«Մեր տարածաշրջանում որոշիչ է լինելու Մոսկվայի խոսքը»․ Շարմազանով
Սեպտեմբերի 03, 2025

«Մեր տարածաշրջանում որոշիչ է լինելու Մոսկվայի խոսքը»․ Շարմազանով

By Հուլիսի 05, 2024 315

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը․ «Մեր տարածաշրջանում որոշիչ է լինելու Մոսկվայի խոսքը։

Աշխարհաքաղաքական իրողությունները հերթական անգամ գալիս են ապացուցելու, որ Արեւմուտքի ջանքերն ու սանկցիաները իզոլացնելու Ռուսաստանին անարդյունք էին, նույնիսկ հակառակ արդյունքն ունեցան։
Ռուսաստանյան հասարակությունը կոնսոլիդացվեց նախագահ Վ.Պուտինի շուրջ, որի արդյունքը նախագահական ընտրություններում նրա անբեկանելի հաջողությունն էր։
Ռուսական բանակն ավելի մարտունակ է դառնում՝ աստիճանաբար ազատվելով կոռումպացված ու ճահճացած չինովնիկներից։
Տնտեսության դիմադրողականությունը բարձրանում է։
ՌԴ-ի միջազգային դերակատարումն ու հեղինակությունը կտրուկ ավելանում է։
Դրա ֆոնին նոր բովանդակություն են ստանում Շանհայի համագործակցության կազմակերպությունն ու ԲՐԻԿՍ -ը, ինչպես նաև հետխորհրդային տարածաշրջանում մեծանում են ԵԱՏՄ հնարավորությունները։
Ավելին. ՌԴ-ն դարձել է նոր ՝«Ընդդեմ գաղութացման» ու «համաշխարհային մեծամասնության» շարժումների լոկոմոտիվը։
Փաստ է, որ Հավաքական Արևւմուտքի ծրագրերը չիրականացան նաև Ուկրաինայում։
Հակառակ նրանց հաշվարկների՝ ՌԴ նախագահը շատ հստակ և կոշտ մատնանշեց խաղաղության հասնելու ճանապարհը՝ ռուսական օրակարգի համաձայն։
Սրան զուգահեռ գործընթացներ են տեղի ունենում նաև Հարավային Կովկասում։
Վրաստանն ու Ադրբեջանը հասկանում են, որ տարածաշրջանի ապագա գլխավոր ճարտարապետը լինելու է ՌԴ-ն ու հակառուսական կտրուկ շարժումներ չեն անում։
Իսկ նիկոլիստները Հայաստանը դարձնում են հակառուսական պլացդարմ ու պալիգոն։
Նման չքաղաքականության արդյունքում նիկոլիստները կարող են ՀՀ-ն դուրս մղել ռեգիոնալ բոլոր լուրջ ծրագրերից՝ երազելով Արևմուտքի մասին, ինչպես երազում էին 1920-ին…երազեցին Արևմուտքի մասին, բայց Երևանի մատույցներում տեսան թուրքական զորքը։
Ռեգիոնալ հզոր ուժերի՝ ՌԴ-ի ու Իրանի հետ ծրագրեր իրականացնելու փոխարեն՝ նիկոլիզմի ԱԽՔ-ը ատոմակայանի ամերիկյան հնարավոր ներդրման անհեռատես թեզն է առաջ քաշում։
Նիկոլի խոստացած «խաղաղության հայկական խաչմերուկը» իրականում լինելու է «թուրքական ճորտացման ճահիճ»։
Վերջապես հասկացեք, որ որոշիչը ռեգիոնալ պետությունների ու նախ ՌԴ-ի խոսքն է լինելու։
Ով Մոսկվայի հետ կարողացավ լեզու գտնել ու շահեր առաջ մղել, նա էլ շահեկան դիրքեր է ունենալու տարածաշրջանում։
Վրաստանն ու Ադդբեջանը դա հասկացել են։
Իսկ նիկոլիստները՝ հակառակն են անում ու մեր պետության փշրանքները քամուն են տալիս»։

Աղբյուրը` Էդուարդ Շարմազանով

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ԱԷՄԳ-ն հայտարարել է Իրանի միջուկшյին ծրագրի վերաբերյալ արդիական տեղեկատվության բացակայության մասին

Նիկոլ Փաշինյանը Չինաստանից աշխատանքային այցով ժամանել է Ճապոնիա

The kiss everyone is talking about: The Bridgerton Star and the mysterious businessman

Թրամփը քննարկում է արտասահմանում ԱՄՆ ռազմական ներկայության կրճատման հնարավորությունը

Կիևը հրաժարվել է Մոսկվայում Պուտին-Զելենսկի հանդիպումից

Sabrina Carpenter reveals the sexy secrets of her new album

Adult pacifiers: A strange trend that is taking over China and the US

Elon Musk's transgender daughter has to cover up when she goes out

Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը ՉԺՀ ավարտվել է

Ռուսաստանի զինվшծ ուժերի բոլոր խմբավորումները հաջողությամբ առաջ են շարժվում բոլոր ուղղություններով․ Պուտին

Արևմտյան Ադրբեջան վերադառնալը ազգային գաղափար է. Մեջլիսի պատգամավոր

Ամուսնուս կյանքը վտանգված է, դիմում եմ ամբողջ աշխարհին. Վիգեն Էուլջեքջյանի կնոջ ահազանգը

Զելենսկին հայտարարել է Թրամփի հետ զրույցի մասին

Եթե Զելենսկին պատրաստ է հանդիպման, ապա պետք է գա Մոսկվա. Պուտին

Մոսկվայում գործարկվել է առաջին անօդաչու տրամվայը