Թաիլանդը և Կամբոջան վերահաստատել են կրակի դադարեցման շուրջ բանակցությունների պատրաստակամությունը
Սեպտեմբերի 03, 2025

Թաիլանդը և Կամբոջան վերահաստատել են կրակի դադարեցման շուրջ բանակցությունների պատրաստակամությունը

By Հուլիսի 27, 2025 111

Aսոշիեյթեդ Փրես գործակալությունը հաղորդել է, որ Թաիլանդը և Կամբոջան կիրակի հայտարարել են, որ պատրաստ են բանակցել իրենց մահացու սահմանային վեճը վերջ դնելու համար՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդական ջանքերից հետո։

Մարտերը մտնում են իրենց չորրորդ օրը, որի հետևանքով զոհվել է առնվազն 33 մարդ, իսկ ավելի քան 168,000-ը՝ տեղահանվել։

Շաբաթ օրը Թրամփը Truth Social-ում գրել է, որ խոսել է Թաիլանդի և Կամբոջայի առաջնորդների հետ և ենթադրել, որ չի առաջ շարժվի առևտրային համաձայնագրերով որևէ երկրի հետ, եթե մարտերը շարունակվեն։ Ավելի ուշ նա ասել է, որ երկու կողմերն էլ համաձայնել են հանդիպել կրակի դադարեցման շուրջ բանակցությունների համար։

Կամբոջայի վարչապետ Հուն Մանեն կիրակի օրը հայտարարել է, որ իր երկիրը համաձայնել է «անհապաղ և անվերապահ կրակի դադարեցման»։ Նա ասել է, որ Թրամփը իրեն ասել է, որ Թաիլանդը նույնպես համաձայնել է դադարեցնել հարձակումները, այն բանից հետո, երբ Թրամփը խոսել է Թաիլանդի վարչապետի պաշտոնակատար Ֆումտհամ Վեչայաչայի հետ։ «Սա դրական լուր է երկու երկրների զինվորների և ժողովուրդների համար», - հայտարարության մեջ ասել է Խուն Մանեն։

Նա ասաց, որ հանձնարարել է իր տեղակալ՝ արտաքին գործերի նախարար Պրակ Սոխոնին, համակարգել հաջորդ քայլերը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ և անմիջականորեն աշխատել Թաիլանդի արտաքին գործերի նախարարի հետ՝ հրադադարի պահպանումն ապահովելու համար։

Իր հերթին, Թաիլանդը արտահայտեց իր լուռ աջակցությունը։ Ֆումտհամը շնորհակալություն հայտնեց Թրամփին և ասաց, որ Թաիլանդը սկզբունքորեն համաձայն է հրադադարին, բայց շեշտեց Կամբոջայի «անկեղծ հանձնառության» անհրաժեշտությունը, ասաց Թաիլանդի արտաքին գործերի նախարարությունը։

Ֆումտհամը կոչ արեց վաղաժամկետ երկկողմ բանակցություններ սկսել՝ խաղաղ կարգավորման ուղղությամբ կոնկրետ քայլերը քննարկելու համար։

Թաիլանդի և Կամբոջայի միջև հարաբերությունները կտրուկ վատթարացել են մայիսի 28-ին սահմանի վիճելի հատվածում երկու երկրների զինվորականների միջև տեղի ունեցած բախումից հետո, որի ժամանակ կամբոջացի զինվոր զոհվեց։

Թաիլանդը և Կամբոջան տարածքային խնդիրներ են ժառանգել գաղութային ֆրանսիական Հնդկաչինից, որի հետ Սիամի թագավորությունը (այժմ՝ Թաիլանդ) ավարտեց սահմանների սահմանազատումը 1907 թվականին։ Սահմանի մի շարք հատվածներ մնացել են ֆրանսիական կողմի սահմանազատման հանձնաժողովի ուշադրությունից դուրս՝ դրանց անհասանելիության պատճառով։ 1953 թվականին Կամբոջայի Ֆրանսիայից անկախացումից հետո այս հատվածները դարձան տարածքային վեճի առարկա։

Թաիլանդը նախընտրում է սահմանների հետ կապված բոլոր հակասությունները լուծել հարևանների հետ երկկողմ հարաբերությունների շրջանակներում, մինչդեռ Կամբոջան վերջին 60 տարվա ընթացքում արդեն երրորդ անգամ դիմել է Միջազգային դատարան՝ որոշում կայացնելու համար, որի տարածքային վեճերի իրավասությունը Թաիլանդը չի ճանաչում։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Եթե Զելենսկին պատրաստ է հանդիպման, ապա պետք է գա Մոսկվա. Պուտին

Մոսկվայում գործարկվել է առաջին անօդաչու տրամվայը

«Սիսական» ջոկատի հրամանատար «Աշոտ Երկաթը» ազատազրկվել է

Ալիևը և Փաշինյանը իրավասու չեն Արցախի 150 հազար բնակիչների կամքին հակառակ դիմել ԵԱՀԿ-ին

Արարատի մարզում «Tesla»-ն հայտնվել է դաշտում և բռնկվել. կա վիրավոր

Թրամփը Պենտագոնին հանձնարարել է պատրաստվել Ռուսաստանին և Չինաստանին զսպելուն. Պենտագոնի ղեկավար

ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն Պեկինում ստորագրել են «ճանապարհային քարտեզ»՝ միավորումների միջև համագործակցությունը զարգացնելու համար

Հարկ է անհապաղ ազատ արձակել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին և կեղծ մեղադրանքներով կալանավորված մնացած անձանց. Մայր Աթոռ

Զախարովան հաստատել է, որ Ռուսաստանը սպասում է Թրամփի պատասխան այցին

Անդրանիկ Քոչարյանն Ալեն Սիմոնյանին է ուղարկել 44-օրյայի հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի զեկույցը

Կա մինչև 150 տարի ապրելու հնարավորություն. Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդները խոսել են երկարակեցութան նորագույն մեթոդների մասին

Հայաստանի քաղաքացիները կկարողանան Ղազախստանում մնալ առանց վիզայի մինչև 90 օր

Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի

Բաքվում պահվող հայերի շրջանում եղել են ինքնաuպանnւթյան փորձեր. Սիրանուշ Սահակյան

Ապակու կտոր` Transavia-ի ինքնաթիռի դռան արանքում. Փարիզ-Երևան չվերթի հետքերով. Hetq.am