Live24
Մայիսի 15, 2025
Live24

Live24

Լուրեր

Տավուշում սահմանազատումը, ըստ Sputnik Արմենիայի տվյալների, կշարունակվի 1978 թվականի սահմանով։ Այնտեղ 1976 թվականի սահմանի համեմատ Հայկական ԽՍՀ-ն մի քանի քառակուսի կիլոմետր տարածք է կորցրել։ ԽՍՀՄ ԶՈւ Գլխավոր շտաբի 1976 թվականի քարտեզում, որտեղ նշված է Հայկական և Ադրբեջանական ԽՍՀ-ների միջև խորհրդային վարչական սահմանը, կարելի է երկու սև կետագիծ նկատել՝ տեղ-տեղ կարմիր հատվածներով։ Բանն այն է, որ 1976 թվականի նախնական (սևով նշված) սահմանը 1978-ի դրությամբ «ուղղվել է» (կարմիրով նշվածը)։

Քարտեզի մի հատվածում՝ Վրաստանի սահմանից մինչև Բարեկամավան գյուղ, կարելի է նկատել, որ սահմանի երթուղու փոփոխության արդյունքում Ադրբեջանական ԽՍՀ-ին զգալիորեն ավելի շատ տարածք է անցել, քան Հայկական ԽՍՀ-ին: Մեր կոպիտ հաշվարկներով՝ Հայկական ԽՍՀ-ն կորցրել է մոտ 5,8 քառ. կմ։

Sputnik Արմենիան սահմանազատման հայկական հանձնաժողովի ղեկավար, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակին հարցում է ուղարկել, թե որ սահմանով է իրականացվելու սահմանազատումը, ու դրանցից որն է հաստատված ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունների կողմից:

«Երկու երկրների հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախաբանում Ալմա Աթայի 1991 թվականի հռչակագիրը ամրագրված է որպես սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք։ Հետևաբար, սահմանազատման ողջ գործընթացի հիմքում դրվելու են Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող և իրավաբանորեն հիմնավորված փաստաթղթերը և քարտեզները, որոնք արտահայտել են Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև առկա վարչական սահմանը»,-հայտնել են գրասենյակից։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայկական մամուլը բազմիցս գրել է ՀՖՖ-ում առկա անառողջ վիճակի մասին: Անցած ամիս լուրեր տարածվեցին, որ ՀՖՖ-ում ստուգումներ են, սակայն քանի որ այդ կառույցը չի պատասխանում հարցումների ու զանգերի, հնարավոր չեղավ այս անգամ ևս մանրամասն ճշտել, թե ինչ է տեղի ունենում: Մեր աղբյուրները հայտնում են, որ մասնավորապես ստուգումներ են եղել ՀՖՖ տեխնիկական կենտրոն ակադեմիայում, որի տնօրենը, ըստ շրջանառվող լուրերի, Հակոբ Սիմիդյանի հովանավորյալն է:

Անցած շաբաթ լուր ստացանք, որ հարուցվել է քրեական գործ, և կա բերման ենթարկված անձ, ինչը ևս ճշտել չհաջողվեց, սակայն ՀՀ Քննչական կոմիտեից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ անձը կապ ունի ֆուտբոլային դաշտերի սպասարկման հետ (ունենք այդ անձի անուն-ազգանունը, բաց դեռ չենք հրապարակում): Առավել հատկանշական է այն, որ ֆուտբոլի ֆեդերացիայում տիրող բարքերին բազմաթիվ անդրադարձներին իշխանությունները նոր-նոր են սկսել ուշադրություն դարձնել, ինչը կարող է պայմանավորված լինել մի քանի հանգամանքներով: Նախ Մելիքբեկյան Արմենն ու իր տեղակալ Արմեն Նիկողոսյանը հայկական ֆուտբոլն իրոք գլորել են անդունդ. մեր տարբեր տարիքային հավաքականները խայտառակ արդյունքներ են գրանցում, ինչը հարուցել է բազմահազարանոց ֆուտբոլասերների բանակի աննկարագրելի զայրույթը, ու վերջիններս պահանջում են նրանց հրաժարականն ամբողջական կազմով: Բացի այդ, ՀՖՖ-ից սկսել են դուրս գալ կադրեր, որոնք սերտ կապ են ունեցել Մելիքբեկյանի հետ, և որոնց գործունեությունն առնչվել է ֆինանսների հետ: Մյուս կողմից, հայկական ֆուտբոլից դուրս են եկել ներդրողներ. թերևս ամենաթարմ ու ամենացցուն օրինակը Հայաստանի չեմպիոն «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանի հեռանալն է, ով համարվում էր ոլորտի խոշոր ներդրողներից, ինչպես նաև այս ամենի համատեքստում ՀՖՖ նախագահի հրաժարականն են պահանջում «Շիրակ» ակումբի սեփականատեր Արման Սահակյանը, և տարբեր ժամանակներում հրաժարականի պահանջը ներկայացրել են «Լոռի», «Սևան» և այլ ակումբների սեփականատերերը:

Ուժային կառույցների մեր աղբյուրները պնդում են, որ բազմաթիվ անգամներ քաղաքական ղեկավարությանը զեկուցվել է ՀՖՖ-ում տեղի ունեցող դեպքերի, առանձին անձանց կողմից խոշոր գույքերի ձեռքբերման, բանակից «անհասկանալի» ձևերով ազատումների և այլ իրադարձությունների մասին, սակայն սայլը կարծես թե նոր է տեղից շարժվում, և պատճառը թերևս ոչ թե ֆուտբոլով անհանգստանալն է, այլ սպասվող խորհրդարանական ընտրությունները:

Ի դեպ, օրեր առաջ մամուլում շրջանառվեց թիվ, համաձայն որի՝ Մելիքբեկյանի ղեկավարած կառույցն այս տարիների ընթացքում շուրջ 100 մլն եվրոյի գումար է ստացել տարբեր աղբյուրներից, դրա դիմաց սակայն մենք չունենք ո՛չ նոր մարզադաշտ, ո՛չ գոնե լուրջ ֆուտբոլային արդյունք:

Սպասենք դեպքերի նոր զարգացումներին և հույս ունենանք, որ տարիներ անց վերջապես նախկին լրագրող Արմենը վերջապես կսկսի շփվել լրատվամիջոցների հետ, կամ ՀՖՖ-ից կարձագանքեն հարցումներին. կյանքը ցույց է տալիս, որ գոնե խոսելն ու թեման ճոխ ներկայացնելը նրա մոտ լավ է ստացվում:

Վերջում հավելենք, որ ՀՀ Քննչական կոմիտեից «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (Խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով), 296-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (Փողերի լվացումը խոշոր չափերով): Նախաքննությունը շարունակվում է»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը գրում է. «ՔՊ-ական պատգամավորները դեմ են քվեարկել ցեղասպանությունը դատապարտող հայտարարության առաջարկին:

Երեկ Երևանում կայացած ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի չորրորդ նիստի ընթացքում, բացի «սենյակում փղից» և «ամուսնություն-ամուսնալուծություն» թեմաներից, մի ուշագրավ դեպք է տեղի ունեցել:

Ամփոփիչ հայտարարության տեքստի համար ես ներկայացրել էի 9 առաջարկ, որոնցից մեկը վերաբերվում էր Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչմանը և բառացի մեջբերված էր 2015 թվականին ՀՀԿ ջանքերով Եվրոպական Ժողովրդական կուսակցության կողմից ընդունված բանաձևից (դա արել էի առաջարկի ընդունման հավանականությունը բարձրացնելու համար):

Նկարում այդ առաջարկի քվեարկության պահն է. ինչպես տեսնում եք՝ բացի ընդդիմադիրներիցս (ևս երկուսը կադրում չեն երևում) առաջարկին կողմ են քվեարկում Եվրոպական խորհրդարանի 2 պատգամավորներ, իսկ ՔՊ-ականները՝ դեմ:

Այսինքն՝ եվրոպացիները կողմ էին Հայոց Ցեղասպանությունը դատապարտող առաջարկին, իսկ ՔՊ-ականները՝ դեմ»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ական պատգամավորներին, նախարարներին հավաքել էր Ազգային ժողով` փակ հանդիպման: Ինչպես ավանդաբար, խորհրդավոր նիստ է եղել՝ առանց նորությունների:

«Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ամերձ աղբյուրները հայտնում են, որ Փաշինյանը շուրջ երկու ժամ խոսել է՝ պատասխանելով ՔՊ-ականների այն հարցին, թե ինչ է սպասվում ՀՀ-Ադրբեջան փոխհարաբերություններում: Ըստ մեր աղբյուրների՝ Փաշինյանն այս անգամ լարված չի եղել, հիմնականում արձագանքել է, որ չպետք է շտապեն, պիտի փորձեն Ադրբեջանի առաջարկները երկար քննարկել, նոր պատասխանել: Բայց Աղազարյանի արտահոսքից հետո նա շատ բաց չի խոսել թիմակիցների հետ: Փաշինյանը նաև վստահեցրել է, որ այս պահին էսկալացիաների վտանգ չկա, ինչը նաև հայտարարեց լրագրողների ներկայությամբ՝ պատասխանելով «Ժողովուրդ» օրաթերթի՝ Խաղաղության պայմանագրին առնչվող հարցին:

Հիշեցնենք, որ չհամաձայնեցված երկու հոդվածներից մեկը վերաբերում է սահմանի երկայնքով երրորդ երկրների ուժերի տեղակայմանը, մյուսը՝ միջազգային ատյաններում իրավական և այլ վեճերին: Հստակ պատասխան, ըստ մեր աղբյուրների, ոչ մի հարցի ժամանակ Փաշինյանը չի հնչեցրել: Թիմակիցները այնիպիսի տպավորություն են ստացել, որ Նիկոլ Փաշինյանն իրենց չի վստահում և չի բացում փակագծեր՝ հիմնականում ասելով այն, ինչ ասում է բաց՝ ամբիոնից»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:

ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 391.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 395 դրամ:

Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 410 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 415 դրամ:

Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.61 դրամ:

Իլոն Մասկի «բենզասղոցը» ոչ միայն կտրում է բյուրոկրատիան, այլ նաև հիմքեր է ստեղծում՝ մտածելու, որ այն կարող է ի վերջո խորացնել նախագահ Դոնալդ Թրամփի և նրա MAGA դաշնակիցների քաղաքական դիրքը: Այս մասին հայտնում է CNN-ի վերլուծաբան Սթիվեն Քոլինսոնը։

Հանրապետականների համար քաղաքական վտանգներն աճում են, քանի որ վարչակազմը ավելի շատ դատական ​​պարտություններ է կրում, և խառնաշփոթը մեծանում է SpaceX-ի ղեկավարի հակասական ուղերձներով:

«Դարձնել Ամերիկան ​​կրկին հզոր» կաբինետի որոշ նախարարների դիմադրությունը Մասկին ակնարկում է, որ կարող է դժվարացնել Թրամփի օրակարգի իրականացումը:

Չնայած Մասկի վայրի հակակառավարական «թատրոնը» համապատասխանում է Թրամփի կողմից՝ Սպիտակ Տուն վերադառնալուց ի վեր բիրտ ուժի ցնցող և սարսափելի կիրառմանը, որոշ օրենսդիրներ մտածում են՝ արդյոք նրա կիրառվող ջանքերի արագությունը կարող է քաղաքականապես արդյունավետ լինել:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ավարտական դասարանների սիրելի սովորողներ, վերջին զանգը ոչ ոք չի չեղարկել։ Ավելին, մենք ակնկալում ենք, որ այս տարի վերջին զանգին մեր դպրոցական բեմերին կտեսնենք հենց ձեր մտքի, հույզերի, ստեղծագործության և խոսքի արտացոլումը։

Մենք էլ փորձելու ենք այն դպրոցներում, որ կցանկանան մասնակցել, լավագույն մշակութային վերջին զանգը որոշել՝ մշակույթի ոլորտի մասնագետներին ներգրավելով»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե որքանով է հավանական տարածաշրջանում նոր պատերազմի բռնկումը։

«Իմ գնահատականն այն է, որ տարածաշրջանում պատերազմի կամ էսկալացիայի ո՛չ պատճառ, ո՛չ նախադրյալ, ո՛չ հիմնավորում չկա։

Իմ գնահատականը միանշանակ է՝ տարածաշրջանում էսկալացիայի համար ոչ մի հիմք կամ հիմնավորում գոյություն չունի»,- ասաց Փաշինյանը։

ԱՄՆ-ն Ուկրաինային անվտանգության զգալի երաշխիքներ չի տրամադրի, թող դրանով զբաղվի Եվրոպան։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ 

«Ես չեմ պատրաստվում շատ խոստումներ տալ անվտանգության առումով։ Մենք նախատեսում ենք դա վստահել Եվրոպային, չէ՞ որ խոսքը նրանց տարածաշրջանի, նրանց հարևանի մասին է»,- նշել է Թրամփը։

Նա նաև հայտարարել է, որ Ուկրաինան կարող է մոռանալ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին. «Հավանաբար հենց այդ պատճառով էլ սկսվեց պատերազմը»։ 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն իր կաբինետի հետ առաջին հանդիպման ժամանակ խոսել է Ռուսաստանի մասին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։ «Ռուսաստանի հետ մեր գործերը շատ լավ են ընթանում», - ասել է Թրամփը։

Հիշեցնենք` փետրվարի 18-ին Ռիադում ռուս-ամերիկյան բանակցություններ են կայացել: Ռուսաստանը ներկայացրել են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը, իսկ ԱՄՆ-ն՝ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Մայք Ուոլցը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և նախագահի` Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկոֆը:

Ինչպես հայտարարել է Լավրովը, տևական դադարից հետո առաջին առերես բանակցությունների ընթացքում ՌԴ-ն և ԱՄՆ-ն պայմանավորվել են պայմաններ ստեղծել համագործակցության լիարժեքվերականգնման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնողնոր ոլորտներում ընդլայնելու համար: Մոսկվան և Վաշինգտոնը պայմանավորվել են վերացնել դեսպանատների և այլ արտասահմանյան հաստատությունների գործունեության արհեստական սահմանափակումները և ուկրաինական ճգնաժամի շուտափույթ լուծման համար ստեղծել բարձր մակարդակի խմբեր:

Ֆոտո

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

Պետական դավաճանության և լրտեսության դեպքերով քրեական վարույթ է նախաձեռնվել. կիզակետում Ազգային արխիվն է

Ինչ է քննարկել Միրզոյանը Կալասի հետ. Տեսանյութ

Թրամփը չի ցանկացել տեսնել Զելենսկուն ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում

Արտակարգ դեպք. Աշոցքի ոլորաններում բեռնատարի վրա տեղադրված բեռնախցիկը, որում եղել է 4 ավտոմեքենա, պոկվել ու ընկել է

ԱԺ միակ իմաստավորված, օգտակար առաքելությունը մնացել է Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը

«Քեզ հիշում են կա՛մ Ռոբերտ Քոչարյանի որդի, կա՛մ Սիրուշոյի ամուսին»․ Հասմիկ Հակոբյան. Տեսանյութ

«Դուք համբակ եք»․ Հայկ Կոնջորյանը՝ ընդդիմադիր պատգամավորներին

Որ վաղը պաշտոն չունենանք, կարողանալու ենք ու անելու ենք այն նույն բանը, ինչ կարողանում և անում ենք հիմա. Վահագն Ալեքսանյան

Թուրքիան մայիսի 15-ին չի սպասում Թրամփին. Bloomberg

Իրանի ԱԳ նախարը կոշտ պատասխան է տվել Թրամփին

Ուժեղ կարկուտ է տեղացել Արմավիրի մարզի Նալբանդյան–Ջանֆիդա համայնքներում

«Հալովդ մնա, լակոտ»․ Լևոն Քոչարյան․ նոր տեսանյութ՝ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպից

Ով մեզ կասի թուրք, որպես հայհոյանք, դրա մերն էլ, հերն էլ, լավն էլ, ընտանիքն էլ. Արսեն Թորոսյան

2026 թվականին Հայկական ԱԷԿ-ը 4,5 ամսով կկանգնի երկարատև վերանորոգման