Փաշազադեն իր ողջ ընտանիքով թաղված է կոռուպցիայի մեջ, նա Ադրբեջանում ամենավարկաբեկված և անընդունելի հանրային դեմքերից է. Caspian Frontiers
Հունիսի 14, 2025

Փաշազադեն իր ողջ ընտանիքով թաղված է կոռուպցիայի մեջ, նա Ադրբեջանում ամենավարկաբեկված և անընդունելի հանրային դեմքերից է. Caspian Frontiers

Արդյո՞ք ունի հեղինակություն Ալլահշուքյուր Փաշազադեն՝ ադրբեջանական հասարակության շրջանում։

Caspian Frontiers-ը գրում է, որ Ալլահշուքյուր Փաշազադեն Ադրբեջանում ամենավարկաբեկված և ադրբեջանական հասարակության համար բացարձակ անընդունելի հանրային դեմքերից է՝ մի քանի պատճառով։

Պատճառ 1․ էթնիկական

Ալլահշուքյուր Փաշազադեին Ադրբեջանի թուրքերը կամ պայմանական «էթնիկ ադրբեջանցիները» չեն ընդունում, որովհետև նա ազգությամբ թալիշ է և կա նաև 1993թ. նկարահանված խոստովանական տեսահոլովակը, որտեղ վերջինս հայտարարում է, որ ինքը թալիշ է։

Բայց Փաշազադեին չեն սիրում ու չեն ընդունում նաև թալիշները, որովհետև վերջինս իր եղբոր՝ Ջավանշիր Փաշազադեի հետ, հանուն պաշտոնի, փողի և ունեցվածքի, ուրացել է իր ազգությունը և դադարել է իրեն համարել թալիշ։ Ավելին, թե՛ Ալլահշուքյուրը, թե՛ նրա եղբայր Ջավանշիրը Ադրբեջանի թյուրք ազգայնական էլիտայի հետ մասնակցել են Թալիշական Ազգային Շարժման առաջնորդների և ակտիվ դեմքերի հետապնդումներին, նաև ցուցմունքներ են տվել թալիշ ժողովրդի իրավունքների համար պայքարող մարդկանց դեմ։ Սրանք նույնպես արձանագրված են փաստերով, և անհրաժեշտության դեմքում Caspian Frontiers ալիքը կհրապարակի դրանք։

Պատճառ 2․ Հակակրոնականություն և հեթանոսություն

Ալլահշուքյուր Փաշազադեն հարգված չէ նաև Ադրբեջանի հավատացյալ ժողովրդի կողմից, ընդ որում ո՛չ սուննիների, ո՛չ առավել ևս՝ շիաների։ Եթե սուննիների պարագայում ակնհայտ են պատճառները, ապա շիաների դեպքում պատճառները մի քանիսն են։

Առաջին, Փաշազադեն լուռ է մնացել շիա հավատացյալների հանդեպ իշխանությունների կողմից կիրառված բոլոր բռնաճնշումների ժամանակ։

Երկրորդ, բառ անգամ չի ասել, երբ իշխանությունները շարունակաբար փոփոխություններ են արել «Խղճի և դավանանքի ազատության մասին» օրենքում, արգելել շիա հավատացյալներին նշել աշուրան և թասուան։

Ավելին, նա լուռ է եղել նաև այն ժամանակ, երբ Իլհամ Ալիևի ցուցումով հիմնահատակ քանդել են և հողին հավասարեցրել տասնյակ մզկիթներ Բաքվում և այլ վայրերում։

Փաշազադեն լուռ է մնացել նաև այն ժամանակ, երբ բազմաթիվ շիայական մզկիթների սպասավորներ ձերբակալվել են՝ Իրանի համար լրտեսության հանիրավի մեղադրանքով, և արդյունքում հարյուրավոր մզկիթներ կամ մնացել են առանց հոգևոր սպասավորների կամ հանձնվել են Բաքվի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետը ավարտած, բայց շիայական ծեսից ու Ղուրանից առանձնապես չհասկացող ուսանողներին, որոնք մզկիթներում նամազ կարդալու փոխարեն՝ զբաղված են ոգելից խմիչքներ խմելով և թղթախաղով։

Փաշազադեն լուռ է մնացել նաև այն ժամանակ, երբ Իլհամ Ալիևի ցուցումով պղծվել են շիայական տասնյակ մզկիթներ՝ Հեյդար Ալիևի արձանը կամ կիսանդրին ստիպողաբար դրանցում տեղադրելով։

Պատճառ 3․ Կոռուպցիա

Ալլահշուքյուր Փաշազադեն իր ողջ ընտանիքով, ներառյալ եղբայրը՝ Ջավանշիրը, որդիները և փեսաները թաղված են կոռուպցիայի մեջ, և սա է ահա այն հիմնական պատճառը, որ ադրբեջանական հասարակությունն ատում է Փաշազադեին և նրա ընտանիքին։

Տարբեր տարիների ընթացքում հրապարակվել են Փաշազադեի՝ արտասահմանում ունեցած անշարժ գույքի մասին տեղեկություններ, որոնք միայն Չեխիայի տարածքում գերազանցում են մի քանի հարյուր միլիոն ԱՄՆ դոլարը։

Փաշազադեի որդուն է պատկանում Ադրբեջան ոգելից խմիչքների ապօրինի ներկրման մենաշնորհը և այլն։

Ընդհանրապես, Ադրբեջանում կոռուպցիայի հետ կապված, Փաշազադեի անունն ավելի շատ է հոլովվել, քան անձամբ Իլհամ Ալիևինը և նրա ընտանիքինը։

Այս ամենից զատ, մարդիկ նաև զզվում են Փաշազադեի կրավորական և քծնող վերաբերմունքից, որ ունի նա Ալիևի նկատմամբ։ Դա նույնպես հաճախ է նկարահանվում, ցուցադրվում սոցիալական ցանցերում և ամենասուր ձևով ծաղրվում։

Լուսանկարում Փաշազադե եղբայրներն են։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Երկուշաբթի առավոտյան կլինեմ Ազգային ժողովում. հետաքրքիր է լինելու. Նարեկ Մալյան. Տեսանյութ

ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլը չի ​​չեղարկվել, որոշում դեռ չկա․ Իրանի ԱԳՆ

Ի՞նչ չեն կարողանում «կիսել» քպականները. «Փաստ»

Հայ քաղաքական էլիտան «Դվին»-ում նշել է Ռուսաստանի օրը․ «Հրապարակ»

Հիմա էլ Լևոն Տեր-Պետրոսյանին կթիրախավորեն. հրաման են ստացել. «Ժողովուրդ»

Իսրայելում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել

ՔՊ-ականներն իրար են ուտում․ «Հրապարակ»

Եթե Իրանը միջուկային զենքի փորձարկում իրականացնի, դա կբերի լրջագուն աշխարհաքաղաքական հետևանքների մեծ Մերձավոր Արևելքում. Էդուարդ Աբրահամյան

Թեհրանը կիրականացնի միջուկային զենքի փորձարկում

Իրանը նամակ է հղել ՄԱԳԱՏԷ-ին Իսրայելի կողմից միջուկային օբյեկտների վրա հարձակումների կապակցությամբ

Իրանը լուրջ հակահարված կտա Իսրայելին. Նեթանյահու

Սպահանի և Թեհրանի արվարձաններում պայթյուններ են որոտացել

Գիտնականների մահը չի կանգնեցնի Իրանի միջուկային մշակումները. Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար

Իսրայելը նորից է հшրձակվել Ֆորդոյի միջուկային կենտրոնի վրա

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտահերթ նիստ կանցկացնի՝ կապված Իսրայելի կողմից Իրանին հասցված հшրվածների հետ