Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Fox News-ին տված հարցազրույցում ասել է, որ հարկ չի համարում ներողություն խնդրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից Սպիտակ տանը տեղի ունեցած ծեծկռտուքից հետո։
«Ոչ, ես հարգում եմ նախագահին և ամերիկացի ժողովրդին, և կարծում եմ, որ մենք պետք է շատ բաց և շատ ազնիվ լինենք, և ես վստահ չեմ, որ մենք սխալ բան ենք արել», - ասել է Զելենսկին: «Կարծում եմ՝ կան որոշ բաներ, որոնք մենք պետք է քննարկենք լրատվամիջոցներից դուրս՝ հարգելով ժողովրդավարությունը և ազատ մեդիան»:
Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահները սկսեցին բարձրաձայն խոսել Զելենսկիի հետ բանավեճի մեջ։
Ավելի ուշ Թրամփը հայտարարեց, որ Զելենսկին պատրաստ չէ խաղաղության։
Որոշ ժամանակ անց Թրամփ-Զելենսկի մամուլի ասուլիսը չեղարկվեց, իսկ հանքային գործարքը հետաձգվեց։
Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հարցազրույց է տվել CNN-ին, որի ժամանակ ասել է, որ Ուկրաինայի նախագահը պետք է ներողություն խնդրի ԱՄՆ նախագահից։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շատ բուռն է արձագանքել Վլադիմիր Զելենսկու հետ շփումից հետո լրագրողներից մեկի հարցին, թե ինչ կլինի, եթե Ռուսաստանը խախտի գործարքը։
«Իսկ ի՞նչ կլինի, եթե ձեր գլխին ռումբ ընկնի»,– հակադարձել է նա։
Թրամփը նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստիպված է եղել շատ բանի դիմանալ։ Նա հավելել է` Ռուսաստանին ամեն ինչում անընդհատ մեղադրում էին, իսկ դա դեմոկրատների դավադրությունն էր։
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, «մտերմանալով» Ռուսաստանի հետ, «հեռանում է» Եվրոպայից։
Axios հարթակին տված հարցազրույցում Կալլասը կարծիք է հայտնել, որ Թրամփն ու ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաները, խոսելով ուկրաինական հակամարտության մասին, «կրկնում են ռուսական նարատիվներն ու թեզերը»։
ԵՄ դիվանագիտության ղեկավարը հայտարարել է նաև՝ իրեն մտահոգում է, որ ԱՄՆ նոր վարչակազմը «նոր բարեկամների» հետ է մտերմանում։
«Մեզ վերաբերող հայտարարությունները կոշտ են, Ռուսաստանի հետ կապված հայտարարությունները շատ բարեկամական են, իսկ սա նկատելի փոփոխություն է»,- ասել է Կալլասը։
Հիշեցնենք՝ Եվրամիությունում մեծ ռեզոնանս է առաջացրել ԵՄ ապրանքների համար 25 տոկոս մաքսատուրքեր սահմանելու՝ Թրամփի որոշումը, եվրոպացի որոշ քաղաքական գործիչներ Թրամփի այս նախաձեռնությունը նույնիսկ «տնտեսական պատերազմ» են որակել։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը Ուկրաինայի նախագահին մեղադրել է անշնորհակալ լինելու և ամերիկյան վարչակազմի դեմ ագրեսիվ կեցվածքի համար։ Դրան ի պատասխան Վլադիմիր Զելենսկին հայհոյել է։
Լրագրողների ներկայությամբ անցկացվող զրույցի ընթացքում Վենսը մասնավորապես մեղադրել է Զելենսկուն, որ նա նախընտրական քարոզարշավի ընթացքում Փենսիլվանիայում քարոզչություն է իրականացրել Թրամփի հակառակորդի համար:
«Երախտագիտության մի քանի խոսք ասեք Ամերիկայի Միացյալ Նահանգներին և այն նախագահին, որը փորձում է փրկել ձեր երկիրը», - ասել է Վենսը:
Նա նաև Ուկրաինայի նախագահին կոչ է արել տարաձայնությունները հարթել օրինական ճանապարհով և չփորձել հարցերը լուծել ամերիկյան ԶԼՄ-ների միջոցով, այն դեպքում, երբ ինքը սխալ է։
«Մենք գիտենք, որ դուք սխալ եք»,- ասել է Վենսը:
Վենսը նաև ասել է, որ պատերազմը դադարեցնելու համար պետք է խոսել երկու կողմերի, այդ թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ի պատասխան Զելենսկին հայտարարել է, որ Պուտինին չի կարելի վստահել, և նրա հետ ընդհանրապես ոչինչ չի կարելի պայմանավորվել։
Ամերիկացի փոխնախագահն ընդգծել է, որ Ուկրաինան մեծ խնդիրներ ունի ճակատում, բավարար մարդիկ չկան, և պետք է ավարտել պատերազմը։ Զելենսկին բավականին կոպիտ պատասխանել է, որ Վենսն Ուկրաինայում չի եղել, ուստի չի կարող իմանալ, թե ինչն է պակասում, ինչը՝ ոչ։
«Ես իրականում տեսել եմ առցանց և տեսել եմ, որ մարդիկ գալիս են ձեզ մոտ քարոզչական շրջագայությունների։ Համաձայն չե՞ք, որ զորակոչի հետ կապված խնդիրներ ունեք: Դուք եկել եք ԱՄՆ–ի Օվալաձև գրասենյակ և հարձակվում եք վարչակազմի վրա, որը փորձում է կանխել ձեր երկրի կործանումը»,- հայտարարել է Վենսը։
Լրագրողները լսել են, որ այդ պահին Զելենսկին քթի տակ հայհոյել է։
Վենսի հետ լեզվակռվից հետո բարձր տոնով շարունակվող խոսակցությանը միջամտել է Թրամփը։
Հիշեցնենք` Թրամփի և Զելենսկու շփումն այսօր շատ թեժ է անցել։ Ըստ ամերիկյան լրատվամիջոցների` Զելենսկին նախատեսվածից շուտ լքել Է Սպիտակ տունը, իսկ առաջնորդների համատեղ ասուլիսը չեղարկվել է։
Հանդիպումից հետո Թրամփը հայտարարել է, որ Զելենսկին պատրաստ չէ խաղաղության ԱՄՆ–ի միջնորդությամբ: Նա Ուկրաինայի նախագահի պահվածքն անհարգալից է անվանել՝ նշելով, որ Զելենսկին կարող է Սպիտակ տուն վերադառնալ, երբ պատրաստ լինի խաղաղության։
«Հրապարակ» թերթը գրում է. «ԵՀունվարի 30-ին ԱԺ-ում անհետ կորածների հարազատների հետ պաշտոնյաների ու պատգամավորների փակ լսումներից հետո հայտարարվեց, որ մեկ ամիս հետո նույն ֆորմատով կրկին հանդիպում կլինի։ Մեկ ամիսը լրանում է, սակայն հաջորդ հանդիպման մասին լուր չկա։ Պատճառը, ըստ լուրերի, այն է, որ իշխանություններին չի հաջողվում Ադրբեջանի հետ համաձայնության գալ մասունքների փոխանակման հարցում։ Փակ քննարկումից մեկ շաբաթ անց՝ փետրվարի 7-ին, տեղի ունեցավ Հայաստանի գերիների, պատանդների եւ անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի եւ Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովների հանդիպում: Հանձնաժողովները ղեկավարում են 2 երկրների ԱԱԾ ղեկավարները:
Իլոն Մասկը մեկ արտահայտությամբ մեկնաբանել է Վլադիմիր Զելենսկու պահվածքը Սպիտակ տանn ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների ժամանակ։
X սոցիալական ցանցի իր էջում նա գրել է. «Զելենսկին իրեն ոչնչացրեց ամերիկացի ժողովրդի աչքում»։
Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 1-ին, 2-ի գիշերը, 3-ի երեկոյան, 4-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Մարտի 2-ի ցերեկը, 3-ի գիշերը, մարտի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին հարավարևմտյան է, 2-5մ/վ արագությամբ, մարտի 3-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Օդի ջերմաստիճանը մարտի 1-ի ցերեկը կնվազի 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 4-6 աստիճանով, այնուհետև ողջ հանրապետությունում ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:
Երևան քաղաքում ևս մարտի 1-ի և 3-ի երեկոյան, 4-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն։ Մարտի 2-3-ին, 4-ի ցերեկը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում գարնան առաջին օրվա ցերեկային ժամերին կլինի 3-5 աստիճան տաքություն, իսկ երեկայն կգրանցվի -1....-3 աստիճան։
Զելենսկին մարտի 2-ին կմեկնի Լոնդոն՝ բանակցելու եվրոպական առաջնորդների հետ։ Այս մասին գրում է The Guardian-ը։
Հիշեցնենք՝ այսօր Թրամփ-Զելենսկի հանդիպումը թեժ է անցել, նրանք վիճել են՝ անգամ անցնել ծաղրանքի և վիրավորանքների։ Զելենսկին չի համաձայնել հրադադարին, նշելով, որ այն անիմաստ է լինելու։ Բանակցությունները, ըստ էության, տապալվեցին, չի ստորագրվել նաև օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագիրը։
Սպիտակ տնից հեռանալուց հետո Զելենսկուն իրենց աջակցությունն են հայտնել եվրոպական մի շարք առաջնորդներ։
Ռուս-չինական հարաբերություններն այսօր գտնվում են աննախադեպ բարձր մակարդակի վրա։ Այս մասին ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ բանակցությունների ընթացքում հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
Սերգեյ Շոյգուն նշել է, որ Վլադիմիր Պուտինը հատուկ հսկողության տակ է պահում Ծինփինի հետ ոլորտների լայն շրջանակի շուրջ պայմանավորվածությունների իրականացումը․
«Ձեզ եմ փոխանցում Վլադիմիր Պուտինի ջերմ ողջույնները, որը բարձր է գնահատում Ձեզ հետ ձևավորված վստահելի, բարեկամական և աշխատանքային հարաբերությունները և հսկողության տակ է պահում հարցերի լայն շրջանակի շուրջ Ձեզ հետ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը», – ասել Է Շոյգուն:
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանում Իրանի անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) և բալիստիկ հրթիռների ծրագրերի վրա՝ նպատակ ունենալով ուժեղացնել ճնշումը Թեհրանի վրա։
Նոր պատժամիջոցների ցանկում ընդգրկվել են Չինաստանում գործող վեց ընկերություն, որոնք ներգրավված են Իրանի ԱԹՍ-ների և բալիստիկ հրթիռների ծրագրերի համար կարևոր բաղադրիչների մատակարարման մեջ։
Այս պատժամիջոցները նախագահ Թրամփի վարչակազմի կողմից Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելու քաղաքականության մի մասն են։ Միացյալ Նահանգները մտադիր է օգտագործել իր բոլոր հասանելի գործիքները՝ Իրանի կողմից ԱԹՍ-ների և հրթիռների զարգացման ու տարածման ջանքերը բացահայտելու և կանխելու համար։