Տևական «բազարներից» հետո Հայկ Սարգսյանի աղմկահարույց նախագիծը որոշել են մտցնել ԱԺ օրակարգ, սակայն՝ հիմնովին փոխված. «Հրապարակ»
Ապրիլի 29, 2025

Տևական «բազարներից» հետո Հայկ Սարգսյանի աղմկահարույց նախագիծը որոշել են մտցնել ԱԺ օրակարգ, սակայն՝ հիմնովին փոխված. «Հրապարակ»

By Փետրվարի 27, 2025 68

«Հրապարակ» թերթը գրում է. «Տեւական «բազարներից» հետո Հայկ Սարգսյանի աղմկահարույց նախագիծը որոշել են մտցնել ԱԺ օրակարգ, սակայն՝ հիմնովին փոխված։ Խոսքը բուքմեյքերական ընկերությունների համար 10 տոկոս շրջանառության հարկ սահմանելու մասին է:

Պատգամավորն առաջարկում է փոխել Հարկային օրենսգիրքը, եւ բացի հարկ ու տուրքերից, որոնք գոյություն ունեն, այս ընկերություններին հարկել նաեւ շրջանառության 10 տոկոս հարկով, ինչն ահռելի գումար կկազմի։

Շաբաթներ առաջ նախագիծն ԱԺ տնտեսական հանձնաժողովում քննարկելիս իշխանականները թեժ բանավեճի մեջ մտան, իրար փոխադարձ մեղադրանքներ ու սպառնալիքներ ուղղեցին, Սարգսյանը թիմակիցներին մեղադրեց խաղային բիզնեսի շահերը պաշտպանելու մեջ։ Չնայած հանձնաժողովն ընդունեց նախագիծը, բայց այն չընդգրկվեց ԱԺ օրակարգում, քանի որ որոշվել էր վարչապետի մոտ լրացուցիչ քննարկում անել՝ «բիզնեսին չվնասելու» համար։

Կառավարությունում Հայկ Սարգսյանին հասկացրել են, որ իր իդեան չի կարող այդպես ընդունվել` էական փոփոխություններ պետք է արվեն։

Պատգամավորը համառել է, սակայն, ի վերջո, ընդունել է խաղի կանոնները, որոնք Փաշինյանն է թելադրում։

Առաջարկել են հիմնովին խմբագրել նախագիծը, քանի որ միաժամանակ չեն կարող հարկել ե՛ւ շահութահարկով, ե՛ւ շրջանառության հարկով: Այսինքն՝ հարկատեսակներից կա՛մ մեկով, կա՛մ մյուսով պետք է հարկվի գործարարը։ Կառավարությունն առաջարկել է խնդիրը լուծել պետական տուրքի ավելացման մեխանիզմով, թե որքան` դեռեւս հստակ չէ։

Շահումով խաղերն ու տոտալիզատորներն այսօր գործող օրենքով տարեկան 600 մլն դրամի չափով պետական տուրք են վճարում, 2022-ից՝ նաեւ լրացուցիչ 50 կամ 100 միլիարդ դրամ խաղադրույք ընդունելու իրավունքի համար վճարում են եւս 50-175 միլիոն դրամ: Բացի տուրքը, ոլորտը նաեւ շահութահարկ է վճարում՝ 18 տոկոսի չափով»:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ինչպիսի տեսք է ունենալու 2025 թվականի Mercedes Benz S-Class-ը

Հարավային Կովկասում Ռուսաստանի մնալու բանալին Հայաստանն է, Հայաստանում մնալու բանալին՝ Արցախը․ Միհրան Հակոբյան (տեսանյութ)

Տպավորիչ է, որ ԼՂ-ն կորցնելուց հետո շարունակում եք մնալ վարչապետ․ էստոնացի լրագրողը՝ Փաշինյանին

Ուկրաինայի ԱԳՆ-ն Պուտինին առաջարկել է չսպասել մայիսի 8-ին և կրակը դադարեցնել հենց հիմա

Թրամփը ցանկանում է մշտական հրադադար. Սպիտակ տուն

Էրդողանի որդին չի ցանկանում նախագահ դառնալ

Կանանց՝ սեքսից հրաժարվելու անսպասելի պատճառը

Կեցցե՛ ազատությունն ու Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը. Շարմազանովը Մոսկվայում կանխեց ադրբեջանական պատվիրակության սադրանքները. Տեսանյութ

Գյումրիում ծեծել են պարեկների

Իլոն Մասկը 5000 երեխա ունենալու գաղտնի ծրագիր ունի

Ավստրալուհին մոտ 8 000 դոլար է ծախսել, որպեսզի նմանվի կատվի, բայց ինչ-որ բան այնպես չի ստացվել

Թրամփը գնալով ավելի է հիասթափվում Ռուսաստանից և Ուկրաինայից․ Սպիտակ տուն

Կենդանակերպի 4 նշաններ, որոնք անհավանական հաջողություն կունենան մայիսի սկզբին

Վրաստանի նախագահը ժամանել է Հայաստան

Մոսկվան կոչ է անում Հնդկաստանին և Պակիստանին լուծել տարաձայնությունները խաղաղ ճանապարհով․ ՌԴ ԱԳՆ