Live24
Մայիսի 14, 2025
Live24

Live24

Լուրեր

Այսօր՝ մարտի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:  Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 19:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 33-ամյա Քաջիկ Ս.-ն, իր վարած «BMW X5» մակնիշի ավտոմեքենայով, Իսակովի պողոտայից դեպի Ա. Բաբաջանյան փողոց ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհային նշանին, կոտրել այն և գլխիվայր հայտնվել կանաչ գազոնում: 

Վարորդը շտապօգնության բժիշկների կողմից տեղում բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց:
 
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: 

Արմավիրի մարզի քրեական ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են «Հրապարակ»-ի լրագրող Լիա Սարգսյանի տունը թալանած գողին։

«Գողությունը կատարելուց 50 օր անց Արմավիրի մարզի քրեական ոստիկանության աշխատակիցները մեկ այլ անձի տունը թալանելու կասկածանքով ձերբակալեցին տանս գողին։ Պարզվում է «հերոսը» նախկինում եւս 3 անձի տուն է մտել, գողացված իրերի մի մասը վաճառել է, մյուս մասն էլ դեն նետել։ Ոստիկաններն ու քննիչները այսօր ձերբակալված անձի հետ եկան մեր տուն՝ տեղաննության։

Պարզվեց՝ գողություն կատարելու կասկածանքով ձերբակալելված անձը Վաղարշապատի բնակիչ, 28-ամյա Ալբերտ Ադամյանն է, ով խոստովանել է իր կողմից կատարված արարքը։

Փաստի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Ադամյանը տվել է խոստովանական ցուցմունք, որից հետո իմ  եւ մյուս տուժողների տներում կատարվել է տեղազննություն, Ադամյանը մատնացույց է արել, թե ինչպես է ներխուժել տուժողների տները, որտեղից ինչ է գողացել։

Հուսով եմ` գողոնն էլ կբերեք»,-ֆեյսբուքյան էջում գրել է լրագրողը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Զելենսկուն կոչ է արել վերականգնել հարաբերություններն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա վարչակազմի հետ։

Այս մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է BBC-ին տված հարցազրույցում։

Նա նաև «ափսոսանք» է հայտնել Թրամփի և Զելենսկու ընդհարման համար։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր՝ մարտի 1-ին, հեռախոսազրույցի ընթացքում իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանին տեղեկացրել է ուկրաինական ուժերի կողմից «Թուրքական հոսք» գազատարի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման մասին, հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Նախարարը լրջորեն խնդրել է իր թուրք գործընկերոջն օգտագործել Անկարայի առկա հնարավորությունները Կիևի հետ աշխատելու համար՝ կանխելու Կիևի վարչակարգի՝ քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտների դեմ ահաբեկչական հարձակումներ իրականացնելու նմանատիպ փորձերը, որոնք առաջին անգամը չեն:

Ֆիդանը վստահեցրել է, որ անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ինչպես նշում է ՌԴ ԱԳՆ-ն, փետրվարի 24-ին Անկարայում կայացած ռուս-թուրքական բանակցությունների զարգացման ընթացքում նախարարները հաստատել են Ռուսաստանի և Թուրքիայի միջև հետագա համակարգված աշխատանքի կարևորությունը՝ ի շահ տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության պահպանման՝ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի պայմանավորվածությունների հիման վրա։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, ցավոք, հրաժարվում է ընդունել իր երկրում պատերազմի վերաբերյալ պրագմատիկ իրականությունը՝ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը Fox News-ի եթերում:

Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուզում է, որ այդ պատերազմն ավարտվի, իսկ ամերիկացի ժողովուրդը հոգնել է պատերազմի համար հարյուր միլիարդավոր դոլարներ վճարելուց։ Լևիթը նշել է՝ նախագահ Զելենսկին բավարար չափով երախտապարտ չէ ԱՄՆ-ին:

Սպիտակ տան խոսնակը հայտարարել է, որ նախատեսվող համաձայնագիրը Ուկրաինայի ժողովրդի համար տնտեսական բարգավաճում էր ապահովելու և վերականգնելու էր ամերիկացի հարկատուների գումարները, սակայն գործարքը չկայացավ Զելենսկու «կոպիտ և թշնամական վարքի պատճառով»:

«Մենք այլևս չենք պատրաստվում դատարկ չեկեր գրել հեռավոր երկրում պատերազմի համար՝ առանց իրական, կայուն խաղաղության»,- նշել է Լևիթը։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը կներկայացնի հանրապետությունը մարտի 2-ին Լոնդոնի նախաձեռնությամբ կազմակերպվող Ուկրաինայի հարցով հանդիպմանը և կհաստատի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններ վարելու Անկարայի պատրաստակամությունը։ Այս մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրը։

«Միջոցառմանը Թուրքիայի ԱԳ նախարարը մտադիր է ընդգծել, որ երկիրը ջանքեր է գործադրում ռուս-ուկրաինական պատերազմին վերջ դնելու ուղղությամբ՝ արդար և տևական խաղաղություն հաստատելով։ Նա կնշի, որ Թուրքիան, որը 2022 թվականի մարտին անցկացրել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունները, պատրաստ է ապագայում կրկին ստանձնել այդ դերը»,- տեղեկացրել է գործակալության աղբյուրը։

Հաքան Ֆիդանը նախատեսում է նաև ընդգծել, որ տարածաշրջանում անվտանգության, տնտեսական բարգավաճման և կայունության ապահովումը պետք է դառնա բոլոր կողմերի ընդհանուր նպատակը գալիք բանակցային շրջանի համատեքստում։ 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը մարտի 2-ին Լոնդոնում կհյուրընկալի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին և եվրոպական ավելի քան մեկ տասնյակ առաջնորդների՝ քննարկելու անվտանգության երաշխիքները, որոնք Եվրոպան կարող է առաջարկել Ուկրաինային Ռուսաստանի հետ հնարավոր հրադադարի դեպքում։ 

Հավաքը հնարավորություն կտա Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին իրենց դաշնակիցներին ներկայացնել Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իրենց ունեցած հանդիպումների արդյունքները, որոնց ժամանակ նրանք փորձել են համոզել Թրամփին խոստանալ ԱՄՆ-ի ռազմական աջակցությունն այն դեպքում, եթե Մոսկվան ապագայում խախտի պոտենցիալ խաղաղության պայմանագիրը։ Սթարմերը Լոնդոն է հրավիրել նաև Գերմանիայի, Դանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, Նորվեգիայի, Լեհաստանի, Իսպանիայի, Թուրքիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի, Չեխիայի և Ռումինիայի ղեկավարներին։ Նախատեսվում է, որ հավաքին կմասնակցեն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան։ 

Մեծ Բրիտանիայի վարչապետն առանձին հանդիպումներ կունենա Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի և Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի հետ։

ԱՄՆ-ն այլևս ռազմական օգնություն չի տրամադրի Ուկրաինային և առաջնահերթություն է տալու խաղաղ բանակցություններին, ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը։

«Մենք այլևս չենք պատրաստվում պարզապես դատարկ չեկեր դուրս գրել հեռավոր երկրում պատերազմի համար՝ առանց իրական, տեւական խաղաղության», - ասել է Լևիտը՝ մեկնաբանելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրապարակային վեճը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և փոխնախագահ Ջ.Դ. Վենսի հետ։

Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան Washington Post-ին ասել է, որ Վաշինգտոնը դիտարկում է Ուկրաինային ընթացիկ ռազմական օգնությունը դադարեցնելու հարցը:

Այդ որոշումը, եթե ընդունվի, կներառի միլիարդավոր դոլարների օգնություն՝ ռադարների, մեքենաների, զինամթերքի և հրթիռների տեսքով, որոնք սպասում են Ուկրաինա առաքմանը:

Ըստ ամերիկացի փորձագետների, այժմ Ռուսաստանի պայմաններով զինադադարն ավելի հավանական է դարձել, «որովհետև Ուկրաինան անհանգստանալու է, որ իր հարաբերություններն ԱՄՆ-ի հետ փլուզվում են, և ավելի լավ է գործարքի գնալու ճանապարհ գտնի, քանի դեռ Ռուսաստանի առավելություններն էլ ավելի ակնհայտ չեն դարձել»:

Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում խուսափեց պատասխանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու բանավեճի մասին հարցին։

Լրագրողներն այսօր Փաշինյանից հետաքրքրվեցին՝ ի՞նչ տպավորություն ստացավ բանավեճից, ինչին ի պատասնաց՝ նա ասաց. «Չեմ մեկնաբանի»։

Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ-ում կայացել է Թրամփ-Զելենսկի սկանդալային հանդիպումը, որից հետո, ըստ ամերիկյան մամուլի, Թրամփը Զելենսկուն «վռնդել է» Սպիտակ տնից։

Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հարցազրույց է տվել CNN-ին՝ հայտնելով, որ Ուկրաինայի նախագահը պետք է ներողություն խնդրի ԱՄՆ նախագահից։

Զելենսկին, սակայն, հայտնել է, որ ԱՄՆ նախագահից ներողություն խնդրելն անհրաժեշտ չի համարում։

«Ուկրաինացիներին ներշնչել էին, որ կա ազատ աշխարհ ու կա ավտորիտար աշխարհ ու իրենք պատերազմում են հանուն «Ազատ Աշխարհի», հանուն վեհ արժեքների։ «Ազատ Աշխարհն» էլ իրենց օգնելու է, իրենցով հպարտանում է ու իրենց պարտական է. զոհվում են ուկրաինացիները, վճարում է «Ազատ Աշխարհը»»,- նախօրեին կայացած Թրամփ-Զելենսկի հանդիպումից հետո գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը;

Ըստ նրա, ուկրաինացիները դառն  իրականությանն առերեսվեցին  Սպիտակ Տանը. կան շահեր, կան գործարքներ, մնացածը հեքիաթ է։

«Թրամպի փոխարեն Դոն Կորլեոնեն նույն բառապաշարով ու նույն տրամաբանությամբ կխոսեր ուկրաինական (հայկական) կլոունի հետ։

Բարի գալուստ Իրական Ուկրաինա, Իրական Հայաստան, Իրական Ալամ Աշխարհ»,- գրել է քաղաքագետը։

Ֆոտո

Ծնողների մեծ մասն իրենց երեխաներին դաստիարակում է բռնության քարոզով, անհանդուրժողականության ու ջունգլիների օրենքներով. ԿԳՄՍ նախարար

Հռոմի պապը դիմել է համաշխարհային առաջնորդներին. եկեք հանդիպենք

Քանի որ չգիտենք ճիշտը, մեզ համար բոլոր վարկածներն էլ ընդունելի են. մարմարիկցի Տիգրանի պապ

Կրեմլն առայժմ չի բացահայտի՝ ով է ներկայացնելու ՌԴ-ն ստամբուլյան բանակցություններում. Պեսկով

Սաուդյան Արաբիայում մեկնարկել է Թրամփի և աշ-Շարաայի հանդիպումը

Հռոմի Պապը կայցելի Ուկրաինա, Թուրքիա և Պերու

Թրամփը Կատարից նվեր ստացած ինքնաթիռը կփոխանցի ԱՄՆ ռազմաօդային ուժերին

Հութիները հայտարարել են Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանի վրա նոր հարձակման մասին

Հայաստանն առաջիկայում կարող է միանալ Աբրահամի համաձայնագրերին․ Ուիթքոֆ

Ղրիմը կմնա Ռուսաստանի Դաշնությանը․ Մակրոն

Ֆրանսիան չի ցանկանում Երրորդ համաշխարհային պատերազմ սանձազերծել Ուկրաինայի շուրջ. Մակրոն

Իրանը այլընտրանք է գտել ԱՄՆ-ի՝ իր միջուկային ծրագիրը սահմանափակելու պահանջին

Տարադրամի փոխարժեքները մայիսի 14-ին

Ինչու է ֆաշիզմի դեմ հաղթանակը նսեմացվում Հանրայինի եթերում. Շարմազանովը փաստեր է հիշեցնում

Արարատում նման սելավ առաջին անգամ եմ տեսնում․ Գագիկ Սուրենյանը՝ անձրևի հետևանքների մասին