Այս շարժումն ավելին է, քան իշխանափոխությունը. Բագրատ Սրբազան
Նոյեմբերի 02, 2025

Այս շարժումն ավելին է, քան իշխանափոխությունը. Բագրատ Սրբազան

By Հունիսի 08, 2024 286

Այս շարժումն ավելին է, քան իշխանափոխությունը։ Սա քաղաքակրթական, արժեքային բովանդակություն ունեցող շարժում է։ Մենք լայն իմաստով անկում ենք ապրել, քաոսի մեջ ենք։ Այս մասին միջազգային լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Բագրատ Սրբազանի խոսքով՝ իրենց համար իշխանության հասնելու ձգտումը չէ, այլ ավելին՝ ընդհանուր կյանքի փոփոխությունն է։ Նա ընդգծել է, որ սա արժեքային դաշտում փոփոխությունն է, հանրային ընկալման, վարքաբանության փոփոխությունն է։

«Որոշակի իմաստով մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի ամեն ինչ ընթանա օրենքի ճանապարհով։ Նաև պետք չէ մոռանալ, որ հարգելով օրենքի ուժը, շատ հաճախ նաև իրավունքի ուժն ավելին է, քան օրենքի ուժը։ Սա ժողովրդային շարժում է, և այդ ժողովրդային շարժումը նշվածս չափանիշներով վստահաբար կհասնի իր տրամաբանական ավարտին»,- ասել է Բագրաստ Սրբազանը։

Հարցին՝ չե՞ք կարծում, որ բացի Փաշինյանի հրաժարականից, հանրությանը պետք է ներկայացնել ծրագիր, որը հնարավորություն կտա հասկանալու` ինչպես եք պատրաստվում Հայաստանը դուրս բերել աշխարհաքաղաքական ճգնաժամից, երբ սահմանազատման համար սկսած շարժումը հանրահավաքներով է զբաղված Երևանում, մինչդեռ մարզերում, իշխանությունը շարունակում է գործընթացը, կանխարգելիչ մեխանիզմներ մտածե՞լ եք, Սրբազանը պատասխանեց, որ իրենք հանրահավաքով զբաղված չեն։

«Ամբողջ շարժումը միտված է կանխարգելմանը։ Մենք ասել ենք, որ այս շարժումը ծագել է Կիրանցում, Ոսկեպարում, բայց դրա լուծումը Երևանում է։ Կիրանցով, Ոսկեպարով չի ավարտվում, տարածվում է ողջ Հայաստանի վրա։ Այն, ինչ իրականցնում ենք, դրան է միտված՝ կանխարգելելուն», - հավելեց նա։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Վենեսուելայի նախագահ Մադուրոն Ռուսաստանից հրթիռներ և ինքնաթիռներ է խնդրել ԱՄՆ-ին հակազդելու համար

Հայկ Բաբայանը նշանակվել է Ոստիկանության գվարդիայի հրամանատար

Թալինում պահածոյացված վարունգից թունավորվել են ընտանիքի 5 անդամներ

Եվրոպայի երիտասարդների մրցաշարում պայքարի մեջ կմտնի ծանրորդ Մերի Միսակյանը

Ռուսական Սու-35Ս-ը դարձել է ամենաարդյունավետ ժամանակակից կործանիչը. «Ռոստեխ» կորպորացիա

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով. եղանակի տեսություն

Շիրակի մարզպետի խորհրդականն ու նրա սանիկը պարեկի են ծեծել. «Առավոտ»

Տիգրան Ավինյանը մեն–մենակ է մնացել․ «Հրապարակ»

Թրամփի որդին նոյեմբերի 12–ին կայցելի Հայաստան

Չինական նոր T1400 ծանր անօդաչու ուղղաթիռը կատարել է իր առաջին թռիչքը

Ադրբեջանի հետ հաղորդակցությունների բացման հարցերով հանձնաժողովի անդամ է նաև Արարատ Միրզոյանի կինը

ԱՄՆ ՊՆ-ն կոչ է արել երկիրը նախապատրաստել պատերազմի․ CNN

Էրդողանի՝ Երևան այցելելու վերաբերյալ որևէ կոնկրետ տեղեկություն չկա. Թուրքիայի նախագահի աշխատակազմ

«Զանգեզուրի միջանցքը» կարող է փոխել Եվրասիայի տրանսպորտային քարտեզը. Հաջիև

Հայաստանը դարձել է Լատինական Ամերիկայի ինտեգրման ասոցիացիայի դիտորդ պետություն. ԱԳՆ