Թուրքիայում ծնելիության մակարդակը նվազել է 8.3%-ով
Դեկտեմբերի 05, 2025

Թուրքիայում ծնելիության մակարդակը նվազել է 8.3%-ով

By Դեկտեմբերի 01, 2025 33

«Թուրքիայի վիճակագրական ինտիտուտը» տվյալներ է հրապարակել երկրում առկա ծնելիության ցուցանիշների վերաբերյալ: Ըստ այդմ՝ 2025-ի 7 ամսվա ընթացքում ծնվել է 503.000 երեխա, իսկ մահացել՝ 294.824 մարդ: Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

«Ընթացիկ տարվա համար ամսական ծնունդների և մահվան թվերի վերաբերյալ տեղեկատվություն» զեկույցի համաձայն՝ այդպիսի ցուցանիշով ծնելիության մակարդակը նախորդ տարվա՝ 2024-ի, նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 8.3 տոկոսով, իսկ մահվան մակարդակն աճել՝ 0.7 տոկոսով:

Զեկույցում ընդգծվել է, որ վերջին տարում Թուրքիայում ծնելիության մակարդակում կտրուկ և կայուն անկում է գրանցվում, ինչը ցույց է տալիս, որ բնակչությունն արագորեն կորցնում է վերարտադրողական կարողությունը: Շեշտվում է, որ ներկայիս տվյալների համաձայն՝ այժմ ծնելիության մակարդակի բարձրացումն ավելի շատ է պետք, քան նախկինում:

Թեմայի վերաբերյալ տարածվող լուրերը թուրքական մամուլում վերնագրվում են հիմնականում հետևյալ կերպ. «Թուրքիայի բնակչությունն ահազանգում է»:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Արշակ Սրբազանի գործից

Վրաստանը հունվարի 1-ից մուտք գործելու համար բժշկական ապահովագրություն կպահանջի

Թուրքիան պատրաստ է  հրաժարվել ռուսական С-400-ներից հանուն F-35-ների․ ԱՄՆ

Իռլանդիան կհետաքնի դրոնների մոտենալը Զելենսկու նախագահական ինքնաթիռին

Դոլարի փոխարժեքը մի փոքր աճել է. Եվրոն մի փոքր էժանացել է

Պուտինի և Թրամփի միջև հանդիպումը, անշուշտ, հնարավոր է. Ուշակով

Պուտինը և Մարգարիտա Սիմոնյանը մասնակցել են «RT India»-ի բացման արարողությանը

Ազատի զինվորական կացարանում վառարան չպետք է լիներ․ ինչ է պարզվել դատական այս փուլում

Թրամփը նախատեսում է մինչև Սուրբ Ծնունդ հայտարարել Գազայում խաղաղության գործընթացի երկրորդ փուլի մեկնարկի մասին

Ուշակովը հնարավոր է համարում Պուտինի և Թրամփի հանդիպումը մոտ ապագայում

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պահանջում է անհապաղ դադարեցնել Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի և ազատազրկված մնացյալ եկեղեցականների ապօրինի հետապնդումները. Հայտարարություն

Թրամփի միջնորդությամբ Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունը և Ռուանդան Սպիտակ տանը խաղաղության համաձայնագիր են ստորագրել

Պուտինն ընթրել է Մոդիի տանը

Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են վիզային ռեժիմի չեղարկման հարցը

Բելգիայի խորհրդարանն օվացիայով է ընդունել վարչապետի որոշումը ՌԴ-ի ակտիվները ԵՀ-ին հանձնելուց հրաժարվելու մասին