Իսրայելի պաշտպանության բանակը ՀԱՄԱՍ-ի ստորգետնյա թունելներ է հայտնաբերել Գազայի երկու հիվանդանոցների տակ։ Հորդանանի հիվանդանոցին հարող թունելի երկարությունը մոտ մեկուկես կիլոմետր է։
Ներսում հայտնաբերվել են զենքի արտադրության արհեստանոց եւ մի քանի շինություններ, որտեղ, հետախուզության տվյալներով, պատսպարվել են ՀԱՄԱՍ-ի վաշտի եւ դասակի հրամանատարները: