Ռուսաստանի մի շարք օդանավակայաններ ժամանակավորապես սահմանափակել են աշխատանքը
Հուլիսի 01, 2025

Ռուսաստանի մի շարք օդանավակայաններ ժամանակավորապես սահմանափակել են աշխատանքը

Ռուսաստանի մի շարք օդանավակայաններ ժամանակավորապես դադարեցրել են չվերթերի սպասարկումը։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։ 

Նշվում է, որ ըստ «Ռոսավիացիա»-ի հաղորդագրության՝ քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների անվտանգությունն ապահովելու համար դրանց ընդունման և բաց թողնման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Իժևսկի և Կիրովի օդանավակայաններում։

Բացի այդ, սահմանափակումներ են գործում Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում և Նիժնեկամսկի ու Կազանի օդանավակայաններում։Մինչ այդ սահմանափակումներ էին մտցվել Սարատովի օդանավակայանում, սակայն այնտեղ աշխատանքը վերսկսվել է։

«Ռոսավիացիա»-ի ներկայացուցիչ Արտյոմ Կորենյակոն ավելի վաղ հայտնել էր, որ Մոսկվայի բոլոր չորս օդանավակայաններում՝ «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Ժուկովսկի» և «Շերեմետևո», չվերթերի ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել։ Մոսկվայի օդանավակայանների աշխատանքի սահմանափակումները կարճ ժամանակ անց վերացվել են։ 

Ավելի վաղ հաղորդվել էր նաև Տամբովի օդանավակայանում սահմանափակումների մասին, քանի որ Տամբովի մարզում գործում էր անօդաչու թռչող սարքերի հարձակման վտանգ։ 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Փեզեշքիանը կայցելի Ադրբեջան. կլինի նաև օկուպացված Ստեփանակերտում

Մայր տաճարում մատուցվեց պատարագ՝ գերյալների ազատության, նեղյալների մխիթարության և հայրենի երկրի խաղաղության համար

Որքա՞ն կկազմի տուգանքը տրանսպորտից օգտվելիս չվճարելու դեպքում. ԱԺ-ում նախագիծէ քննարկվում

«Իրանի հետ կապված» հաքերները կոտրել են Թրամփի վարչակազմի պաշտոնյաների, պոռնոաստղ Սթորմիի էլեկտրոնային նամակները.Reuters

Իրանի նախագահը հանդես է եկել հայտարարությամբ

«Եթե Կտրիճ Ներսիսյանը չհեռացավ Վեհարանից, իրար հետ եղբայրաբար կհեռացնենք»․ Փաշինյանը՝ ամուսնացյալ քահանաներին

Թրամփը չեղարկեց Սիրիայի դեմ պատժամիջոցները

Մասկը սպառնացել է Թրամփի օրինագիծը հաստատող կոնգրեսականներին

Չորս ռուսական օդանավակայաններ դադարեցրել են գործունեությունը

Ուրանի հարստացումից հետ չենք կանգնելու․ Արաղչի

Ռուսաստանում հայտարարել են, որ չեն պատրաստվում պատասխանել Բաքվին

Եթե դա տեղի չունեցավ, ուրեմն դա պետք է սկսել պատգամավորների «իմպիչմենտ»-ից. Էդգար Ղազարյան

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 1-ին

Թրամփն առաջարկել է DOGE–ին ստուգել Մասկին

Փաշինյանն ուղերձ է հղել