«Միջանցքի» հարցում Իրանի դիրքորոշումը ռիսկային է Ադրբեջանի և Թուրքիայի համար. Հարությունով
Հունիսի 12, 2025

«Միջանցքի» հարցում Իրանի դիրքորոշումը ռիսկային է Ադրբեջանի և Թուրքիայի համար. Հարությունով

Իրանին հաջողվում է ռազմավարական անորոշություն պահպանել «Զանգեզուրի միջանցքի» հարցում, ու այս իրավիճակում կտրուկ գործողությունների դիմելը ռիսկային է Ադրբեջանի և Թուրքիայի համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց անվտանգային հարցերով փորձագետ Դավիթ Հարությունովը՝ մեկնաբանելով ԻԻՀ գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի հայտարարությունը։

Վելայաթին հայտարարել է, որ Իրանը խափանել է «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու փորձը։ Նա նշել է, որ երբ որոշ երկրներ փորձում էին Նախիջևանը կապել Ադրբեջանի հետ Հայաստանի միջոցով՝ «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու պատրվակով, նախագիծ, որը, ըստ էության, կնշանակեր մասնատում և դեպի Եվրոպա իրանական միջանցքի արգելափակում, Իրանի Իսլամական Հանրապետությունը վճռականորեն դեմ արտահայտվեց այդ ծրագրին և խափանեց դրա իրականացումը։

«Իրանը կարողացել է և հիմա էլ կարողանում է ռազմավարական անորոշություն պահպանել այդ հարցի շուրջ, թե ինքն ինչքան հեռու կարող է գնալ «Զանգեզուրի միջանցքի» նախագծին դիմադրելու համար, ուժ կգործադրի, թե ոչ։ Այս իրավիճակում, երբ Ադրբեջանն ու Թուրքիան չունեն հստակ երաշխիքներ, որ Իրանը միայն հայտարարություններով կսահմանափակվի, իրավիճակը ռիսկային է դառնում։ Հասկանալի է, որ խոսքը ռեգիոնալ կոնֆլիկտի մասին է։ Եթե Իրանը միջամտեց, պարզ է, որ Թուրքիան էլ կմիջամտի»,- ասաց Հարությունովը։

Նա այս փուլում մի քիչ չափազանցված է համարում այն պնդումը, թե ադրբեջանա–թուրքական նախաձեռնությունն արդեն ձախողվել է, քանի որ հարցն օրակարգից դեռ չի հանվել։

«Միգուցե առաջնահերթություններն են փոխվել, տպավորություն կա, որ ուժ գործադրելու հավանականությունն այս պահին մի քիչ նվազել է, բայց չեմ կարծում, թե ռազմավարական նպատակների ցանկից այն դուրս է եկել․ Ադրբեջանը շարունակում է պնդել էքստերիտորիալ միջանցքի մասին»,- նշեց Հարությունովը։

Ինչ վերաբերում է Իրանի դիրքորոշմանը, ապա, ըստ փորձագետի, Թեհրանը կարմիր գիծն է պահում և բոլոր առիթներն օգտագործում է, որ ասի`դեմ է սահմանների փոփոխությանը։

«Իրանի համար այս թեման շատ կարևոր է, որովհետև խոսքն իրենցից դեպի հյուսիս՝ աշխարհի հետ կապող առանցքային գծերից մեկը եթե ոչ կտրելու, ապա տարածաշրջանային երկու այլ խաղացողների կողմից վերահսկվելու մասին է, ինչը կարող է շատ բացասական հետևանքներ ունենալ Իրանի համար, որն աշխարհի հետ հաղորդակցվելու խնդիր ունի՝ հաշվի առնելով պատժամիջոցները»,- նշեց փորձագետը։

Նրա կարծիքով՝ այս հարցում Իրանի ռազմաքաղաքական վերնախավում փոխհամաձայնություն ու հստակ դիրքորոշում կա։

Հարությունովի կարծիքով՝ չի կարելի պնդել, թե իրավիճակի փոփոխության վրա միայն Իրանն է դերակատարում ունեցել։ Նա հիշեցրեց, որ Հայաստանի սուվերեն տարածքների նկատմամբ ուժային սցենարների դեպքում Ադրբեջանը Թուրքիայից բացի այլ աջակցություն չի ունեցել։ Այնպես որ այս հարցում համընդհանուր միջազգային հանրության դիրքորոշումն էլ է դեր ունեցել։ Փորձագետը չի բացառում, որ որոշակի ազդեցություն են ունեցել նաև Հայաստանի ռազմական դիմադրությանը վերաբերող մտահոգությունները, ինչքան էլ ռազմական հնարավորությունները հիմա սահմանափակ են։ Բայց նրա համար հստակ է, որ Իրանի դերն առանցքայիններից է եղել։

Հարությունովի կարծիքով՝ այսօր, երբ իրավիճակը շատ լարված է Մերձավոր Արևելքում, և Թուրքիան իրեն ներկայացնում է որպես գլխավոր հակաիսրայելական ուժերից մեկը, այս իրավիճակում էլ Անկարան չի ցանկանա Թեհրանի հետ հակամարտության մեջ մտնել։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Աջափնյակում 2 անչափաhասի վիճшբանությունն ավարտվել է դшնшկաhարությամբ. բժիշկները փրկել են 14–ամյա տղայի կյանքը

ՌԴ օրվա կապակցությամբ մաղթում ենք խաղաղություն. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Տարադրամի փոխարժեքները հունիսի 12-ին

Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Գերմանիայի պաշտպանության նախարարը ժամանել է Կիև

Ցավոք, կաթողիկոսի թեկնածու չունեմ, կաթողիկոսի նկարագիր ունեմ․ Փաշինյան

Օդանավակայանի մոտ հավաքի կարևոր մեսիջներն ու իշխանական անհանգստությունները. «Փաստ»

Մեկ օրվա ընթացքում Լոռիում և Տավուշում պարեկներն արձանագրել են 458 խախտում. Տեսանյութ

Անահիտ Մանասյանը երկարատև գործուղման է մեկնել․ «Հրապարակ»

Փաշինյանը հրահանգել է թեժացնել պայքարը․ «Հրապարակ»

Թրամփն ընդունել է ՌԴ նոր դեսպանի հավատարմագրերը

«Կաթողիկոսը զավակ ունի՞, թե՞ ոչ». ՔՊ վարչությունում գլխավոր հարցը չի փոխվում. «Ժողովուրդ»

«Կոչ ենք անում ՀՀ վարչապետին հարգել իր պաշտոնի սահմանափակումները և չմիջամտել եկեղեցական գործերին». CCAF

Վերաքննիչ դատարանը օրինական է համարել Թրամփի սակագնային քաղաքականությունը

Ռուբիոն աշխարհի տարբեր երկրներում ԱՄՆ դեսպանատներին հրամայել է ազատել USAID-ի մնացած բոլոր աշխատակիցներին