Վրաստանի համար դռները բաց են «3+3» ձևաչափով. ՌԴ արտգործնախարար
Հուլիսի 10, 2025

Վրաստանի համար դռները բաց են «3+3» ձևաչափով. ՌԴ արտգործնախարար

By Փետրվարի 19, 2025 46

Վրաստանի համար դռները բաց են «երեք գումարած երեք» ձևաչափով: Ըստ ТАСС-ի՝ դրա մասին Պետդումայում խորհրդարանական ժամին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Ի սկզբանե բոլորը համակարծիք էին, որ մենք ունենք «երեք գումարած երեք» ձևաչափ, և որ հասկանում ենք Վրաստանի դիրքորոշմանն առնչվող կասկածներն ու նրբությունները», -նշել է նա։

ՌԴ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ Վրաստանի ներկայացուցիչների աթոռը միշտ կլինի այս ձևաչափի նիստերի սենյակում, գրում է Газета.ru-ն։

«Երեք գումարած երեք» ձևաչափը խորհրդատվական համագործակցության ձևաչափ է Հարավային Կովկասի երեք երկրների (Հայաստան, Ադրբեջան և Վրաստան) և երեք հարևանների (Ռուսաստան, Թուրքիա և Իրան) միջև:

Հարավային Կովկասում համագործակցության վեցակողմ ձևաչափի նախաձեռնությունը 2020 թվականի վերջին առաջ են քաշել Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռոջեփ Թայիփ Էրդողանը։

Հունվարին Լավրովը հայտարարեց, որ Ռուսաստանը Հայաստանի մասնակցությամբ «երեք գումարած երեք» խորհրդակցական ձևաչափի աշխատանքը հեռանկարային է համարում։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ԱՄՆ-ը շատ մոտ է Գազայում հրադադարի վերաբերյալ համաձայնության գալուն. Թրամփ

Ձերբակալել են Գեղամ Մանուկյանի որդուն

Ինչպե՞ս են ժուչոկը տեղադրել. «Հրապարակ»

Մեղադրանքի հիմքում 5 տարի առաջ մեռած մարդու ցուցմունքն է. «Հրապարակ»

ՔՊ-ում կարծում են՝ Սամվել Կարապետյանը կնահանջի. «Հրապարակ»

Հութիները առևանգել են հարձակված Eternity C նավի անձնակազմի անդամներին

Աբու Դաբիում մեկնարկել է Փաշինյան-Ալիև հանդիպումը

Թուրքիայի ընդդիմությունը պահանջում է արտահերթ նախագահական ընտրություններ

Փաշինյանը հանդիպում է ունեցել ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ. Տեսանյութ

Թուրքիայում 2025թ. առաջին կիսամյակում 18.191 երկրաշարժ է գրանցվել

Կքննարկենք Ուկրաինային Patriot ՀՕՊ համակարգ մատակարարելու խնդրանքը, սակայն դա շատ թանկարժեք տեխնիկա է. Թրամփ

Պուտինն աշխատանքից ազատել է Ռուսաստանի փոխարտգործնախարարին

Կրեմլն ակնկալում է, որ ԱՄՆ-ն կշարունակի ջանքերը ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ուղղությամբ

Իրանի ԱԳ նախարարն ու Սաուդյան Արաբիայի թագաժառանգը տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթունի մանկապարտեզներից մեկից 5 ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց