ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանի հետ Թեհրանում հանդիպել են ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանեհ Սադեղի և նախարարի տեղակալ Ռեզա Ակբարիի հետ: Այս մասին հայտնում են ՏԿԵՆ-ից։
Կողմերը ողջունել են երկու երկրների միջև համագործակցությունը տրանսպորտի ոլորտում: Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկու երկրներում բեռնատարներից գանձվող ճանապարհային հարկերը փոխադարձ նվազեցնելու և/կամ չեղարկելու հարցերը:
Կողմերը համաձայնել են մասնագիտական խմբերի հանդիպում կազմակերպել առաջիկայում` քննարկելու գանձվող ճանապարհային հարկերի երկուստեք արտոնությունների տրամադրման հնարավոր տարբերակները:
Քննարկվել են նաև ավտոմոբիլային բեռնափոխադրումների թվայնացման, մասնավորապես` e-CMR բեռնագրերի կիրառման հետ կապված հարցեր:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնել հարաբերությունները բեռնափոխադրումների թվայնացման ոլորտում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի տունը թալանողները նրան մոտ 50 հազար ԱՄՆ դոլարի վնաս են պատճառել։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Նշենք` փետրվարի 25-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի տունը թալանել են: Ըստ տեղեկությունների` փետրվարի 25-ի գիշերը ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունը և Երևանի քրեական վարչությունը մի խումբ անձանց է վնասազերծել, որոնք կասկածվում են ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում պաշտոնատար անձանց տները թալանելու մեջ: Նշվում էր նաև, որ Բաղդասարյանի տան գողությունից անմիջապես հետո Փաշինյանն անձամբ է ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին և ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին հրահանգ տվել գործուն քայլեր անել բնակարանային գողությունները բացահայտելու համար։
«Գողերը նրա տուն են մտել անխոչընդոտ` հարմարեցված բանալիով տան դուռը բացելով: Ինքը` Նազելի Բաղդասարյանը, հրաժարվում է «Ժողովուրդ» օրաթերթին կատարվածի մասին որևէ տեղեկություն կամ մեկնաբանություն տալ։ Բաղդասարյանի շրջապատի տեղեկություններով` նրա տնից գողացել են ոսկյա թանկարժեք զարդեր, ոսկեգույն մետաղյա զարդեր (կարծելով, թե ոսկի է), մեկ ժամացույց, թևնոց և այլ իրեր: Ընդհանուր նախնական հաշվարկով` գողերը պատճառել են մոտ 50 հազար ԱՄՆ դոլարի վնաս: Բայց այս հաշվարկը խիստ նախնական է, այն կարող է ավելանալ կամ պակասել»,– գրում է թերթը:
Հիշեցնենք` դեկտեմբերին էլ թալանել էին Նիկոլ Փաշինյանի աներորդու` Հրաչյա Հակոբյանի առանձնատունը։
Հոլիվուդի լեգենդար աստղ Ջին Հեքմենին եւ նրա կնոջը՝ Բեթսի Արակավային, մահացած են գտել Սանտա Ֆեի իրենց տանը, տեղեկացրել է Daily Mail-ը։
Զույգին մահացած են գտել իրենց շան հետ միասին։ Տեղի լրատվամիջոցները տեղեկացրել են, որ ոստիկանությունը չի կարծում, թե նրանց մահվան մեջ հանցակազմ կա։
Սանտա Ֆե օկրուգի շերիֆ Ադան Մենդոսան մահվան պատճառը չի նշել։
Զույգն ամուսնացել էր 1991թ.՝ 1990թ. Նյու Մեքսիկոյի իրենց տուն տեղափոխվելուց հետո: Տեղեկացվել է, որ նրանք սկսել են հանդիպել 80-ականների կեսերին Կալիֆոռնիայի մարզասրահում հանդիպելուց հետո։
Ավելի ուշ Հեքմենը նշել էր, որ իրենց հարաբերություններն սկսվել են առաջին կնոջից՝ Ֆեյ Մալթեզեից բաժանվելուց հետո, որի հետ նա ամուսնացած է եղել 1956-1986թթ.։
Զույգը պաշտում էր գերմանական հովվաշներին եւ մի պահ երեք շուն ուներ։
Նրանց կողքին սատկած են գտել նաեւ նրանց ներկայիս սիրելի շանը։
Թուրքիայի հետ սահմանը կարճաժամկետ բացելը Հայաստանի համար գլոբալ առումով ռիսկային է, ու երկրում մի քանի ճյուղ էական կտուժի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը` անդրադառնալով Թուրքիայի հետ սահմանի բացման հնարավոր ռիսկերին։
«Գլոբալ առումով սահմանի կարճաժամկետ բացելը Հայաստանի համար ռիսկային է, իսկ երկարաժամկետի դեպքում` դրանք կարող են նվազել, քանի որ հնարավոր է` նոր հանգամանքներ ի հայտ գան։ Թուրքիայի սահմանի բացման դեպքում ՀՀ–ում մի քանի ճյուղ էական կտուժի` շինարարական նյութերի արտադրությունը, շինարարությունը, գյուղատնտեսությունը, հյուրանոցային, անշարժ գույքի բիզնեսները»,– նշեց Մակարյանը։
Ընդգծեց` Արևմուտքն ուրախ կլինի, եթե Հայաստան–Թուրքիա սահմանը բացվի, բայց նրանք ուզում են Ռուսաստանի դերը տարածաշրջանում նվազեցնել, իսկ ՀՀ–ն այդ հարցում պետք է ճիշտ կշռադատի և չշտապի։
«Մի խնդիր էլ կա. Թուրքիան 1993 թվականին սահմանը միակողմանի փակել է Արցախի հակամարտության պատճառով, հիմա այդ հարցն օրակարգից հանված է։ Այդ դեպքում ինչո՞ւ է այն շարունակում փակ մնալ ու նախապայմաններ են առաջ քաշվում»,–ասաց նա։
Գործատուների հանրապետական միության նախագահը նշում է, որ Հայաստանը պետք է կարողանա ինքն իրեն գնահատել ու սահմանը բացելուն համաձայնի այն ժամանակ, երբ համապատասխան երաշխիքներ ունենա։
Անդրադառնալով Թուրքիայի հետ արտաքին առևտրին` փորձագետը շեշտեց, որ այն չնչին է. 2023 թվականին ներմուծվել է 336 մլն դոլարի ապրանք, արտահանվել է ընդամենը 6.4 մլն դոլար։
Ոչ պաշտոնական ցուցանիշները մի փոքր այլ են, երբ երրորդ երկրներով է ապրանք արտահանվում, այդ թիվը հասնում է 30 մլն դոլարի։
«Մեր էկոնոմիկան դեռ պատրաստ չէ էական արտահանման։ Երրորդ երկրներով Հայաստանից Թուրքիա արտահանվել է որոշակի պղինձ, մոլիբդեն, տպասալիկների համար տպագրական սարքեր, մի քիչ բանջարեղեն։ Թուրքիայից Հայաստան ամենաշատը ներմուծվել են մարքող միջոցներ, քիմիական նյութեր, պլաստմասսա, տեքստիլ, հագուստ, ոսկեղեն, շինարարական նյութեր և այլն։ Մենք, սրանից ելնելով, պետք է հաշվի առնենք, որ մի քանի ուղղությամբ Թուրքիան առաջին հնգյակի մեջ է` ցեմենտի արտադրություն, մեքենաշինություն, տեքստիլ, դեղագործություն և տուրիզմ»,– ասաց Մակարյանը։
Փորձագետի կարծիքով` հայ–թուրքական սահմանը բացելու մի քանի իմաստ կա` տարածաշրջանում խաղաղություն ստեղծել, Թուրքիայի գործոնն օգտագործվել` Ադրբեջանի վրա ազդելու համար, ընդառաջ գնալ Արևմուտքի հորդորներին և տարանցիկ բեռների առումով հետաքրքրություն ստեղծել։
40 տարեկանում սեքսի մեջ լավագույն բանը ազատությունն է, կարծում է Քեյթ Հադսոնը։
Bustle-ին տված հարցազրույցում 45-ամյա Հադսոնը նշել է. որ անամոթությունն այն հատկությունն է, որը ինքը համարում է ամենակարևորը ննջարանում։ «Սեքսը չպետք է գեղեցիկ լինի, և ես կարծում եմ, որ տարիքի հետ դուք ավելի շատ եք հաճույք ստանում դրանից»:
«Ես մոլորակի ամենամեծ ֆլիրտ անողն եմ։ Այնպես որ, կարծում եմ, որ ցանկացած մարդ, ով երբևէ եղել է ինձ հետ, շատ լավ գիտի, որ ես սիրախաղ եմ անում բոլորի հետ՝ աղջիկների, տղաների հետ: Փառք Աստծո, որ հանդիպեցի ճիշտ տղայի», - ասել է նա՝ նկատի ունենալով իր նշանած Դենի Ֆուջիկավիին: (Հադսոնը նաև որդի ունի՝ Ռայդերը, Քրիս Ռոբինսոնից և որդի Բինգհեմը Մեթ Բելամիից):
Նրա խոսքով՝ կյանքում կարևորը ընտանիքն է։ Հադսոնը շատ մտերիմ է մոր՝ Գոլդի Հոունի, խորթ հոր՝ Քուրթ Ռասելի և նրա քույրերի ու քույրերի, այդ թվում՝ եղբոր՝ Օլիվեր Հադսոնի հետ։ «Եղբայրներիցս մինչև զարմիկներ ու զարմուհիներ, քույրս, մայրիկս, հայրիկս, զուգընկերս, նրա եղբայրները: Ես կարծում եմ, որ այստեղից է գալիս իրական ինքնաբավ բնույթը»:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-27-ին և՛ գիշերը, և՛ ցերեկն աստիճանաբար կբարձրանա ևս 3-5 աստիճանով։ Հետո ավելի զգալի, հաղորդում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Հիշեցնենք, որ փետրվարի 20-23-ին Հայաստանի շրջանների զգալի մասում ձյուն տեղաց, ընդ որում` ամսի 20-ին և 21-ին առանձին շրջաններում և Երևանում՝ առատ։ Երևանում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին տատանվում էր +0–ից +2, իսկ գիշերը` -5-ից -7 աստիճանի սահմաններում։ Օդի ջերմաստիճանը ողջ հանրապետությունում նվազել էր 10-16 աստիճանով:
Մարտի 1-ին Երեւանում ջերմաստիճանը կլինի առավոտյան - 4, ցերեկը՝ + 2, երեկոյան՝ 0, գիշերը՝ - 4։
Մարտի 3-ին՝ առավոտյան + 2, ցերեկը + 10, երեկոյան + 5, գիշերը՝ – 3։
Իսկ մարտի 10-ին արդեն կունենանք շատ ջերմ գարնանային եղանակ՝ գիշերը + 6, ցերեկը + 13։
2024 թվականի արդյունքներով, տարեկան միջին ամսական աշխատավարձը կազմել է 287 172 դրամ, որը 2018 թվականի նկատմամբ ավել է 114 445 դրամով կամ 66,3% -ով: Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Գնաճը 2018 թվականի նկատմամբ եղել է 25,3% ասինքն, մեր մոտ աշխատավարձի աճը մոտավորապես 40%-ով ավելի է, քան գնաճը, և սա էական ցուցանիշ է։
Այս աճը վերաբերում է աշխատող մարդկանց, պարզ է, որ այն մարդիկ, որոնք չեն աշխատում, գնաճի ցուցանիշը այլ կերպ են զգում իրենց վրա:
2024 թվին 2023-ի համեմատ գնաճը եղել է արդեն ընդամենը 0։3%, մինչդեռ աշխատավարձի աճը եղել է 6,4%։ Այսինքն, եթե զուտ մեխանիկական նայենք, ըստ էության ստացվում է, որ տասնյակ անգամով ավելի մեծ է եղել աշխատավարձի աճը:
2025 թվականի հունվարին միջին աշխատավարձը, որը կազմել է 296 651 դրամ, 2018 թվականի հունվարի նկատմամբ ավելի 126 594 դրամով կամ 74%-ով, իսկ գնաճը կազմել է 27%:
2025-ի հունվարին 2024-ի հունվարի նկատմամբ արձանագրվել է 1,7% գնաճ, բայց աշխատավարձերի աճը կազմել է 4։6%, այսինքն այստեղ էլ աշխատավարձերի աճը կրկնակիից ավելին է գնաճի հետ համեմատ»,-ասաց Փաշինյանը:
Նա խոստովանեց, որ գնաճի ցուցանիշը համահարթ չէ, բոլոր ապրանքները չեն որ նույնքան են թանկացել, հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքները ավելի շատ են թանկացել»,- ընդգծեց նա:
Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածը, որը միմյանց կկապի Երևան քաղաքի մի քանի վարչական շրջաններ՝ իր վրա վերցնելով տրանսպորտային մեծ հոսքեր:
Նախագծանախահաշվային փաթեթի պատրաստման աշխատանքներն ավարտված են և նախագիծը պատրաստ է: Ճանապարհի նախագծման աշխատանքներն իրականացվել են Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում:
Դեռեւս 2023-ին ճանապարհահատվածի կառուցման արդյունքում ազդեցության ենթարկվող գույքերի նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ: Որոշմամբ սեփականության օտարման գործընթացը սկսելու վերջնաժամկետ է սահմանվել 2025 թվականի մարտի 1-ը:
Հաշվի առնելով, որ այս պահին այդ ժամկետն իրատեսական չէ, կառավարությունն իր այսօրվա նիստում որոշեց նոր ժամկետ սահմանել մինչ մայիսի 1-ը:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսի առողջական վիճակում վերջին 24 ժամում որոշակի բարելավում կա, հայտնել է vaticannews.va-ն՝ Վատիկանի մամուլի ծառայությանը հղումով:
Նշվում է, որ պոնտիֆիկոսի երիկամների հետ կապված խնդիրները , որոնք առկա էին վերջին օրերին, նվազում են, կրծքավանդակի CT սկանավորումը ցույց է տվել, որ թոքաբորբի բուժման հարցում առաջընթաց կա, արյան թեստերը լավ արդյունքներ են տվել:
Հռոմի պապը շարունակում է միացված լինել թթվածնային ապահովման սարքին:
Կաթոլիկների հովվապետը հոսպիտալացվել էր փետրվարի 14-ին: Նրա մոտ ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Թեպետ ողջ իշխանական, պետական ռեսուրսը կենտրոնացվել է Գյումրիում, որովհետեւ իշխանությունը հասկանում է, որ Գյումրիում պարտությունն իրենց հեռանալու ազդակն է լինելու, սակայն, ըստ բոլոր հարցումների, ՔՊ-ի վիճակը լուրջ է, եւ անգամ վարչական ռեսուրսով Գյումրիում տարբեր կենցաղային խնդիրների լուծումը, փողոցների բարեկարգումը եւ այլն, չեն բարձրացրել իշխանության վարկանիշը։
Օրումեջ սոցհարցումներ անցկացնող իշխանությունը հուսահատ քայլեր է անում` անգամ գողական շրջանակներին են ներգրավել Սարիկ Մինասյանի հաղթանակի համար:
Գյումրեցիները վստահ են, որ Սարիկը «հաղթելու ձեւ չունի», եւ կարծում են, որ կրիմինալի մասնակցությունը նաեւ նրա համար է, որ «վերջին վարյանտ»` ինչ-որ բեմադրությամբ չեղարկեն ընտրությունները։
Ի դեպ, Գյումրիում ընտրություններն էլ խորհրդանշական օր են կայանալու` 2018 թվականի մարտի 31-ին Նիկոլ Փաշինյանը հենց Գյումրուց սկսեց քայլարշավը եւ եկավ իշխանության, չի բացառվում, որ հիմա էլ Գյումրիով սկսվի իշխանափոխությունը։ Կստացվի, որ «հեղափոխությունը» ծնվեց ու մեռավ ճիշտ նույն օրը եւ նույն վայրում»: