Ադրբեջանը «մարդասիրական վերաբերմունք է դրսևորել» և «հետևելով միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակներում ստանձնած պարտավորությանը»՝ ազատ է արձակել ու հայրենադարձել ավելի քան 200 հայերի, որ ռազմագերիներ էին կամ պահվող անձինք, ասել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն՝ արձագանքելով Հայաստանի ԱԳՆ հայտարարությանը:
Բաքվում պահվող հայ գերիների վիճակի մասին ՀՀ արտգործնախարարության այսօրվա հայտարարության մեջ նշվում է, որ խորը մտահոգված են Բաքվի դատավարություններից տարածվող տեսագրություններից ու լուսանկարներից, կալանավորված անձանց նկատմամբ ներգործության, խոշտանգումների և նրանց առողջական վիճակի ակնհայտ վատթարացման մասին հացադուլի մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի փաստաբանների տեղեկություններից:
Այխան Հաջիզադեն ասել է նաև, որ հայ գերիներից մի քանիսը ազատ արձակվելուց հետո ձերբակալվել ու հարցաքննվել են Հայաստանի իշխանությունների կողմից։ Պաշտոնական Բաքուն մարդասիրության «մեծ ժեստ» է անվանում նաև այն, որ 2023 թվականին ավելի քան 10 հազար զինծառայողներին թույլ են տվել հեռանալ ադրբեջանական տարածքներից։
Հայաստանի արտաքին գերատեսչությունից վստահեցրել էին՝ շարունակում են «միջազգային հանրության, մասնավորապես տարածաշրջանում խաղաղությամբ շահագրգռված և մարդասիրական արժեքները կարևորող գործընկերների ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում պահվող հայազգի ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց ազատ արձակման խնդրի, ինչպես նաև դատավարական կոպտագույն խախտումներով և խոշտանգման աղաղակող նշաններով նրանց մի մասի նկատմամբ ընթացող բեմականացված դատավարությունների վրա»:
Հայկական կողմի հայտարարությունը, ըստ պաշտոնական Բաքվի, ցույց է տալիս, թե այս դատավարությունից «որքան է նյարդայնացած Հայաստանի քաղաքական վերնախավը, որը բացահայտորեն աջակցել է Ադրբեջանի դեմ ագրեսիային»։
«Հայաստանի պետական պատասխանատվությունը և այլ անօրինական գործողությունները՝ որպես օկուպանտ և ագրեսիվ երկիր, փաստ է, որը չի կարելի հերքել։ Հանցագործներին պատասխանատվության ենթարկելը արդարացի է, որը քաղաքական մանիպուլյացիաների չի կարող ենթարկվել։ Հայաստանն այսօր փոխանակ ողջունի պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրվող մարդկանց դատավարությունը, դրանք անվանում է «բեմականացված», - ասել է Հաջիզադեն։
Պաշտոնական Երևանն էլ նաև շեշտել էր, որ «հայազգի ռազմագերիները, պատանդները և այլ պահվող անձինք ապօրինաբար պահվում են Ադրբեջանում՝ ի հեճուկս նրա կողմից ստանձնած հանձնառությունների և միջազգային պարտավորությունների: Հայազգի ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց կալանավորումն ու հետապնդումը հանդիսանում է միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու հիմնարար իրավունքների կոպիտ խախտում»:
Քրդական ազատագրական պայքարի առաջնորդ Աբդուլլա Օջալանի կոչը՝ լուծարել Քուրդիստանի բանվորական կուսակցությունը եւ և զենքը վայր դնել, անմիջական կապ ունի նաև Հայաստանի հետ, Հայաստանի անվտանգային հարցերի հետ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը:
«Թուրքիան լուծելով Քուրդիստանի բանվորական կուսակցության բոլոր հարցերը, այսինքն ռազմական մի հսկայական ներուժ ուղղորդելու է այլ տարածաշրջաններ, այսինքն դեպի Հայաստանի կողմ, դեպի այլ կողմեր: Սրանով մեզ համար լուրջ վտանգները ավելի շատանում են Հայաստանի ազգային անվտանգության տեսանկյունից»,-ասաց նա:
Հարցին՝ ինչու հենց հիմա դա տեղի ունեցավ, Իսպիրյանը պատասխանեց. «Թուրքիան գրեթե 40 տարի պայքարում է PKK-ի դեմ, որը ռազմականացված շարժում է։ Այս տարիների ընթացքում տասնյակ հազարավոր զոհեր են եղել, սպանվածներ, թե՛ խաղաղ բնակչություն, թե՛ թուրք զինվորականների մեջ: Մի քանի անգամ փորձ է եղել Աբդուլլա Օջալանի միջոցով, տարբեր կոչերով դուրս գալ այդ ռազմական պայքարից և շարունակել քաղաքական պայքարը, սակայն տարբեր պատճառներով այդ գործընթացները վիժեցվել են: Եվ հիմա եկավ մի պահ, և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացները ստիպեցին Թուրքիային այնպես անել, որպեսզի Օջալյանը հանդես գա այդ հայտարարությամբ:
Իշխանությունների գործուն մասնակցությամբ և միջնորդությամբ Թուրքիայի խորհրդարանում քրդական ժողովուրդների հավասարության, ժողովրդավարական կուսակցության պատվիրակները այցելել են Իմրալը կղզի, որտեղ պահվում է ցմահ դատապարտվա Օջալյանը, և եկել են համաձայնության մի տեքստի շուրջ, որն էլ հրապարակվեց: Իմիջիայլոց, շատ պարզ երևում է, որ պետության մատը խառն է այդ տեքստի կազմմանը, նույնիսկ արտահոսքեր են եղել, որ տողերն են հանվել այդ տեքստից, որը պետությունը չի ցանկացել, որ լինի»:
Թուրքագետի խոսքով, այս քայլի պատճառներից մեկն այն է, որ Թուրքիան ուզում է խորհրդարանում ստանալ քրդամետ ուժի աջակցությունը՝ սահմանադրական փոփոխություններ անցկացնելու համար, որը Էրդողանին անհրաժեշտ են 2028 թվականից հետո նորից վերընտրվելու և նախագահ մնալու համար:
«Էրդողանը կարիք ունի իմիջի բարձրացման, նաև քրդական կուսակցության կողմից ձայների կարիքը ունի:
Թուրքիայում էլ լավ հասկանում են, որ Քուրդիստանի բանվորական կուսակցությունը ոչ միայն ինքը իրենով է գործում Թուրքիայի դեմ, այլ նաև ուղղորդվում է տարբեր գերտերությունների կողմից։ Սա է հիմնական խնդիրը, որ ինքը դեռ շարունակում է գոյատևել, թե՛ Արևմուտքից, թե՛ Արևելքից, թե՛ մեր արևելքից ուղղորդվում է այս շարժումը»:
Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք PKK_ի զինյալները ականջալուր կլինեն Օջալանին եւ վայր կդնեն զենքը, Իսպիրյանն ասաց, որ դեռ վաղ է դրա մասին խոսել, քանի որ PKK-ի անդամները պետք է վստահ լինեն, որ դրանից հետո լինելու են ներումներ, ակտիվիստների ազատ արձակումներ, որպեսզի նրանք ինտեգրվեն երկրի քաղաքական կյանքին: «Այս ամենը կարող է ամեն պահի վիժեցվել վիժեցվել ինչ-ինչ պատճառներով, թեկուզ և դրսից ուղղորդվող ուժերի հրահանգով»:
Պեկինում բանակցություններ են սկսվել ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի և Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի միջև, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
ՌԴ Անվտանգության խորհրդի տվյալներով՝ բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել անվտանգության ոլորտում երկկողմ հարցեր, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային խնդիրներ։
Շոյգուն, ավարտելով աշխատանքային այցը Ինդոնեզիա և Մալայզիա, ուրբաթ մեկօրյա այցով ժամանել է Պեկին։ Ավելի վաղ նա հանդիպել էր Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հետ։
Հանքային ռեսուրսների վերաբերյալ ԱՄՆ-Ուկրաինա համաձայնագիրը պատրաստ է և հավանության է արժանացել Ուկրաինայի կառավարության կողմից։ Այս մասին Fox News-ի եթերում ասել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։
«Համաձայնագիրն ամբողջությամբ պատրաստ է, շարադրված է թղթի վրա, հավանության է արժանացել Ուկրաինայի կառավարության կողմից, երկու պետությունների ղեկավարներին մնում է միայն ստորագրել այն», – ասել է նախարարը։
Նա մանրամասնել է, որ փաստաթուղթը ներառում է «ռազմավարական օգտակար հանածոներ, գազ, նավթ, ենթակառուցվածքային ակտիվներ», և որ այն ձեռնտու է երկու երկրների ժողովուրդներին։
Փետրվարի 27-ին ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես հայտնել էր, որ ուկրաինական հանքային ռեսուրսների շահագործման վերաբերյալ համաձայնագիրը ձեռնտու է ինչպես Վաշինգտոնին, այնպես էլ Կիևին։
«Օգտակար հանածոների մասին համաձայնագիրը հիմք կծառայի ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև ապագայում ավելի կայուն հարաբերությունների համար: Դա կխթանի երկարաժամկետ բարգավաճումը, որը կօգնի ուկրաինացիներին տնտեսապես վերականգնել իրենց երկիրը», – ասել է Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Ամերիկացի առաջնորդը նաև հիշեցրել է, որ փետրվարի 28-ին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կժամանի Վաշինգտոն, որտեղ համաձայնագիր կստորագրի Ուկրաինայի հազվագյուտ հողային մետաղների և այլ բնական պաշարների համատեղ արդյունահանման վերաբերյալ։
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Պեկինում Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Յիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը գլոբալ խնդիրների նկատմամբ ունեն նմանատիպ մոտեցումներ։ Այս մասին հայտնում է EADaily-ն։
Նա ասել է, - «Ռուսաստանն ու Չինաստանը միջազգային և տարածաշրջանային առանցքային խնդիրների նկատմամբ ունեն նմանատիպ մոտեցումներ»։
«Պետությունները գործում են միահամուռ ՄԱԿ-ի, նրա Անվտանգության խորհրդի և այլ կառույցների շրջանակներում», - շարունակել է Շոյգուն:
Նա երախտագիտություն է հայտնել Չինաստանին՝ անցյալ տարի BRICS-ի Ռուսաստանի նախագահությանն աջակցելու համար։
«Մեր կողմից մենք օգնություն կտրամադրենք մեր չինացի գործընկերներին իրենց աշխատանքում»,- շարունակել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը։
Կիևի ղեկավար Վլադիմիր Զելենսկիին տեղափոխող ինքնաթիռը երեկ երեկոյան վայրէջք է կատարել ԱՄՆ-ում՝ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման համար։ Այս մասին հայտնում է France24-ը թռիչքների հետագծման ծառայությունը։
Զելենսկու ժամանումը ԱՄՆ անակնկալ չէր. առաջիկա այցի մասին նախօրեին ակտիվորեն հաղորդում էին թե՛ ուկրաինական, թե՛ արեւմտյան աղբյուրները։
Սպասվում է, որ այսօր Զելենսկին ստորագրելու է Ուկրաինայի ընդերքի ռեսուրսների օգտագործման համաձայնագիրը։
Գրել եմ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին. Հրանտ Բագրատյան. Տեսանյութ
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի բնակարանից գողության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (Գողությունը, որը կատարվել է՝ բնակարան ապօրինի մուտք գործելով):
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Armlur.am-ն ավելի վաղ տեղեկություն էր տարածել, թե Նազելի Բաղդասարյանին պատճառված վնասը հասնում է 50 հազար դոլարի։
Կիմա Ավդալյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ ԶԼՄ-ներում տարածվող տեղեկատվությունը գողոնի արժեքի հետ կապված չի համապատասխանում իրականությանը։
Երեկ ԴՕԿ կուսակցությունը հայտարարություն էր տարածել, որում մանրամասներ էր ներկայացրել, թե ինչպես է կորել կապը կուսակցության հիմնադիր նախագահ Վարդան Ղուկասյանի հետ։ Ըստ հայտարարության` փետրվարի 21-ից Ղուկասյանի գտնվելու վայրը հայտնի չէ։ Այսօր նրա աջակիցները բողոքի ցույց են իրականացնելու ԱՄՆ դեսպանատան դիմաց։
«Հետք»-ը պարզել է, որ Ղուկասյանն այժմ ձերբակալված է և գտնվում է Լաս Վեգասում՝ Հենդերսոն ձերբակալվածների պահման վայրում (HENDERSON DETENTION CENTER):
ԱՄՆ Միգրացիոն և մաքսային ոստիկանության (ICE) կայքի որոնման համակարգով հնարավոր է գտնել ձերբակալված անձանց՝ ըստ նրանց անձնական տվյալների»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
Վարդան Ղուկասյանին (Դոգ) ձերբակալել է ԱՄՆ Միգրացիոն և մաքսային ոստիկանությունը
Ամերիկահայ գործարար և բարերար Նուբար Աֆեյանն X-ի իր էջում անդրադարձել է Բաքվի բանտում պահվող Ռուբեն Վարդանյանի վիճակին՝ գրառումը հասցեագրելով Նիկոլ Փաշինյանին։ «Անտանելի է տեսնել ադրբեջանական ռեժիմի կողմից իմ վաղեմի բարեկամ և գործընկեր Ռուբեն Վարդանյանին հասցված ցավն ու անարդարությունը։ Ժամանակն է, որ բոլոր հայերը, հատկապես Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը, իրենց ձայնը բարձրացնեն։ Եթե ոչ մենք, ապա ո՞վ։ Եթե ոչ հիմա, ապա ե՞րբ»,- գրել է Աֆեյանը։
Նրա խոսքով՝ Վարդանյանի դեմ իրականացվող գործողությունները լուրջ մտահոգություն են առաջացնում։
Աֆեյանը կոչ է արել համախմբված ու վճռական քայլերով հասնել նրա ազատ արձակմանը։