Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է ռուսական կողմի հետ նոր հանդիպման մասին, որը տեղի կունենա չորեքշաբթի՝ հուլիսի 23-ին:
Ռուսաստանի հետ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է Թուրքիայում։
Ուկրաինան ցանկանում է Ստամբուլում Ռուսաստանի հետ քննարկել գերիների փոխանակումը և առաջնորդների հանդիպման նախապատրաստումը։