Հnւթիները գործում են Իրանի հովանավորությամբ. Թեհրանին հստակ ազդանշան ենք ուղարկելու, որ մենք դա չենք հանդուրժի. Նեթանյահու
Նոյեմբերի 12, 2025

Հnւթիները գործում են Իրանի հովանավորությամբ. Թեհրանին հստակ ազդանշան ենք ուղարկելու, որ մենք դա չենք հանդուրժի. Նեթանյահու

By Մայիսի 05, 2025 264

Իսրայելը կարծում է, որ Իրանն է կանգնած Եմենի հութի ապստամբների՝ «Անսար Ալլահ» շարժման գործողությունների հետևում, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Մեկնաբանելով երեկ հութիների կողմից Թել Ավիվի «Բեն Գուրիոն» միջազգային օդանավակայանի գնդակոծությունը՝ նա խոստացել է հզոր պատասխան տալ և վստահեցրել է, որ իր երկիրը «հստակ ազդանշան» կուղարկի Թեհրանին։

Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Նեթանյահուն հայտարարել է այցով Երուսաղեմ ժամանած Կիպրոսի նախագահ Նիկոս Քրիստոդուլիդեսի հետ հանդիպմանը։ Իսրայելի կառավարության ղեկավարի հայտարարությունները տարածել է նրա գրասենյակը։

«Ինչ վերաբերում է առևտրային ուղիներին (նկատի ունի նավարկությունը Կարմիր ծովով-Խմբ.), ապա ամբողջ աշխարհը, այդ թվում՝ Իսրայելը, վտանգված է հութիների կողմից։ Այսօր նրանք ստոր հարձակում են իրականացրել «Բեն Գուրիոն» օդանավակայանի մոտ։ Մենք դա չենք հանդուրժի և շատ կոշտ հակաքայլեր կձեռնարկենք։ Մենք միշտ կհիշենք, որ նրանք գործում են իրենց հովանավորի՝ Իրանի հրահանգով և աջակցությամբ։ Մենք կանենք անհրաժեշտ ամեն ինչ՝ ապահովելու մեր անվտանգությունը, արդյունավետ արձագանքելու և Իրանին հստակ ազդանշան ուղարկելու համար, որ մենք դա չենք հանդուրժի»,- ասել է Նեթանյահուն։

Մայիսի 4-ի առավոտյան Իսրայելի բանակը Եմենի տարածքից հրթիռակոծություն է արձանագրել, որի հետևանքով օդային հարձակման նախազգուշացում է հայտարարվել կենտրոնական Իսրայելի բազմաթիվ շրջաններում, ներառյալ Թել Ավիվը:

Դրանից հետո հրթիռի բեկորներն ընկել են «Բեն Գուրիոն»  միջազգային օդանավակայանի մոտ: 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ես տեսա, թե ինչպես է Ռուսաստանը տոնում Հաղթանակի օրը, հիմա մենք նույնպես կունենանք Հաղթանակի օր․ Թրամփ

Ամանորյա միջոցառումների և զարդարանքների համար բյուջեով նախատեսվել է 607 միլիոն 645 հազար դրամ

Բուդապեշտում Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովը մնում է օրակարգում․ Վիկտոր Օրբան

Վրաստանն այս տարի արտաքսել է ռեկորդային թվով օտարերկրացիների

Պետք չէ պարել փողոցների ցուցանակներից կախված․ ՆԳՆ-ն զգուշացնում է նոր թրենդի ռիսկերի մասին

Թուրքիայում դատախազը 2000 տարվա ազատազրկում է պահանջել Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի համար

Պայթյուն` Արմավիրի գազալցակայանում

Թրամփը Գերագույն դատարանին խնդրել է վերանայել սեռական ոտնձգության՝ 5 միլիոն դոլարի հայցը

Թուրքիայի ռազմաօդային ուժերի կործանված ինքնաթիռում 20 մարդ է եղել. նոր տվյալներ, տեսանյութ

«Ալ-Շարան շատ լավ լեզու է գտնում Էրդողանի հետ». Դոնալդ Թրամփ

Երևանում տղամարդն «օրենքով գողին» է դիմել ունեցվածքի մի մասը եղբորից խլելու համար

ՌԴ դաշնակցային հարաբերությունների նկատմամբ վստահությունը ՀՀ–ում աճել է. հարցում

Էրդողանը հայտարարել է Վրաստանում թուրքական ռազմական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի մասին

ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հակոբյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Հաստատվել է Հայաստան-Հունգարիա հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը