Մեծ Բրիտանիան պատրաստ է իր զորքերը տեղակայել Ուկրաինայի տարածքում. վարչապետ
Հուլիսի 10, 2025

Մեծ Բրիտանիան պատրաստ է իր զորքերը տեղակայել Ուկրաինայի տարածքում. վարչապետ

By Փետրվարի 17, 2025 95

Միացյալ Թագավորությունը պատրաստ է իր զորքերը տեղակայել Ուկրաինայի տարածքում՝ ապահովելու հետագա հաշտության համաձայնագրի կատարումը: Այս մասին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտնել է The Telegraph թերթում հրապարակված իր հոդվածում։

«Մեծ Բրիտանիան պատրաստ է առաջատար դեր խաղալ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների ուղղությամբ աշխատանքն արագացնելու գործում», – ասվում է Սթարմերի հոդվածում։

Նա նշել է, որ դա ներառում է հետագա աջակցություն Ուկրաինայի զինված ուժերին, որի համար Մեծ Բրիտանիան արդեն պարտավորություն է ստանձնել մինչև 2030 թվականը տրամադրել տարեկան 3 միլիարդ ֆունտ ստեռլինգ։ 

«Բայց դա նաև նշանակում է պատրաստակամություն և ցանկություն՝ իր ավանդը ներդնելու Ուկրաինայի անվտանգության երաշխիքներն ապահովելու գործում, անհրաժեշտության դեպքում՝ սեփական զորքերն ուղարկելով», – հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։

Սթարմերն ընդգծել է, որ հասկանում է «բրիտանացի զինծառայողների համար հնարավոր վտանգի» հետ կապված պատասխանատվությունը։«Բայց ցանկացած օգնություն Ուկրաինայի անվտանգության ապահովման հարցում օգնում է երաշխավորելու մեր մայրցամաքի և այս երկրի անվտանգությունը», – հայտարարել է նա։

Սթարմերի կարծիքով՝ Բրիտանիան կարող է «բացառիկ դեր» խաղալ Ուկրաինայում խաղաղության հասնելու գործընթացում՝ որպես կամուրջ Եվրոպայի և ԱՄՆ-ի միջև։

«Մենք պետք է հստակ հասկանանք, որ խաղաղությունը չի կարող ձեռք բերվել ցանկացած գնով: Ուկրաինան պետք է լինի այդ բանակցությունների սեղանի շուրջը», – իր հոդվածում ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։Վարչապետի հոդվածը հրապարակվել է Փարիզում հրավիրված հանդիպման նախաշեմին, որը տեղի է ունենալու Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Իսպանիայի, Նիդեռլանդների, Դանիայի, Եվրոպական հանձնաժողովի, Եվրոպական խորհրդի և ՆԱՏՕ-ի ղեկավարների մասնակցությամբ։

Փարիզի հանդիպումից հետո Քիր Սթարմերը պլանավորում է Վաշինգտոնում հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Էրդողանը իշխանությունը պահպանելու համար «Պատմական վա-բանկ» է գնում

ԱԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Փաշինյան-Ալիև հանդիպման վերաբերյալ

Օրհներգը պարտադիր կհնչի ամեն երկուշաբթի՝ դասերը սկսելուց առաջ

Կուալա Լումպուրում մեկնարկել են Ռուբիո-Լավրով բանակցությունները

Քննարկվել է խաղաղության պայմանագրի նախաստորագրման հարցը. նոր մանրամասներ Փաշինյան-Ալիև հանդիպումից

Սկզբունքների պահպանման դեպքում Հայաստանը դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմանը. ԱԳ փոխնախարար

Փաշինյան-Ալիև բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին. դրանք տևել են  5 ժամ

Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը. Պեսկով

7 անձ ձերբակալվել է ահաբեկչության նախապատրաստության դեպքի առթիվ. ՔԿ

Ինչ են քննարկել Ալիևն ու Փաշինյանը. Նոր մանրամասներ

Հրապարակվել է ՀՀ օրհներգի նոր տարբերակը

Կրկեսի շենք-շինություններն ու հողամասը բռնագանձել հօգուտ պետության. Պետգույքի կառավարման կոմիտեն դատական վեճ է սկսել. Hetq.am

ԱՄՆ-ը շատ մոտ է Գազայում հրադադարի վերաբերյալ համաձայնության գալուն. Թրամփ

Ձերբակալել են Գեղամ Մանուկյանի որդուն

Ինչպե՞ս են ժուչոկը տեղադրել. «Հրապարակ»