Ցանկանում ենք նոր դարաշրջան բացել Թուրքիայի և Ադրբեջանի հետ մեր հարաբերություններում. Նիկոլ Փաշինյան
Հուլիսի 09, 2025

Ցանկանում ենք նոր դարաշրջան բացել Թուրքիայի և Ադրբեջանի հետ մեր հարաբերություններում. Նիկոլ Փաշինյան

By Փետրվարի 05, 2025 38

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Antlantic council-ում հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության բալանսավորման և բալանսավորված արտաքին քաղաքականությունը:

Նա, մասնավորապես, նշել է. « Ուրախ եմ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը ձեզ հետ քննարկելու հնարավորության համար։ Հայաստանի Կառավարությունը որդեգրել է մի արտաքին քաղաքականություն, որը մենք անվանում ենք բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն։ Այդ քաղաքականության առանցքում Հայաստանի Հանրապետության անկախության և ինքնիշխանության մակարդակի բարձրացումն է։

Երբ մենք մտածում էինք, թե որն է անկախության մակարդակի բարձրացման բանաձևը, եկանք եզրակացության, որ դա նշանակում է քչերից կախվածությունը փոխարինել շատերից կախվածության։ Այժմ մենք գործում ենք այս բանաձևի շրջանակներում։ Իհարկե, մենք առաջին հերթին կենտրոնացած ենք մեր տարածաշրջանային հարաբերությունների վրա, որովհետև թե որքանով կլինենք անկախ, անվտանգ, որքանով մեր անվտանգության համակարգը կլինի հուսալի, կախված է նրանից, թե ինչպիսի հարաբերություններ կունենանք մեր տարածաշրջանում։

Գիտեք, որ մեր երկրի չորս սահմաններից երկուսն ամբողջությամբ փակ են, ես խոսում եմ Թուրքիայի և Ադրբեջանի հետ մեր սահմանների մասին։ Մենք ունենք ևս երկու սահման՝ Վրաստանի և Իրանի հետ։ Իհարկե, այս երկու սահմանները մեզ համար շատ կարևոր են, մենք համագործակցում ենք, ունենք լավ հարաբերություններ մեր երկու հարևանների՝ Վրաստանի և Իրանի հետ, բայց մենք ցանկանում ենք նոր դարաշրջան բացել Թուրքիայի և Ադրբեջանի հետ մեր հարաբերություններում։

Նախորդ տարիներին հսկայական առաջընթաց ենք գրանցել Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացում։ Որպեսզի այս առաջընթացն ըմբռնելի լինի ձեզ համար, գիտեք, որ հիմա մենք Ադրբեջանի հետ քննարկում ենք խաղաղության պայմանագրի նախագիծը, և այժմ այդ պայմանագրի 17 կետից 15-ի շուրջ ամբողջական համաձայնության ենք հասել և մնում է երկու կետ, որոնց շուրջ դեռ պետք է վերջնական համաձայնության հասնենք։ Հույս ունենք` այս գործընթացն ավարտին հասցնել հնարավորինս արագ։ Իհարկե, Ադրբեջանի հետ աշխատում ենք երկկողմ ձևաչափով, բայց ակնհայտորեն միջազգային հանրության ուշադրությունն ու աջակցությունը շատ օգտակար կլիներ կայուն խաղաղության հասնելու գործում պատշաճ միջավայր ձևավորելու համար։

Մենք Թուրքիայի հետ բավականին ակտիվ երկխոսություն ունենք։ Վերջին տարիներին ես մի քանի հանդիպում եմ ունեցել Թուրքիայի նախագահի հետ, ներկա եմ գտնվել Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը, վերջերս հանդիպել ենք Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի շրջանակներում, և մենք շատ կոնկրետ համաձայնություն ունենք՝ առաջին փուլով բացել մեր սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրող մարդկանց համար, և հույս ունենք հնարավորինս արագ հասնել այս համաձայնագրի իրականացմանը։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։

Մյուս կողմից մենք խորացնում ենք համագործակցությունը տարածաշրջանային այլ գործընկերների հետ, նկատի ունեմ՝ Վրաստանի և Իրանի հետ։ Իհարկե, կա միջազգային մի իրավիճակ, որը խոչընդոտում է մեր հարևանների հետ հարաբերությունների խորացմանը, և այս հանգամանքները բոլորին հայտնի են, ես չեմ նշի դրանք։

Բայց կարծում եմ` մեզ հաջողվում է հաշվի առնել այս բոլոր հանգամանքները, իսկ մյուս կողմից զարգացնել հարաբերությունները հարևանների հետ։ Իհարկե, հույս ունենք, որ մեր տարածաշրջանային իրավիճակում բեկում կլինի, երբ մեզ հաջողվի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը բերել վերջնական տեսքի և ստորագրել այն, ինչպես նաև Թուրքիայի հետ հասնել հարաբերությունների կարգավորման, ինչը ոչ միայն ամբողջությամբ կփոխի տարածաշրջանային իրավիճակը, այլ նաև կարծում եմ` շատ շոշափելի ու զգալի ազդեցություն կունենա միջազգային իրավիճակի վրա»:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ռուսական բանակը գրավել է Տոլստոյ գյուղը Դոնեցկի տարածքում

ՌԴ-ն Ուկրաինայի վրա է արձակել պատերազմի ընթացքում ամենամեծ թվով՝ 728 ԱԹՍ

Փաշինյանն ու Ալիևը վաղը կհանդիպեն

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերաբերյալ հայտարարությունը Ռուբիոն հենց այնպես չի արել. Պետդեպի խոսնակ

Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի, Բելառուսի, Չինաստանի և Թուրքիայի դեմ

Վերացվել է «Պիցցա Տաշիր»-ի առանձին գործառույթի կասեցումը. ՍԱՏՄ

Թրամփը սպառնացել է ռմբակոծել Մոսկվան և Պեկինը․ CNN

ՔԿ-ն հերքում է Մայր Աթոռի տարածքում քննչական գործողություններ նախատեսելու մասին տեղեկությունները

Փաստացի, ԱՄՆ-ն որոշակի միջնորդական դեր ունի Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացում, թեև կողմերը պնդում են, թե բանակցում են առանց միջնորդների. Սուրեն Սարգսյան

Սպիտակ տանը կայացել է Թրամփ-Նեթանյահու հանդիպումը. այն տևել է 90 րոպե

Հայաստան Ձեր այցը պատեհ առիթ կհանդիսանա մեր երկրների համատեղ ձեռքբերումներն արձանագրելու. Փաշինյանը՝ Արգենտինայի նախագահին

ՊՆ զորավարժադաշտում պայթյունից տուժածների կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ

ՄԱԿ-ը հուսով է` Հայ առաքելական եկեղեցու հետ կապված իրավիճակը կլուծվի իրավական ընթացակարգով

ԵԱՏՄ-ում էլեկտրոնային ծխախոտները կհսկեն նավիգացիոն կնիքների միջոցով

Հուսով եմ, որ շատ շուտով Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնություն ձեռք կբերվի. ԱՄՆ պետքարտուղար