Իրանի խորհրդարանը մտադիր է ՄԱԳԱՏԷ-ի հետ գործակցությունը դադարեցնելու մասին օրենք ընդունել
Նոյեմբերի 04, 2025

Իրանի խորհրդարանը մտադիր է ՄԱԳԱՏԷ-ի հետ գործակցությունը դադարեցնելու մասին օրենք ընդունել

By Հունիսի 23, 2025 185

Իրանի խորհրդարանը մտադիր է օրինագիծ ընդունել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ համագործակցությունը դադարեցնելու մասին՝ նրա քաղաքականացված դիրքորոշման պատճառով: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։

«Մենք խորհրդարանում պատրաստվում ենք օրինագիծ ընդունել, որը կասեցնում Է ՄԱԳԱՏԷ–ի հետ Իրանի համագործակցությունն այնքան ժամանակ, քանի դեռ մենք այդ միջազգային կազմակերպության մասնագիտական վարքագծի օբյեկտիվ երաշխիքներ չունենք», - ասել է ԻԻՀ խորհրդարանի խոսնակը:

Նրա խոսքով՝ Իրանը չի պատրաստվում ոչ խաղաղ բնույթի միջուկային ծրագիր մշակել, սակայն համաշխարհային հանրությունը տեսել է, որ ՄԱԳԱՏԷ-ն չի կատարել իր պարտավորություններից ոչ մեկը և վերածվել է քաղաքական գործիքի:

Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն սկսեց Իրանի դեմ՝ Թեհրանին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ դարձան միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:

Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում է հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ: Երկու կողմից էլ աճում է բնակելի շինություններին ուղղված հարվածների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։

Հունիսի 22-ի լույս գիշերը ԱՄՆ հարվածեց Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող երեք միջուկային օբյեկտներին։ Գրոհը, ըստ Վաշինգտոնի, նախատեսված էր Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու կամ լրջորեն թուլացնելու համար։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց՝ Թեհրանը պետք է համաձայնի ավարտել այս պատերազմը, հակառակ դեպքում կբախվի շատ ավելի լուրջ հետևանքների։ Միևնույն ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հարձակումներից հետո հայտարարեց, որ ԱՄՆ–ն պատերազմի մեջ չէ Իսլամական Հանրապետության հետ։

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարեց, որ դիվանագիտության դուռը միշտ պետք է բաց լինի, բայց հիմա... այդ դեպքը չէ։ Նրա խոսքով` հենց Միացյալ Նահանգներն է դավաճանել դիվանագիտությանը։ Իրանը կձեռնարկի բոլոր միջոցները իր անվտանգությունը և երկրի շահերը պաշտպանելու համար։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թրամփը սպառնnւմ է կրճատել Նյու Յորքի ֆինանսավորումը

Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում․ «Հրապարակ»

Ֆինլանդիան առաջարկել է՝ Թրամփը և Պուտինը հանդիպեն նոյեմբերին կայանալիք G20 գագաթնաժողովին

Մեծ Բրիտանիան Ուկրաինային հրթիռներ է հատկացրել

«Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին. «Իրավունք»

Nissan-ը նախատեսում է թողարկել նոր սերնդի Patrol ամենագնաց

Քոչարյանը չի լինի հաջորդ խորհրդարանում

Նորաձևությունը և քննադատությունը սոցիալական մեդիայի դարաշրջանում. ինչպես է Lyas-ը ցուցադրությունների դիտումը վերածում զանգվածային միջոցառման

Կալանավորվել է Վեհափառի եղբորորդին

3-ամյա Տիգրանի հայրը կալանավորվել է. ՔԿ

ԱՄՆ-ի հետ փոխգործակցությունն անհնար է, քանի դեռ Վաշինգտոնն աջակցում է Իսրայելին. Խամենեի

Նոբելյան մրցանակակիրն ԱՄՆ-ին կոչ է արել զինուժ կիրառել Մադուրոյի դեմ

Մեղադրյալների միայն մի փոքր մասն է դատարանում. Ադրբեջանն Արցախի ղեկավարությանը «մեղավոր» է անվանել

Թուրքիան փորձարկում է բալիստիկ հրթիռներ, որոնց հեռահարությունը կարող է հասնել Իսրայելին

Իսրայելն ու ԱՄՆ-ը տարածաշրջանում պատրաստվում են ռազմական գործողությունների