Live24
Մայիսի 15, 2025
Live24

Live24

Լուրեր

ՌԴ Կառավարությունը որոշել է երկարաձգել բենզինի արտահանման արգելքը չարտադրող ընկերությունների համար մինչև ամառվա վերջ՝ մարտի 1-ից մինչև օգոստոսի 31-ը։ Այս մասին հայտնում է Russian Mirror-ը։

Սահմանափակումը չի ազդի նավթամթերք արտադրողների կողմից ուղղակիորեն իրականացվող մատակարարումների վրա։ Նախկին արգելքը պետք է ավարտվեր փետրվարի 28-ին։

«Որոշումն ընդունվել է՝ կայունացնել իրավիճակը վառելիքի ներքին շուկայում, աջակցել նավթավերամշակման տնտեսությանը և հակազդել ավտոմոբիլային բենզինի գորշ արտահանմանը», - ասվում է կառավարության հայտարարության մեջ Telegram-ում: Վարչապետ Միխայիլ Միշուստինի ստորագրած բանաձեւը հրապարակվել է կառավարության կայքում (.pdf

Ռուսաստանում բենզինի արտահանման արգելք է մտցվել 2024 թվականի մարտից մինչև օգոստոսի վերջը։ Մայիսին ժամանակավորապես հանվել է էմբարգոն, սակայն սեպտեմբերին երկարացվել է արտասահման առաքումների արգելքը։ Սահմանափակումները պետք է գործեին մինչև անցյալ տարվա դեկտեմբերի վերջը, սակայն նոյեմբերին կառավարությունը թույլատրեց արտահանել մինչև 2025 թվականի հունվարի 31-ը այն ընկերություններին, որոնք տարեկան ավելի քան 1 մլն տոննա բենզին են արտադրում։ Ավելի ուշ այս թույլտվությունը երկարաձգվեց մինչև փետրվարի վերջ։ Առևտրականների, նավթային պահեստների և ավելի ցածր արտադրական հզորություններ ունեցող ընկերությունների համար արգելքը կիրառվում էր առանց բացառության։

«Հրապարակ» թերթը զրուցել է սահմանամերձ Ոսկեպար գյուղի դպրոցի տնօրեն Հարություն Ալավերդյանի հետ.

– Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը նշում է, որ զրուցել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների հետ, որոնք դրական են գնահատել սահմանազատման գործընթացը եւ ուրախ են, որ հիմա գիտեն, թե որտեղ է սահմանը: Օրինակ, Դուք ուրա՞խ եք այդ փաստից:

– Այն քարտեզը, որի մասին խոսում են` 76 թվականի, չի պահպանվում, կարող եք գալ, ինքներդ էլ տեսնել, որ կան որոշակի շեղումներ՝ ի վնաս Հայաստանի: Մնացած ամեն ինչ անորոշ է, ոչ մի այլ բանից տեղյակ չեմ:

– Այսինքն` նորից տարածքնե՞ր են հանձնվելու:

– Բոլորն էլ կարող են քարտեզները վերցնել եւ ուսումնասիրել, թե որ թվին ում, ինչ է պատկանել: Մնացած հարցերը պետք է ուղղել վարչապետին, նա է այդ ամենի պատասխանատուն: Ես սովորական մարդ եմ: 1937 թվականին, երբ Հայաստանը միացավ Խորհրդային Միությանը, այդ ժամանակվա քարտեզներով անկլավներ առհասարակ գոյություն չեն ունեցել: Հանրային գրադարանում կան քարտեզներ` 1927 թվականին հրատարակված, որոնք ես անձամբ եմ ուսումնասիրել: Այդ քարտեզներում հստակ է, որ սահմանն ավելի հեռու է մեզնից, քան կարող ենք պատկերացնել` Ջողազի լճից էլ այն կողմ: Անկլավներ չեն եղել առհասարակ: 37 թվականին փոփոխություններից հետո նոր-նոր սկսվել է անկլավների մասին խոսվել: Կոնկրետ այստեղ մշտապես հայեր են ապրել:

– Այժմ սահմանազատում ո՞ր հատվածներում է իրականացվում:

– Մեր եկեղեցու հետեւի կողմից գնում է դեպի Բաղանիս, գետի այս կողմում ոչ մի բան արված չէ, քանի որ կան վիճարկելի հատվածներ, ճանապարհի հետ կապված հարցեր եւ այլն: Ամբողջ երկիրն էլ գիտի, որ գոյություն ունի միջպետական ավտոճանապարհ, եւ հենց այդ տարածքների մասին է խոսքը:

– Իսկ, ըստ Ձեզ, ինչո՞ւ Հայաստանի իշխանությունները տեղի բնակիչների կարծիքը հաշվի չեն առնում, այսպես կոչված՝ սահմանազատում սկսելուց առաջ:

– Մենք հանդիպել ենք իշխանությունների հետ, մեր կարծիքը շատ հստակ ասել ենք, թե ինչքանով են հիմա մեզ լսել, ինչքանով` ոչ, դա էլ արդեն հետո կերեւա:

– Ի՞նչ կարծիք եք հայտնել եւ ո՞ւմ:

– Իշխանություններին, եւ դա միայն իմ կարծիքը չի եղել, եղել է ամբողջ Ոսկեպար գյուղի բնակչության կարծիքը: Մենք նշել ենք, որ դա միայն տարածք չէ, դա ապրելու իրավունքի հարց է:

– Այսինքն` ողջ գյուղը դեմ է այդ պրոցեսին:

– Ո՞վ կարող է կողմ լինել: Օրինակ, Դուք կո՞ղմ եք, որ միջպետական ճանապարհն անցնի Ադրբեջանին: Վստահ եմ, որ Դուք էլ կողմ չեք:

– Ֆրանսիայի դեսպանը հակառակն է պնդում, ասում է` կողմ եք, ասում է` զրուցել է բնակիչների հետ, գոհ են:

– Դե, Ալիեւն էլ ասում է՝ Հայաստան գոյություն չունի, գոյություն ունի Արեւմտյան Ադրբեջան: Ի՞նչ անենք, լսենք՝ ով ի՞նչ է խոսում: Թող Ֆրանսիայի դեսպանը գա, Ոսկեպարի ժողովրդին հարցնի, լրիվ ճիշտը կասենք իրեն: Թե չէ ամեն մեկն իր քաղաքական շահերն ունի, խոսում եւ առաջնորդվում է այդ շահերով: Ես էլ ի՞նչ կարող եմ ասել:

– Դուք հավատո՞ւմ եք Ադրբեջանի, Թուրքիայի հետ խաղաղությանը:

– Ես 60 տարեկան մարդ եմ, սաղ կյանքս թուրքի հարեւանությամբ եմ ապրել: Խաղաղություն միայն մեկ դեպքում է հնարավոր, երբ մենք ուժեղ ենք, երբ թուրքը մեզնից վախենում է: Հենց մենք վախեցանք թուրքից, խաղաղության երես չենք տեսնելու, մոռացեք: Քանի պայմանագրի տակ ուզում ես ստորագրի»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

«Հրապարակ» թերթը գրում է. «Տեւական «բազարներից» հետո Հայկ Սարգսյանի աղմկահարույց նախագիծը որոշել են մտցնել ԱԺ օրակարգ, սակայն՝ հիմնովին փոխված։ Խոսքը բուքմեյքերական ընկերությունների համար 10 տոկոս շրջանառության հարկ սահմանելու մասին է:

Պատգամավորն առաջարկում է փոխել Հարկային օրենսգիրքը, եւ բացի հարկ ու տուրքերից, որոնք գոյություն ունեն, այս ընկերություններին հարկել նաեւ շրջանառության 10 տոկոս հարկով, ինչն ահռելի գումար կկազմի։

Շաբաթներ առաջ նախագիծն ԱԺ տնտեսական հանձնաժողովում քննարկելիս իշխանականները թեժ բանավեճի մեջ մտան, իրար փոխադարձ մեղադրանքներ ու սպառնալիքներ ուղղեցին, Սարգսյանը թիմակիցներին մեղադրեց խաղային բիզնեսի շահերը պաշտպանելու մեջ։ Չնայած հանձնաժողովն ընդունեց նախագիծը, բայց այն չընդգրկվեց ԱԺ օրակարգում, քանի որ որոշվել էր վարչապետի մոտ լրացուցիչ քննարկում անել՝ «բիզնեսին չվնասելու» համար։

Կառավարությունում Հայկ Սարգսյանին հասկացրել են, որ իր իդեան չի կարող այդպես ընդունվել` էական փոփոխություններ պետք է արվեն։

Պատգամավորը համառել է, սակայն, ի վերջո, ընդունել է խաղի կանոնները, որոնք Փաշինյանն է թելադրում։

Առաջարկել են հիմնովին խմբագրել նախագիծը, քանի որ միաժամանակ չեն կարող հարկել ե՛ւ շահութահարկով, ե՛ւ շրջանառության հարկով: Այսինքն՝ հարկատեսակներից կա՛մ մեկով, կա՛մ մյուսով պետք է հարկվի գործարարը։ Կառավարությունն առաջարկել է խնդիրը լուծել պետական տուրքի ավելացման մեխանիզմով, թե որքան` դեռեւս հստակ չէ։

Շահումով խաղերն ու տոտալիզատորներն այսօր գործող օրենքով տարեկան 600 մլն դրամի չափով պետական տուրք են վճարում, 2022-ից՝ նաեւ լրացուցիչ 50 կամ 100 միլիարդ դրամ խաղադրույք ընդունելու իրավունքի համար վճարում են եւս 50-175 միլիոն դրամ: Բացի տուրքը, ոլորտը նաեւ շահութահարկ է վճարում՝ 18 տոկոսի չափով»:

Մոսկվայի Ռյազանսկի նրբանցքում Ռուսաստանի ներքին գործերի նախարարության տնտեսական հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր տնօրինության շենքում հայտնաբերվել է գնդապետ Եվգենի Գոլովատիի դին, հաղորդում է Russian Mirror-ը։

Ենթադրվում է, որ սպան ինքնասպան է եղել իր աշխատասենյակում՝ օգտագործելով իր ծառայողական ատրճանակը։

ՌԴ Քննչական կոմիտեի կողմից կատարվում է նախաքննական ստուգում, որի արդյունքներով դատավարական որոշում կկայացվի՝ քրեական գործ հարուցել, օրինակ՝ ինքնասպանության դրդելու կամ դրանից հրաժարվելու մասին։

Ըստ Russian Mirror-ի տվյալների՝ գնդապետը խոշոր արդյունաբերական ձեռնարկություններում հանցավորության դեմ պայքարող «Պ» վարչության պետի տեղակալն էր։

Ստամբուլում մեկնարկել են բանակցությունները Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև՝ երկու երկրների դեսպանատների աշխատանքը վերականգնելու հարցի շուրջ։ Այս մասին հաղորդում է Russian Mirror-ը։

Նախօրեին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ հանդիպման արդյունքները պարզ կդարձնեն, թե «որքան արագ և արդյունավետ կարող ենք շարժվել»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահ է, որ իրեն կհաջողվի Ռուսաստանի հետ գործարք կնքել և ավարտին հասցնել ուկրաինական հակամարտությունը: Նա այդ մասին ասել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում՝ միաժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անվանելով շատ խելացի քաղաքական գործիչ։

Թրամփը նաև նշել է, որ հակամարտության կարգավորման համար Ռուսաստանը նույնպես ստիպված կլինի զիջումների գնալ: Նա հավելել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացման հարցն այս պահին դրված չէ, քանի որ նախ պետք է ավարտին հասցնել ուկրաինական հակամարտությունը:

ԱՄՆ նախագահը կրկին հայտարարել է` դեմ է, որ Ուկրաինան դառնա ՆԱՏՕ–ի անդամ։ Նա ընդգծել է՝ Ուկրաինան կարող է մոռանալ ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարի մասին:

«Հենց դրա պատճառով էլ սկսվել է հակամարտությունը»,– հավելել Է Թրամփը։

Նա նաև հայտնել է, որ ամեն ինչ արդեն համաձայնեցված է հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ մեծ գործարքի շրջանակում:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահն արդեն հայտարարել էր, որ Զելենսկին փետրվարի 28-ին կժամանի Վաշինգտոն՝ հանածոների մասին համաձայնագիր ստորագրելու համար: Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ն կվերադարձնի այն գումարները, որոնք տրամադրել է Ուկրաինային։

«Այս գործարքը մեզ մեծ հարստություն կբերի։ Մենք կվերադարձնենք արդեն ծախսած 350 մլրդ դոլարը և ավելի շատ կվաստակենք։ Ես այլևս չեմ ցանկանում գումար ծախսել Ուկրաինայի վրա», - հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Սպիտակ տան ղեկավարն անդրադարձել է նաև ԵՄ ապրանքների մաքսատուրքերի վերաբերյալ որոշմանը։ Նա նշել է, որ դրանք 25 տոկոս կկազմեն ավտոմեքենաների և «այլ բաների» համար։ Թրամփը հայտարարել է, որ ԵՄ-ն ստեղծվել է ԱՄՆ-ին թալանելու համար։

Դավթաշեն և Աջափնյակ վարչական շրջանների հատման անկյունում «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը հերթական մեծածավալ նախագիծն է իրագործում, հայտնում են քաղաքապետարանից։

Աշտարակի խճուղում 4,5 հեկտար անխնամ տարածքը շուտով կանաչով կպատվի.  այժմ ոռոգման ցանց է անցկացվում:

BRICS-ը չի նախատեսում շարունակել ընդլայնումը 2025 թվականից հետո՝ մի շարք ինստիտուցիոնալ խնդիրների պատճառով: Այս մասին «Իզվեստիա» թերթին հայտնել են Բրազիլիայի արտաքին գործերի նախարարությունից, որը մեկ տարով դարձել է կազմակերպության նախագահ։

Վերջին երկու տարում BRICS-ին միացել են նոր անդամներ, որոնցից 12 երկրներ միայն 2024 թվականին գործընկեր դառնալու հրավերներ են ստացել, որոնցից ինը արդեն տվել են իրենց համաձայնությունը:

Բրազիլիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ընդլայնումը մի շարք ինստիտուցիոնալ խնդիրներ և դժվարություններ է ստեղծել՝ կապված իրադարձությունների աճի հետ:

«Որոշ չափով գոյություն ունեցող մեխանիզմների միջև առկա է աշխատանքի կրկնօրինակում, և չկա փաստաթղթերի և նախաձեռնությունների համախմբված և մշտական ​​ռեգիստր, ինչը բարդացնում է աշխատանքը նոր անդամների համար»,-ասել է բրազիլական BRICS շերպան Դանիել Լեյտաոն:

«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտոնական Երեւանը երեկ հայտարարեց, որ ստացել են խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի պատասխանը, որին սպասում էին երեքուկես ամիս, բայց չի գաղտնազերծվում՝ ինչ պատասխան են ստացել: Փաշինյանը երեկ ասաց,որ համաձայնության չեն եկել, ոչ էլ կարող է ասել, թե մերժել են:

Կասկածներ կան, որ չհամաձայնեցված կետերին եւս երկուսն է գումարվել՝ «Զանգեզուրի միջանցքի» բացումը եւ նոր սահմանադրության ընդունումը։ Բանն այն է, որ մինչեւ վերջերս երկկողմ հայտարարություններ էին արվում, որ դեռեւս չեն համաձայնեցրել 2 կետ` միմյանց նկատմամբ միջազգային հայցերից հրաժարվելու եւ սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչներ չտեղակայելու կետերը։ 

Սակայն 2 օր առաջ Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահ Ասկերովը 17 կետանոց խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված երկու դրույթ է նշել, որոնցից մեկը վերաբերում է Հայաստանի Սահմանադրության փոփոխությանը, մյուսը՝ «Զանգեզուրի միջանցքին»։ 

Սա՝ այն դեպքում, երբ դեռ ամիսներ առաջ է հայտարարվել, որ ճանապարհների ապաշրջափակման կետը հանվել է պայմանագրից։ Չնայած ԱԺ փոխխոսնակը հերքել է ադրբեջանցի պաշտոնակցի հայտարարությունները՝ նշելով, որ պայմանագրում նման կետեր չկան, սակայն կյանքը ցույց է տվել, որ Ադրբեջանի պաշտոնյաների հայտարարությունները, վաղ թե ուշ, իրականություն են դառնում»:

«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտոնական Երեւանը երեկ հայտարարեց, որ ստացել են խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի պատասխանը, որին սպասում էին երեքուկես ամիս, բայց չի գաղտնազերծվում՝ ինչ պատասխան են ստացել: Փաշինյանը երեկ ասաց,որ համաձայնության չեն եկել, ոչ էլ կարող է ասել, թե մերժել են:

Կասկածներ կան, որ չհամաձայնեցված կետերին եւս երկուսն է գումարվել՝ «Զանգեզուրի միջանցքի» բացումը եւ նոր սահմանադրության ընդունումը։ Բանն այն է, որ մինչեւ վերջերս երկկողմ հայտարարություններ էին արվում, որ դեռեւս չեն համաձայնեցրել 2 կետ` միմյանց նկատմամբ միջազգային հայցերից հրաժարվելու եւ սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչներ չտեղակայելու կետերը։

Սակայն 2 օր առաջ Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահ Ասկերովը 17 կետանոց խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված երկու դրույթ է նշել, որոնցից մեկը վերաբերում է Հայաստանի Սահմանադրության փոփոխությանը, մյուսը՝ «Զանգեզուրի միջանցքին»։ 

Սա՝ այն դեպքում, երբ դեռ ամիսներ առաջ է հայտարարվել, որ ճանապարհների ապաշրջափակման կետը հանվել է պայմանագրից։ Չնայած ԱԺ փոխխոսնակը հերքել է ադրբեջանցի պաշտոնակցի հայտարարությունները՝ նշելով, որ պայմանագրում նման կետեր չկան, սակայն կյանքը ցույց է տվել, որ Ադրբեջանի պաշտոնյաների հայտարարությունները, վաղ թե ուշ, իրականություն են դառնում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ֆոտո

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

Պետական դավաճանության և լրտեսության դեպքերով քրեական վարույթ է նախաձեռնվել. կիզակետում Ազգային արխիվն է

Ինչ է քննարկել Միրզոյանը Կալասի հետ. Տեսանյութ

Թրամփը չի ցանկացել տեսնել Զելենսկուն ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում

Արտակարգ դեպք. Աշոցքի ոլորաններում բեռնատարի վրա տեղադրված բեռնախցիկը, որում եղել է 4 ավտոմեքենա, պոկվել ու ընկել է

ԱԺ միակ իմաստավորված, օգտակար առաքելությունը մնացել է Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը

«Քեզ հիշում են կա՛մ Ռոբերտ Քոչարյանի որդի, կա՛մ Սիրուշոյի ամուսին»․ Հասմիկ Հակոբյան. Տեսանյութ

«Դուք համբակ եք»․ Հայկ Կոնջորյանը՝ ընդդիմադիր պատգամավորներին

Որ վաղը պաշտոն չունենանք, կարողանալու ենք ու անելու ենք այն նույն բանը, ինչ կարողանում և անում ենք հիմա. Վահագն Ալեքսանյան

Թուրքիան մայիսի 15-ին չի սպասում Թրամփին. Bloomberg

Իրանի ԱԳ նախարը կոշտ պատասխան է տվել Թրամփին

Ուժեղ կարկուտ է տեղացել Արմավիրի մարզի Նալբանդյան–Ջանֆիդա համայնքներում

«Հալովդ մնա, լակոտ»․ Լևոն Քոչարյան․ նոր տեսանյութ՝ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպից

Ով մեզ կասի թուրք, որպես հայհոյանք, դրա մերն էլ, հերն էլ, լավն էլ, ընտանիքն էլ. Արսեն Թորոսյան

2026 թվականին Հայկական ԱԷԿ-ը 4,5 ամսով կկանգնի երկարատև վերանորոգման