Իրանը սպառնում է ՄԱԳԱՏԷ-ին ուրանի հարստացման մակարդակը հասցնել 93%-ի
Հուլիսի 02, 2025

Իրանը սպառնում է ՄԱԳԱՏԷ-ին ուրանի հարստացման մակարդակը հասցնել 93%-ի

Իրանի ղեկավարությունը կարող է ուրանի հարստացման մակարդակը հասցնել 93%-ի, եթե Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավարությունը շարունակի հակաիրանական քաղաքականություն վարել։ Այս մասին ասված է Իսլամական Հանրապետության խորհրդարանի՝ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին ուղղված պաշտոնական դիմումում։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը միջուկային ոլորտում հետազոտությունների և մշակումների ոլորտում սահմանափակումներ չունի և իրավունք ունի հարստացնել ուրանը մինչև 93%՝ իր գիտական, բժշկական և արդյունաբերական կարիքներին համապատասխան», - ասվում է խորհրդարանի հայտարարության մեջ (մեջբերում է ՏԱՍՍ-ը):

Նրանք հիշեցրել են, որ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն, Իրանի ժողովուրդն ունի երեք անօտարելի իրավունք՝ իրականացնել հետազոտություններ և մշակումներ, արտադրել և օգտագործել միջուկային էներգիա։ Ընդգծվում է, որ երկրի միջուկային ծրագիրը կրում է խաղաղ բնույթ և գտնվում է ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության ներքո։

2015 թվականին Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Չինաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ստորագրեցին Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ), որը հայտնի է որպես Իրանի գործարք։

Այն ենթադրում էր, որ Իրանը պետք է  սահմանափակի իր միջուկային ծրագիրը՝ Արևմուտքի կողմից պատժամիջոցների չեղարկման դիմաց։ 2018 թվականին Դոնալդ Թրամփի որոշմամբ ԱՄՆ-ն դուրս է եկել համաձայնագրից։ Դրանից հետո Իրանը մեծացրել է բարձր հարստացված ուրանի իր պաշարները և, ըստ ՄԱԳԱՏԷ-ի, մոտավորապես 40 անգամ գերազանցել է ՀԳՀԾ-ով սահմանված սահմանաչափը։ Ապրիլին ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին զգուշացրել էր, որ Իրանը «մոտ է միջուկային ռումբ ստեղծելուն»:

Նա ասել է, որ ներկա պայմաններում Թեհրանին մի քանի միջուկային մարտագլխիկներ ստեղծելու համար կպահանջվեն ամիսներ, ոչ թե տարիներ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իրանի զինված ուժերը զգուշացրել են Ադրբեջանին. Հայտարարություն

Ռուսաստանի հետ լարվածության ֆոնին Ադրբեջանը պատրաստվում է փակել բոլոր ռուսալեզու դպրոցները

Իրանը ակտիվորեն բանակցություններ է վարում չինական J-10C բազմաֆունկցիոնալ կործանիչների գնման շուրջ

Իժևսկում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 45-ի

Կադրեր՝ Եկատերինբուրգում ադրբեջանական համայնքի ղեկավարի ձերբակալումից

Հուլիսի 3-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Ադրբեջանում ձերբակալվել են ռուսաստանցիներ՝ Իրանից թմրանյութերի տարանցման կասկածանքով

Թրամփը կարող է արտաքսել Մասկին

Բաքվի քայլերին ի պատասխան՝ Ռուսաստանի ժուռնալիստների միությունը հանդես է եկել հայտարարությամբ

Եկատերինբուրգում ձերբակալվել է տեղի ադրբեջանական համայնքի ղեկավարը

Դանիայում կանայք վիճակահանությամբ բանակ կզորակոչվեն

Իրանում Իսրայելի հարվածներից զոհերի թիվը հասել է 950-ի

Վրաստանում ՆԳՆ-ն կմտնի ցանկացած մասնավոր սեփականության տարածք՝ «անօրինական միգրանտ հայտնաբերելու» հիմքով

Հեռախոսազրույց են ունեցել Պուտինն ու Մակրոնը․ ինչ են քննարկել

Բաքվում անվտանգության ուժերը ձերբակալել և ծեծի են ենթարկել ռուսաստանցի ՏՏ մասնագետների. «Осторожно, новости»