Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հյուրընկալվել է Միացյալ Թագավորության թագավոր Չարլզ III-ին Նորֆոլկի Սանդրինգհեմ կալվածքում։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հյուրընկալվել է Միացյալ Թագավորության թագավոր Չարլզ III-ին Նորֆոլկի Սանդրինգհեմ կալվածքում։
Ռուսաստանի ֆիզիկատեխնիկական և ռադիոտեխնիկական չափումների գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Սերգեյ Դոնչենկոն ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում նշել է, որ իրենք պատրաստ են լուծել համաշխարհային ժամանակից 1 վայրկյան հանելու խնդիրը։ Առաջին լրատվականը փոխանցում է, որ ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Վիտալի Պալչիկովի խոսքով՝ վերջին տարիներին Երկրի պտույտի արագությունը անոմալ կերպով աճում է։ Ենթադրվում է, որ մինչև 2029 թվականը այս երևույթի հետևանքները չեզոքացնելու համար հարկ կլինի հանել մեկ վայրկյան։
Նա նշել է, որ Երկիրը մշտապես փոխում է պտտման արագությունը, և ներկայումս գտնվում է արագացման փուլում։ Գիտնականները դեռևս չունեն հստակ պատասխան, թե ինչն է դրա պատճառը։ Դոնչենկոն նշում է, որ հնարավոր պատճառներից մեկը կարող է լինել մոլորակի տաքացումը, սառցադաշտերի հալոցքը և ջրային զանգվածների վերաբաշխումը։
«Սակայն դա, ամենայն հավանականությամբ, հիմնական պատճառը չէ։ Երկիրը տաքանում է, և մոլորակի ներսում ընթանում են ակտիվ պրոցեսներ։ Հավանական է, որ դա կապ չունի մարդկային գործունեության հետևանքով արտանետումների հետ և դժվար թե լուրջ կատակլիզմի նախանշան լինի»,- եզրափակել է նա։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստվում է ԱՄՆ-ն դարձնել կրիպտոարժույթի համաշխարհային կենտրոն։
Այդ մասին նա գրել է սոցկայքերում։
«Հանձնարարել եմ սկսել ԱՄՆ կրիպտոարժույթի պահուստի ստեղծման աշխատանքները, որը կներառի XRP, SOL և ADA տոկենները։ Bitcoin-ը և Ethereum-ը կներառվեն ԱՄՆ կրիպտոարժույթների պահուստում»,- գրել է նա։
Ինչպես հայտնել են Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի արևային աստղագիտության լաբորատորիայից, Արեգակն այսօր արտանետել է այս տարվա ամենամեծ պլազմայի ամպը։
Արտանետումը գրանցվել է անցած գիշեր։ Մասնագետները սկզբում նկատել են ընդարձակվող ամպը, որն այնուհետև «հեռացել» է Արեգակից և դադարել տեսանելի լինել սարքավորումներով։
Գիտնականների կարծիքով՝ արտանետման աղբյուրը նույն ակտիվ շրջանն է, որը փետրվարի վերջին առաջացրել էր X2.0 կարգի բռնկում։ Ենթադրվում է, որ պայթյունի աղբյուրը գտնվում է Արեգակի հակառակ կողմում և, հետևաբար, չի կարող ազդել Երկրի վրա։ Նշվում է, որ պայթյունի արդյունքում պլազման սկսել է հեռանալ մոլորակից։
«Արեգակի՝ Երկրին ուղղված կողմում գտնվող ակտիվ շրջանները մոտ 1,5 օր ևս կգտնվեն Երկրի համար վտանգավոր գոտում», – եզրափակել են մասնագետները։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի գրառումը․
Վաղվանից սկսած՝ շրջադարձ դեպի էական տաքացմանը․
ECMWF/GFS կանխատեսման ամփոփում
Վաղվանից Եվրոպայի զգալի մասի վրա կսկսի Ազորյան անտիցիկլոնի ազդեցությունը մերձարևադարձային օդային զանգվածների ելքով, որոնք զգալի տաքացում կբերեն։
Առաջիկա 3-7 օրերին ջերմաստիճանը էապես կբարձրանա՝ Եվրոպայի զգալի մասում ցերեկը կլինի +10-ից +19 աստիճան տաքություն։ Այդ ազդեցությունը կզգացվի նաև մեր հանրապետության վրա և օդի ջերմաստիճանը մեր մոտ նույնպես կբարձրանա 11-13 աստիճանով:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսի վիճակը կայունացել է, թոքերի արհեստական օդափոխություն նրան այլևս անհրաժեշտ չէ: Այս մասին հայտնում է Սուրբ աթոռի մամուլի ծառայությունը:
«Պապին անհրաժեշտ չէ թոքերի արհեստական օդափոխություն, այլ միայն թթվածնային թերապիա»,- ասվում է հայտարարության մեջ:
Համաձայն փաստաթղթի՝ Հռոմի պապը չունի տենդ, սակայն դժվար է կանխատեսում անել բարդ կլինիկական պատկերի պատճառով:
Առավոտյան նա կարողացել է մասնակցել պատարագի նրանց հետ, ովքեր հոգ են տանում իր մասին հիվանդանոցում:
ԵՊՀ «Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի» ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Շատ լավ պատկերացնելով քաղաքականության էության և դրա գրված ու չգրված օրենքների ու բնույթի գունապնակը դիմում եմ ՀՀ նախագահներ՝ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին որպես քաղաքացի և որպես քաղաքագետ, ով քաղաքական և հանրային գործընթացների մասին իր պատկերացումները ձևավորում է, ոչ թե ստերիոտիպերի, նվիրվածության, քարոզչական նստվածքի և ծավալվող դիսկուրսների ազդեցության արդյունքում, այլ ռեալ , խորքային և անաչառ մասնագիտական դիտակետից:
Ձեր սիներգիան ուներ մեկ անուն՝ Արցախ.
Ձեր քաղաքական կենսագրությունը ուներ մեկ անուն՝ Արցախ.
Ձեր անվտանգային պատկերացումներն ու անվտանգային շահերը ունեին մեկ անուն՝ Արցախ.
Ձեր իշխանության գալու և իշխանությունը թողնելու մոտիվացիաները ունեին մեկ անուն՝ Արցախ.
Ձեր անձնական, քաղաքական, կուսակցական շահերի ստորադասումը ուներ մեկ անուն՝ Արցախ.
Ձեր բնական փոխադարձ քաղաքական մրցակցության կարևորությունը միշտ դարձել է անէական, երբ ձեր գերակայությունը, որի անունն էր Արցախ՝ կար և ամուր էր:
Հիմա, կամուրջներն այրելուց հինգ պակաս
Ձեր տանելի սիներգիան պետք է Հայաստանին:
Ձեր համատեղ կենսագրությունը պետք է Հայաստանին:
Ձեր անվտանգային պատկերացումներն ու փորձը պետք է Հայաստանին:
Ձեր իշխանությունների ինստիտուցիոնալ հիշողությունն ու հաջողությունների պատմությունը պետք է Հայաստանին:
Ձեր իշխանության գալու և այն թողնելու մոտիվացիաների և գերակայություններ ունենալու քաղաքական կուլտուրան պետք է Հայաստանին:
Ձեր անձնական, կուսակցական, քաղաքական շահերի ստորադասումը պետք է Հայաստանին.
Ձեր փոխադարձ քաղաքական մրցակցության կարևորությունը անէական է երբ/եթե ձեր գերակայությունը Հայաստանն է:
Ձեր սիներգիան ոչ թե ընտրական կամ էլեկտորալ հաշվարկի գործոն է ինձ համար, այլ որքան էլ դժվար, բայց անհրաժեշտ քաղաքական երևույթ է, որի նշանակությունն ու արժեքը ավելի մեծ է իր երկարաժամկետ ինստիտուցիոնալ ազդեցությամբ և քաղաքական մշակույթի արմատավորմամբ: Այդ սիներգիան ինձ պետք է այս երկրի ինստիտուցիոնալ հիշողության, գերակայությունների երկաթ բետոնյա հիմքի համար և այդ հիմքերը ինքնամոռաց քանդողների ջրաղացի ջուրը կտրելու համար:
Հավատացեք, որ այս ժողովրդի 80%-ին, ոչ թե հետաքրքրում է, թե դուք կզբաղվեք քաղաքականությամբ, թե ոչ կամ ինչ քաղաքական շահեր ու ամբիցիաներ ունեք, կամ ում նախագահության ժամանակ ով ինչ արդյունքի ու տվյալի է հասել, այլ թե այդ շահերն ու ամբիցիաները հիմա, այսօր հողի վրա, ինչպե՞ս եք ծառայեցնելու հենց այս ժողովրդի 80%-ի շահերին ու նպատակներին:
Ամենայն հարգանքով:
Ձեր հարաբերությունների պատմությունը, շերտերը, ենթատեքստերը, հիերարխիան, կոշտությունը, սկզբունքայինությունը կարող է և հետաքրքրի ձեր աջակիցներին և նվիրյալներին և դառնա ամուր հիմք ձեր մասին իրենց քաղաքական պատկերացումներում և դա բնական է: Այդ հիմքերում հակասությունների և խնդրահարույց բնույթի ծավալը, թե մեծացնողը և թե փոքրացնողը կրկին դուք եք: Այդ ծավալը կրկին և կրկին չի հետաքրքրելու 80%-ին, բայց այդ հակասությունների ծավալից օգտվելու են բացառապես նրանք, ովքեր քանդում են այս պետության ինստիտուցիոնալ հիմքերն ու բնույթը: Արդեն օգտվում են:
Կրկին, Ձեր տանելի սիներգիան ինձ պետք է այս երկրի ինստիտուցիոնալ հիշողության, գերակայությունների երկաթ բետոնյա հիմքի ամրության համար և այդ հիմքերը ինքնամոռաց քանդողների ջրաղացի ջուրը կտրելու համար:
Հարգանքներս.
Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Վ.Է.Մարտիրոսյան»»:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն գտնվում են Լոնդոնում, որտեղ կայանալու է Ուկրաինային հետագա աջակցության հարցով գագաթնաժողովը:
Հանդիպմանը, որը կազմակերպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, մասնակցում են 18 երկրների ու դաշինքների ներկայացուցիչներ։
Սթարմերը ասել է, որ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան կաշխատեն Ուկրաինայի հետ «ռազմական գործողությունները դադարեցնելու ծրագրի վրա», իսկ հետո այն կքննարկեն Միացյալ Նահանգների հետ: Սթարմերը BBC-ին ասել է, որ իր հիմնական նպատակն այժմ «կամուրջ» դառնալն է Զելենսկու և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև:
Նրա խոսքով՝ Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում տեղի ունեցած վիճաբանությունից անմիջապես հետո ինքը զանգահարել է և՛ Միացյալ Նահանգների նախագահին, և՛ Ուկրաինայի նախագահին:
«Իմ արձագանքն այն էր. մենք պետք է կամուրջներ կառուցենք, պետք է ճանապարհ գտնենք միասին աշխատելու համար: Քանի որ վերջիվերջո մենք երեք տարի է՝ ունենք արյունալի հակամարտություն, և մենք պետք է հասնենք կայուն խաղաղության»,- ասել է Սթարմերը:
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին Սպիտակ տանը թեժ լեզվակռիվ է տեղի ունեցել Թրամփի, փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և Զելենսկու միջև, ինչի հետևանքով Ուկրաինայի ղեկավարը վաղաժամ լքել է Սպիտակ տունը՝ առանց որևէ փաստաթուղթ ստորագրելու: ԱՄՆ նախագահը Զելենսկուն մեղադրել է «երրորդ համաշխարհային պատերազմի հետ խաղաղու, ԱՄՆ-ի օգնությունը չգնահատելու և հրադադար չցանկանալու համար»։ Ավելի ուշ Թրամփը հայտնել է, որ «Զելենսկին պատրաստ չէ խաղաղության»։
ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչությունը, ի պատասխան «Վերելք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի հարցման, մեկնաբանել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարության այլ ներկայացուցիչների նկատմամբ, այսպես կոչված, «դատավարությունը»։
«Բաքվում մարդու իրավունքների կոպիտ խախտումներով ընթանում է Արցախի նախկին ղեկավարության դատավարությունը։ Ռուբեն Վարդանյանը որոշել է հացադուլ հայտարարել՝ ի նշան բողոքի դատական ֆարսի դեմ՝ ի պատասխան միջազգային և ադրբեջանական դատավարական իրավունքի կոպիտ խախտումների։ Ես հասկանում եմ, որ Ռուբեն Վարդանյանը և Արցախի նախկին ղեկավարները Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ չեն։ Բայց հաշվի առնելով հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի երկարամյա միջնորդությունը, ռուսաստանցի խաղաղապահների համագործակցությունը Արցախի իշխանությունների հետ, կարո՞ղ է, արդյոք, Մոսկվան օգնել ազատել այս մարդկանց, որոնց տարրական իրավունքներն այժմ կոպտորեն խախտվում են, իսկ Ադրբեջանի իշխանությունների կողմից նրանց առաջադրված մեղադրանքներն անուղղակիորեն դիպչում են նաև Ռուսաստանին»,- հարցրել է լրատվամիջոցի թղթակիցը։
«Նախորդ ճեպազրույցներում մենք մեկնաբանել ենք այս թեման։ Ինչպես ճիշտ նկատեցիք, նշված անձինք Ռուսաստանի քաղաքացիներ չեն։
Վստահ ենք, որ հայ-ադրբեջանական երկկողմ բանակցությունների օրակարգում հումանիտար հարցերի ընդգրկումը կնպաստի Բաքվի և Երևանի միջև վստահության մթնոլորտի ձևավորմանը։
Մեր հերթին, հաստատում ենք մեր հավատարմությունը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններին, այդ թվում այնպիսի հարցերի լուծման անհրաժեշտությանը, ինչպիսիք են փախստականների իրավունքների հարգումը, մշակութային, պատմական և կրոնական ժառանգության պահպանումը, մարտական գործողությունների ընթացքում անհայտ կորածների որոնումը և կալանավորների փոխանակումը: Մենք պատրաստ ենք մեր ադրբեջանցի և հայ գործընկերներին տրամադրել նրանց անհրաժեշտ օգնությունը»,- ասված է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի բաժնի պատասխանում։
Սուպերմոդել Իրինա Շեյքը հանրությանը ներկայացել է առանց կրծկալի։ Նա լուսանկարներով կիսվել է Instagram-ում։ Իրինա Շեյքը կեցվածք է ընդունել սև բաճկոնով և տաբատով՝ հրաժարվելով կրծկալից։
Իրինա Շեյքը 2017 թվականի մարտին լույս աշխարհ է բերել դստերը՝ Լեյային հոլիվուդյան դերասան Բրեդլի Կուպերից։ Երկու տարի անց արտիստը և սուպերմոդելը բաժանվեցին, բայց դատարանում պայմանավորվեցին համատեղ խնամակալություն տանձնել իրենց դստեր նկատմամբ և երբեմն նույնիսկ միասին ներկայանալ հանրությանը: