Թրամփը նոր պահանջներ է դրել Եվրոպայի առաջ
Նոյեմբերի 12, 2025

Թրամփը նոր պահանջներ է դրել Եվրոպայի առաջ

By Մայիսի 24, 2025 307

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր չէ վերանայել ԵՄ-ի նկատմամբ ներմուծման 50 % մաքսատուրքերի սահմանման որոշումը, սակայն հաստատել է բանակցություններ վարելու պատրաստակամությունը։

«Ես գործարք չեմ ուզում կնքել: Մենք արդեն մաքսերով գործարք ենք կնքել 50%-ի չափով, սակայն, կրկին, մաքսատուրքերը չեն կիրառվի, եթե ԵՄ երկրները արտադրություն ստեղծեն ԱՄՆ-ում», – ասել է Թրամփը՝ պատասխանելով Սպիտակ տանը լրագրողների հարցին, թե հնարավոր է ԵՄ-ի հետ գործարքի հասնել մինչև հունիսի 1-ը, երբ ուժի մեջ կմտնեն 50%-անոց մաքսատուրքերը:

«Եթե ինչ-որ մեկը գա և ցանկություն հայտնի այստեղ գործարան կառուցել, մենք կարող ենք քննարկել որոշ ուշացումներ, երբ նրանք կառուցեն այն: «Կարծում եմ, որ դա տեղին կլինի», -նշել է Թրամփը:շ

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին Դոնալդ Թրամփը հայտարարեց 185 երկրներից, այդ թվում՝ Չինաստանից և ԵՄ-ից ներմուծվող ապրանքների համար «արդար» մաքսատուրքեր սահմանելու մասին՝ 10%-ից մինչև 50%: Նա որոշումը անվանեց «ջրբաժան» ամերիկյան տնտեսության համար՝ մեղադրելով մյուս երկրներին ԱՄՆ-ի առևտրային քաղաքականության տասնամյակների թուլություններից օգուտ քաղելու մեջ:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ես տեսա, թե ինչպես է Ռուսաստանը տոնում Հաղթանակի օրը, հիմա մենք նույնպես կունենանք Հաղթանակի օր․ Թրամփ

Ամանորյա միջոցառումների և զարդարանքների համար բյուջեով նախատեսվել է 607 միլիոն 645 հազար դրամ

Բուդապեշտում Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովը մնում է օրակարգում․ Վիկտոր Օրբան

Վրաստանն այս տարի արտաքսել է ռեկորդային թվով օտարերկրացիների

Պետք չէ պարել փողոցների ցուցանակներից կախված․ ՆԳՆ-ն զգուշացնում է նոր թրենդի ռիսկերի մասին

Թուրքիայում դատախազը 2000 տարվա ազատազրկում է պահանջել Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի համար

Պայթյուն` Արմավիրի գազալցակայանում

Թրամփը Գերագույն դատարանին խնդրել է վերանայել սեռական ոտնձգության՝ 5 միլիոն դոլարի հայցը

Թուրքիայի ռազմաօդային ուժերի կործանված ինքնաթիռում 20 մարդ է եղել. նոր տվյալներ, տեսանյութ

«Ալ-Շարան շատ լավ լեզու է գտնում Էրդողանի հետ». Դոնալդ Թրամփ

Երևանում տղամարդն «օրենքով գողին» է դիմել ունեցվածքի մի մասը եղբորից խլելու համար

ՌԴ դաշնակցային հարաբերությունների նկատմամբ վստահությունը ՀՀ–ում աճել է. հարցում

Էրդողանը հայտարարել է Վրաստանում թուրքական ռազմական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի մասին

ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հակոբյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Հաստատվել է Հայաստան-Հունգարիա հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը