ԱՄՆ–ի 7 նախարարություններում ավելի քան 4 000 պետծառայող է կրճատվել «շաթդաունի» ֆոնին․ ABC
Նոյեմբերի 14, 2025

ԱՄՆ–ի 7 նախարարություններում ավելի քան 4 000 պետծառայող է կրճատվել «շաթդաունի» ֆոնին․ ABC

By Հոկտեմբերի 11, 2025 63

ԱՄՆ-ի յոթ նախարարությունների (ներառյալ ֆինանսների և առողջապահության նախարարությունները) ավելի քան չորս հազար դաշնային ծառայողներ կրճատման մասին ծանուցումներ են ստացել կառավարության աշխատանքի դադարեցման ֆոնին: Այս մասին հայտնում է ABC հեռուստաալիքը՝ վկայակոչելով արհմիութենական կազմակերպությունների ներկայացրած դատական հայցը:

Նշվում է, որ հայցը դատարան է ուղարկվել «Քաղծառայողների ամերիկյան ֆեդերացիա» (AFGE) արհմիության կողմից՝ Աշխատանքի ամերիկյան ֆեդերացիայի՝ Արտադրական արհմիությունների կոնգրեսի (AFL-CIO) հետ համատեղ: Նրանց տվյալներով՝ կրճատման մասին ամենաշատ ծանուցումներն ստացել են ֆինանսների, առողջապահության և կրթության նախարարությունների աշխատակիցները։

Շարունակվող «շաթդաունի» հետ կապված պաշտոնանկությունների մեկնարկի մասին ավելի վաղ հայտնել էր Սպիտակ տան վարչական-բյուջետային վարչության տնօրեն Ռասել Վոութը: Նրա խոսքով՝ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն իրականացնում է ավելի վաղ հայտարարված միջոցառումները՝ դաշնային գործակալությունների կադրային կազմի օպտիմալացման ուղղությամբ:

Կրճատումներն ազդել են նաև առևտրի, էներգետիկայի, ներքին անվտանգության և բնակարանաշինության նախարարությունների վրա:

ԱՄՆ-ում ֆինանսական տարին սկսվել է հոկտեմբերի 1-ին, սակայն Կոնգրեսը չի հասցրել հաստատել դաշնային բյուջեն։ Արդյունքում Կոնգրեսի կողմից ուղղակիորեն ֆինանսավորվող պետական հաստատությունների մի մասը դադարեցրել է աշխատանքը: Նման իրավիճակները` այսպես կոչված «շաթդաունները», պարբերաբար տեղի են ունենում ԱՄՆ-ում՝ համաձայնեցված բյուջեի բացակայության պայմաններում:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ կառավարության աշխատանքի դադարեցման ժամանակահատվածը կարող է օգտագործվել անձնակազմի լայնածավալ կրճատումներ իրականացնելու և այն ծրագրերը վերանայելու համար, որոնք, նրա խոսքով, չեն համապատասխանում հանրապետական վարչակազմի առաջնահերթություններին: Նա նաև բյուջետային ճգնաժամի պատասխանատվությունը դրել էր Կոնգրեսում դեմոկրատների դիրքորոշման վրա։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ձերբակալվել է Վրաստանի նախկին վարչապետ Գեորգի Գախարիան

Սnւ-30 կnրծանիչը վթшրի է ենթարկվել Կարելիայում․ անձնակազմը զnհվել է․ ՌԴ ՊՆ

Սամվել Կարապետյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Նարեկ Սամսոնյանի կալանքի քննությունը տեղի կունենա Մասիվի դատարանում՝ Մասիս Մելքոնյանի նախագահությամբ

Ադրբեջանի դատախազը պահանջել է ցմшհ ազատազրկում Արայիկ Հարությունյանի և Դավիթ Բաբայանի համար

Ղարաբաղի համար ոչ ոք մեր չափ ոչինչ չի արել․ Փաշինյան

Եվրահանձնաժողովը Ուկրաինային մոտ 6 միլիարդ եվրո կտրամադրի ռուսական ակտիվներից. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն

ՀԺՄ-ն խստորեն դատապարտում է լրատվական գործունեություն իրականացնող կազմակերպության փակմանն ու ազատ խոսքի, կարծիքի արտահայտման արգելմանն ուղղված գործողությունները. հայտարարություն

«Արդարադատությանը խոչընդոտելու» կասկածով ձերբակալվել է նաև «Անտիֆեյք»-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանը

Ուկրաինայի դիրքերն օրեցօր վատանում են. Պեսկովը՝ բանակցությունների չեղարկման մասին

ՌԴ-ն ճանաչում է միայն այն երկրների վարորդական իրավունքները, որտեղ ռուսերենը պաշտոնական լեզու է. Վոլոդին

Էմմա Սթոունը ճանաչվել է աշխարհի ամենագեղեցիկ կինը՝ ըստ «Ոսկե հարաբերակցության»

Մարդիկ սիրահարվում են ԱԲ-ին և «երեխաներ են ունենում» նրա հետ. ինչպե՞ս և ինչո՞ւ են ծնվում զգացմունքներ ալգորիթմի հանդեպ

Այդ երկրների քաղաքացիները պետք է հանձնեն քննություններ Ռուսաստանում

Գողացել ես ուրիշի ամուսնո՞ւն, վճարիր 1.75 միլիոն դոլար