Թրամփը Լոս Անջելես է ուղարկել Ազգային գվարդիայի ևս 2000 մարտիկի և 700 ծովային հետևակայինի
Հունիսի 14, 2025

Թրամփը Լոս Անջելես է ուղարկել Ազգային գվարդիայի ևս 2000 մարտիկի և 700 ծովային հետևակայինի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է Ազգային գվարդիայի ևս 2000 մարտիկի ուղարկել Լոս Անջելես։ Այսպիսով, քաղաքում տեղակայված Ազգային գվարդիայի մարդիկների թիվը կհասնի 4100-ի։ Բացի այդ, Պենտագոնը շուրջ 700 ծովային հետևակի է ուղարկել Լոս Անջելես։

Այս մասին հաղորդում է The Associated Press-ը։

Գործակալությունը նշում է, որ Թրամփի միգրացիոն քաղաքականության դեմ ցույցերի չորրորդ օրը համեմատաբար խաղաղ է անցել։Հազարավոր մարդիկ երթի են դուրս եկել քաղաքապետարանի շենքի առջև, հարյուրավոր մարդիկ ցույց են անցկացրել դաշնային համալիրի մոտ, որտեղ գտնվում է նաև միգրանտների պահման կենտրոն։ Միևնույն ժամանակ, Կալիֆոռնիայի նահանգը դատի է տվել նախագահին՝ Լոս Անջելեսում Ազգային գվարդիա տեղակայելու համար։ Կալիֆոռնիայի գլխավոր դատախազ Ռոբ Բոնտան հայտարարել է դատական հայցի մասին՝ ասելով, որ Թրամփը ոտնահարել է նահանգի ինքնիշխանությունը։

Դոնալդ Թրամփը և Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը սոցիալական ցանցերում վիրավորանքներ են փոխանակել։ Նյուսոմը X սոցիալական հարթակում գրել է, որ ծովային հետևակայինները չպետք է տեղակայվեն և դեմ կանգնեն իրենց հայրենակիցներին, որպեսզի իրագործեն «բռնապետական նախագահի խելագար ֆանտազիաները»։

Իր հերթին, Թրամփը Նյուսոմին անվանել է «ոչ կոմպետենտ»՝ նշելով, որ Կալիֆոռնիայի իշխանությունները պետք է շնորհակալ լինեն իրեն միջամտելու համար։ Թրամփը կարծիք է հայտնել, որ լավ կլիներ, եթե Նյուսոմը ձերբակալվեր։

Ծոս Անջելեսում ցույցերը սկսվել են հունիսի 6-ին, երբ միգրացիոն իշխանությունները ռեյդեր են սկսել քաղաքում։ Բողոքի ակցիաների մի քանի օրերի ընթացքում իրավապահների և ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել։ Ոստիկանները ցուցարարների դեմ կիրառել են ռետինե փամփուշտներ, լուսաձայնային նռնակներ և ոչ մահաբեր զենքեր, ակցիաների մասնակիցներն էլ տարբեր առարկաներ են նետել իրավապահների վրա, մեքենաներ հրկիզել։ ԱՄՆ վարչակազմի միգրացիոն քաղաքականության դեմ ցույցեր են տեղի ունեցել նաև ԱՄՆ այլ քաղաքներում։

Մարդիկ երթերի են դուրս եկել Տամպայում, Բոստոնում, Հյուստոնում, Նյու Յորքում։ 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Երկուշաբթի առավոտյան կլինեմ Ազգային ժողովում. հետաքրքիր է լինելու. Նարեկ Մալյան. Տեսանյութ

ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլը չի ​​չեղարկվել, որոշում դեռ չկա․ Իրանի ԱԳՆ

Ի՞նչ չեն կարողանում «կիսել» քպականները. «Փաստ»

Հայ քաղաքական էլիտան «Դվին»-ում նշել է Ռուսաստանի օրը․ «Հրապարակ»

Հիմա էլ Լևոն Տեր-Պետրոսյանին կթիրախավորեն. հրաման են ստացել. «Ժողովուրդ»

Իսրայելում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել

ՔՊ-ականներն իրար են ուտում․ «Հրապարակ»

Եթե Իրանը միջուկային զենքի փորձարկում իրականացնի, դա կբերի լրջագուն աշխարհաքաղաքական հետևանքների մեծ Մերձավոր Արևելքում. Էդուարդ Աբրահամյան

Թեհրանը կիրականացնի միջուկային զենքի փորձարկում

Իրանը նամակ է հղել ՄԱԳԱՏԷ-ին Իսրայելի կողմից միջուկային օբյեկտների վրա հարձակումների կապակցությամբ

Իրանը լուրջ հակահարված կտա Իսրայելին. Նեթանյահու

Սպահանի և Թեհրանի արվարձաններում պայթյուններ են որոտացել

Գիտնականների մահը չի կանգնեցնի Իրանի միջուկային մշակումները. Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար

Իսրայելը նորից է հшրձակվել Ֆորդոյի միջուկային կենտրոնի վրա

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտահերթ նիստ կանցկացնի՝ կապված Իսրայելի կողմից Իրանին հասցված հшրվածների հետ