ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կալիֆոռնիայում բռնի անկարգությունները ճնշելու համար Ազգային գվարդիա ուղարկել ճիշտ որոշում էր։ Այս մասին նա գրել է սոցցանցի իր էջում։
«Եթե մենք դա չանեինք, Լոս Անջելեսը լիովին կոչնչանար։ Շատ անգործունակ «նահանգապետ» Գևին Նյուսըմը և «քաղաքապետ» Կարեն Բասը պետք է ասեին. «Շնորհակալություն, նախագահ Թրամփ, դուք այնքան հրաշալի եք», կամ՝ «Առանց ձեզ մենք ոչինչ ենք, պարոն»։ Դրա փոխարեն նրանք որոշեցին ստել Կալիֆոռնիայի և Ամերիկայի ժողովրդին՝ ասելով, որ մենք պետք չենք, և որ սրանք «բողոքի խաղաղ ցույցեր» են։
Դուք պարզապես պետք է նայեք բռնության և ավերածությունների լուսանկարներն ու տեսանյութերը՝ հասկանալու համար այն ամենը, ինչ ձեզ անհրաժեշտ է։ Մենք միշտ կանենք այն, ինչը հարկավոր է մեր քաղաքացիների անվտանգությունը պահպանելու համար, որպեսզի միասին կարողանանք Ամերիկան կրկին հզոր դարձնել»,- գրել է Թրամփը։