Ռուսաստանի զբոսաշրջային արդյունաբերության միության (ՌԶԱՄ) փոխնախագահ Յուրի Բարզիկինը «Комсомольская правда» պարբերականին հայտնել է, որ Ռուսաստանից դեպի Բաքու զբոսաշրջային հոսքը նվազել է 40%-ով։
«Այս 40% անկումը գործնականում տուրիստական գործակալություններում նոր ամրագրումների լիակատար բացակայություն է։ Այսօրվա դրությամբ դեպի Բաքու նոր հայտերը գրեթե անհետացել են։ Մարդիկ սպասում են իրավիճակի պարզաբանմանը»,- ասել է նա։
Ընդ որում, ըստ Բարզիկինի, «շատերը լավագույնի հույս ունեն»։
«Նրա, որ այս իրավիճակը բավականին արագ կլուծվի։ Այդ պատճառով առայժմ արդեն գնված տուրերից զանգվածային հրաժարումներ չկան։ Ուստի զբոսաշրջային հոսքի 60%-ը մնացել է»,- ասել է նա։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ռուսաստանցիների համար վտանգավոր է թռչել Ադրբեջան, ՌԶԱՄ փոխնախագահը հիշեցրել է ՌԴ ԱԳՆ-ի՝ «ընթացիկ իրավիճակը հաշվի առնելու» մասին նախազգուշացումը։
«Երկրորդ, իմ կարծիքով, արդեն գնված տուրերից հրաժարվելու լուրջ հիմքեր պարզապես չկան։ Ռուսաստանցիները շարունակում են տուրօպերատորների միջոցով թռչել Ադրբեջանի որոշ շրջաններ՝ ինչպես ուղիղ, այնպես էլ տարանցիկ։ Սակայն Ռուսաստանի զբոսաշրջային արդյունաբերության միությունն այնուամենայնիվ խորհուրդ է տալիս այս անկանխատեսելի ժամանակահատվածում հետևել իրադարձությունների զարգացմանը և ներկա իրավիճակում ձեռնպահ մնալ ցանկացած թռիչքից»,- ասել է նա։