Մենք շատ մոտ ենք Իրանի հետ միջուկային համաձայնության հասնելուն. Թրամփ
Հուլիսի 09, 2025

Մենք շատ մոտ ենք Իրանի հետ միջուկային համաձայնության հասնելուն. Թրամփ

By Ապրիլի 28, 2025 166

Մենք շատ մոտ ենք Իրանի հետ միջուկային համաձայնության հասնելուն, ես ուզում եմ փակել Իրանի հարցը. այս մասին Mehr գործակալության փոխանցմամբ, ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝  մեկնաբանելով Թեհրանի հետ անուղղակի բանակցությունների ընթացքը:

«Սպասվում է, որ մենք շատ շուտով կհասնենք համաձայնության։ Ես ուզում եմ փակել Իրանի գործը: Կարծում եմ՝ մենք դրան կհասնենք՝ առանց ռումբեր նետելու»,- հավելել է Թրամփը:

Օրերս ԱՄՆ նախագահը հերքել էր լրատվամիջոցներում տարածված տեղեկությունն այն մասին, որ ինքը կանխել է Իսրայելի հարվածն Իրանի միջուկային օբյեկտներին:

«Ոչ, դա ճիշտ չէ, ես նրանց չեմ կանգնեցրել: Բայց այնպես եմ արել, որ դա նրանց (Իսրայելին-Խմբ.) հարմար չլինի, քանի որ կարծում եմ՝ կարող ենք գործարք կնքել առանց հարձակվելու: Հուսով եմ՝ կարող ենք: Հնարավոր է, որ մենք ստիպված լինենք հարձակվել, որովհետև Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ: Բայց ես իրենց (Իսրայելին-Խմբ.) համար հարմարություն չեմ ստեղծել, բայց «ոչ» էլ չեմ ասել: Ի վերջո, ես պատրաստվում էի թողնել այդ ընտրությունը նրանց վրա, բայց ասացի, որ ավելի շատ կնախընտրեի գործարքը, քան ռումբերը նետելը», - մանրամասնել է Թրամփը:

ԱՄՆ նախագահը նաև հավելել է, որ չի վախենում, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարող է իրեն պատերազմի մեջ ներքաշել:

Թրամփը պահանջում է, որ Իրանը միջուկային ծրագիրը չզարգացնի՝ միջուկային զենք ստեղծելու համար, մինչդեռ Թեհրանը պնդում է, որ իր ծրագիրը բացառապես խախղ բնույթ է կրում:

Rate this item
(0 votes)
Last modified on Երկուշաբթի, 28 Ապրիլի 2025 12:08

Լրահոս

Ֆոտո

Կքննարկենք Ուկրաինային Patriot ՀՕՊ համակարգ մատակարարելու խնդրանքը, սակայն դա շատ թանկարժեք տեխնիկա է. Թրամփ

Պուտինն աշխատանքից ազատել է Ռուսաստանի փոխարտգործնախարարին

Կրեմլն ակնկալում է, որ ԱՄՆ-ն կշարունակի ջանքերը ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ուղղությամբ

Իրանի ԱԳ նախարարն ու Սաուդյան Արաբիայի թագաժառանգը տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթունի մանկապարտեզներից մեկից 5 ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց

Հայաստանը և ԵՄ-ն ողջունել են 270 միլիոն եվրո արժողությամբ «Դիմակայունություն և աճ» ծրագրի իրականացման գործընթացը

Ստամբուլում քանդելու են մի քանի հայտնի հյուրանոցներ

Ուկրաինային ցուցաբերած օգնության պատճառով ՆԱՏՕ-ն պետք է անհապաղ վերականգնի իր պաշտպանական ներուժը. Ռուբիո

Մոսկվայի մարզի ադրբեջանական համայնքի ղեկավարը վտարվել է Ռուսաստանից

Ադրբեջանում ռուսաց լեզվի առումով բացասական դինամիկա է նկատվում․ Ռոսսոտրուդնիչեստվո

ԱՄԷԳ-ն Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծման նշաններ չի տեսել

Արցախի ու արցախցիների թեման եղել ու մնում է մեզ համար առաջնային օրակարգի հարց. ՀՀԿ

Հունգարիան դեմ է արտահայտվել ԵՄ-ի 2028-2034թթ. բյուջեից Ուկրաինային 100 մլրդ եվրո հատկացմանը

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ

Զելենսկին հանդիպել է Հռոմի պապի հետ