Վոլնորթի` Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնին ներկայացված արբիտրաժային բողոքը հիմնավորում է, որ ՀՀ-ն պատասխանատու է ավելի քան 1.5 միլիարդ դոլարի վնասների համար
Նոյեմբերի 15, 2025

Վոլնորթի` Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնին ներկայացված արբիտրաժային բողոքը հիմնավորում է, որ ՀՀ-ն պատասխանատու է ավելի քան 1.5 միլիարդ դոլարի վնասների համար

By Հոկտեմբերի 13, 2025 62

2025 թվականի սեպտեմբերի 25-ին Վոլնոթ Լիմիթեդ (Walnort Finance Ltd.) ընկերությունը  ներկայացրել է իր բովանդակային բողոքը ՆՎԿՄԿ՝ գործ N° ARB/24/20-ի շրջանակներում։ Իր ազդեցիկ և համոզիչ դիմումում Վոլնորթը հիմնավորել է Հայաստանի Հանրապետության կողմից Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ-ի ներքին կորպորատիվ գործերին ապօրինի միջամտությունը։ 

Մասնավորապես, Վոլնորթը ներկայացրել է անժխտելի ապացույցներ այն մասին, որ Հայաստանը կազմակերպել և իրականացրել է գաղտնի և բռնի արշավ՝ նպատակ ունենալով զավթել ԶՊՄԿ-ի վերահսկողությունը՝ խախտելով Կիպրոս–Հայաստան երկկողմանի ներդրումային պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները։ Հատկապես, Վոլնորթը ցույց է տվել, որ վարչապետ Փաշինյանի՝ 2021 թվականի հրապարակային հայտարարություններին՝ «ԶՊՄԿ-ն ժողովրդին վերադարձնելու» և դա «մուրճով անելու» մասին, հաջորդել են ԶՊՄԿ-ի 60 տոկոսի գաղտնի վաճառքն Արդյունաբերական ընկերությանը (Промышленная компания), որը վերահսկվում է ԱՄՆ պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստանի քաղաքացի Ռոման Տրոցենկոյի կողմից, և որը հետագայում արագորեն «նվիրաբերել է» 15 տոկոսը Հայաստանի կառավարությանը։

Այս զավթումն իրականացվել է դատական համակարգի մանիպուլյացիաների շարանի միջոցով, ներառյալ՝ ապօրինի ապահովման միջոցներ, ուշ գիշեր կայացված դատական ակտեր և կարգավորող մարմինների արագացված ընթացակարգեր։ 

Բացի այդ, Վոլնորթի մնացած բաժնեմասերը ԶՊՄԿ-ում հետագայում սառեցվել են կասկածելի սնանկության և քրեական վարույթների շրջանակում՝ փաստացիորեն զրկելով Վոլնորթին արժեքից, դիվիդենտներից և վերահսկողության հնարավորությունից։ Հայաստանի նպատակը պարզ էր՝ ամբողջությամբ վերցնել ԶՊՄԿ-ի վերահսկողությունը՝ շրջանցելով օտարերկրյա ներդրողներին տրամադրված իրավական պաշտպանությունը։

Վոլնորթը մանրամասն նկարագրել է, թե ինչպես են Հայաստանի գործողությունները խախտել Կիպրոս–Հայաստան երկկողմ ներդրումային պայմանագրով սահմանված պարտավորությունները։ Հայաստանը չի ապահովել Վոլնորթի ներդրման արդարացի և հավասար վերաբերմունքը՝ ԶՊՄԿ-ի նկատմամբ կազմակերպված զավթման իր արշավով, ԶՊՄԿ-ի, նրա բաժնետերերի և աշխատակիցների հանդեպ ոտնձգություններով և ահաբեկմամբ, իր կարգավորող լիազորությունների չարաշահմամբ և դատարանների վրա գործադրված ճնշմամբ, ինչի հետևանքով Վոլնորթի հայկական դուստր ձեռնարկությունները զրկվել են արդար դատավարության իրավունքից։

Այս ապօրինի վարքագծի հետևանքով Վոլնորթը զրկվել է ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի 75 տոկոսը ձեռք բերելու իրավունքից, ինչը նրան կտար ընկերության վերահսկողություն և զգալի դիվիդենտների իրավունք։ Վոլնորթը նաև զրկվել է իր սկզբնական 12․5 տոկոս բաժնետոմսերի տնտեսական օգտագործման իրավունքից, որոնք փաստացիորեն վերցվել են նրանից՝ անհիմն և անժամկետ սառեցման որոշումների միջոցով՝ խախտելով Կիպրոս–Հայաստան պայմանագրի՝ ապօրինի բռնագրավման արգելքը։

Վոլնորթը պահանջում է փոխհատուցում, որի վերջնական չափը կորոշվի արբիտրաժային գործընթացի ընթացքում, որը սակայն առնվազն կկազմի 1.5 միլիարդ ԱՄՆ դոլար։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Դոլարը թանկացել է, ռուբլին ու եվրոն կայուն են․ Տարադրամի փոխարժեքներն այսօր

Թրամփը ստորագրել է տավարի, բանանի, սուրճի և լոլիկի ներկրման մաքսատուրքերի նվազեցման մասին օրենքը

Ուկրաինայում օդային տագնապ է հայտարարվել

Կոլումբիան հարվածներ է հասցրել Վենեսուելայի սահմանի մոտ

Աշխարհը դեպի դժոխք տանող ճանապարհին է․ Ռիտեր

Չինաստանն ստեղծում է «ստվերային նավատորմ»՝ ռուսական գազ գնելու համար. Bloomberg

Առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ. եղանակի տեսություն

Աբովյան քաղաքում 24–ամյա երիտասարդի սպանության մեջ կասկածվողները ձերբակալվել են

Միասնական աղոթքից հետո Իրանի պետական հեռուստաընկերությունը հայտնել է մոտալուտ անձրևի մասին

Հայտնի է` ովքեր կսպասարկեն Պորտուգալիա – Հայաստան հանդիպումը

Ռուսաստանը կարող է համագործակցել Հնդկաստանի հետ՝ անօդաչու տեխնոլոգիաների ոլորտում

Մարսի քարայրները. հնագույն ջուրը ստեղծել է ապաստաններ կյանքի և մարդկանց համար

Արեգակի վրա տեղի է ունեցել նախավերջին դասի հզորության բռնկում

Մոսկվայում տեղացել է առաջին ձյունը

ԱՄՆ-ն Կարիբյան ծովում hարվածել է ևս մեկ նավի (տեսանյութ)