«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը շրջակա միջավայի նախարար Հակոբ Սիմիդյանից հետաքրքրվեց, թե ԱԺ բերված նոր նախագծով որքան է թանկանալու Սևանի «սիգ» ձկնատեսակը: Նախարարը շրջանցեց հարցը` չներկայացնելով կոնկրետ սակագների մասին տեղեկություններ: Միայն ասաց, թե որսագողության համար նոր չափանիշներ են սահմանել, ջրային պարեկներն են գործի անցել և այլն:
Մինչդեռ իրականում, բերված նոր հարկատեսակով, մյուս ապրանքատեսակների թանկացմանը զուգահեռ թանկանալու է նաև Սեւանի էկոլոգիապես մաքուր սիգի գինը:
Նշենք, որ Հայաստանում միակ մատչելի ծովամթերքը սիգն է, որը հասանելի է քաղաքացիների համար, սակայն այն ևս թանկանալու է: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ սկզբի սիգի 1 կգ արժեքը այսօրվա 65 դրամից կդառնա 200 դրամ, բայց թանկացումները դեռ առջևում են»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին անվանել է «նահանգապետ» և սպառնացել կրկնապատկել կանադական ապրանքների վրա նախօրեին սահմանած 25 տոկոս մաքսատուրքերը։
«Խնդրում եմ, Կանադայի նահանգապետ Թրյուդոյին բացատրեք, որ երբ նա մաքսատուրքեր սահմանի ԱՄՆ ապրանքների վրա, մեր կողմից պատասխան սակագինն անմիջապես նույն չափով կբարձրանա»,- սոցցանցի իր էջում գրել է ԱՄՆ նախագահը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ՀՀ Ազգային ժողովում ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ՀՀ Կառավարության միջազգային հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանից հետաքրքրվեց, թե ինչ է անում ՀՀ Կառավարությունը հայ ռազմագերիների եւ պատանդ պահվող քաղաքացիական այլ անձանց խոշտանգման մասով` հիշատակելով, որ Ռուբեն Վարդանյանի դեմքին կապտուկներ կան, Բակո Սահակյանի ատամնաշարի առջեւի մասը չկա: Այսինքն՝ հայ գերիները Բաքվի բանտերում խոշտանգվում են:
ՀՀ Կառավարության միջազգային հարցերով ներկայացուցիչը ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե «Ունենք առանձին ամբողջական գանգատը, որի գրավոր փուլը ավարտվել է նախորդ տարվա ավարտին` դեկտեմբերին: Ունենք կիրառված միջանկյալ միջոցներ Ադրբեջանի նկատմամբ, որի շրջանակներում պարբերաբար ստանում ենք տեղեկություն պահվող անձանց վիճակի մասին, նրանց առողջականի, պահման պայմանների մասին:
Վերջին տվյալները ստացել ենք փետրվարի սկզբին: Դրանից հետո, բնականաբար, մենք հետեւում ենք մամուլում շրջանառվող որոշ տեսանյութերի, նկարների, ինչը Դուք նշեցիք. դրանք ուշադրությամբ ուսումնասիրվում են, ուշադրության կենտրոնում են: Եվ դրանք էլ ներկայացնում ենք Եվրադատարանի ուշադրությանը` պահանջելով, որ պարտավորեցնի, լրացուցիչ տեղեկություններ տրամադրի ոչ միայն Ռուբեն Վարդանյանի, ԼՂ նախկին ղեկավարության, այլեւ Բաքվում պահվող բոլոր անձանց մասին:
Մենք էլ ունենք որոշակի անհանգստություններ` պահվող այլ անձանց իրավունքների հետ կապված, եւ այդ մասով աշխատանքները շարունակվում են»:
Մեծ Բրիտանիայի վարչապետն անդրադարձել է Ուկրաինայի շուրջ զարգացումներին և ռուս-ուկրաինական կարգավորման եվրոպական հնարավոր ծրագրին: Քիր Սթարմերի խոսքով՝ նախ հարկավոր է շարունակել Ուկրաինային ռազմական աջակցությունը և մեծացնել Ռուսաստանի վրա տնտեսական ճնշումը:
«Պայմանավորվել ենք Կիևին 2,2 միլիարդի նոր վարկ տրամադրելու մասին, որը կփոխհատուցվի ռուսական սառեցված ակտիվների հաշվին», – մանրամասնել է պաշտոնյան:
Սթարմերի խոսքով` երկարաժամկետ խաղաղության ցանկացած պայմանավորվածություն պետք է երաշխավորի Ուկրաինայի ինքնիշխանությունն ու անվտանգությունը։
«Ուկրաինան պետք է լինի բանակցությունների սեղանի շուրջ, երբ խոսքը վերաբերում է իր ապագային», – շեշտել է Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարը:
Նա շեշտել է պատերազմի ավարտից հետո էլ համատեղ ուժերով Ուկրաինայի պաշտպանությունն ամրապնդելու կարևորությունը:
«Ուկրաինացիների համար պատերազմը 3 տարի առաջ չի սկսվել։ Նրանք Պուտինի հետ նախկինում էլ պայմանագրեր են կնքել։ Չենք կարող կրկին թույլ համաձայնագիր ընդունել», – հավելել է Սթարմերը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս ՀՀ գլխավոր զինկոմի պաշտոնակատար է նշանակվել Գագիկ Մխեյանը, նախորդը՝ Արեն Սարգսյանը, եւս պաշտոնակատար էր՝ շուրջ 2 տարի, եւ աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն՝ այդպես էլ պաշտոնի չնշանակվելով։ ՊՆ-ում տարակուսած են Սարգսյանի անսպասելի հեռանալուց, առավել եւս՝ Մխեյանի նշանակումից։
Նա հայտնի է որպես «նախկինների» համակիր՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակներից ՊՆ-ում բարձր պաշտոններ է զբաղեցրել, երկար տարիներ եղել է Գեղարքունիքի զինկոմը, իր շրջապատում չի թաքցրել, որ երազում է հանրապետության գլխավոր զինկոմ դառնալ։
ՊՆ մեր աղբյուրների պատմելով՝ կադրային կրիզիսը ՊՆ-ում իրեն զգացնել է տալիս, պատահական չէ, որ վերջին շրջանում Պապիկյանն առանցքային պաշտոններում հիմնականում նախկինների ժամանակ աչքի ընկած զինվորականների է նշանակում»:
Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի ներկայացուցիչները Էր-Ռիադում պայմանավորվել են առանձին բանակցություններ վարել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի թեմայով, սակայն նման խորհրդակցությունների ձևաչափն ու ժամանակը որոշված չեն։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Նա հաստատել է, որ Էր-Ռիադում ռուս-ամերիկյան բանակցությունների ընթացքում քննարկվել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։
«Այո, մենք պայմանավորվել ենք առանձին բանակցություններ վարել այս հարցի շուրջ»,- ասել է Ուշակովը՝ պատասխանելով արևմտյան ԶԼՄ-ների հաղորդագրություններին, որ իրանական խնդիրը բարձրացվել է Էր-Ռիադում:
Նա հավելել է, որ մինչ այժմ Վաշինգտոնից որևէ կոնկրետ համաձայնության ազդանշաններ չեն եղել, թե ինչպես և երբ դա իրականացնել:
ԱՄՆ-ը չի բացառում Ուկրաինային զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարումների վերականգնման հնարավորությունը, եթե Կիևն սկսի խաղաղ բանակցությունները։ Կոնգրեսում՝ լրագրողների հետ զրույցում, այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
«Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հստակ ասել է՝ ցանկանում է, որ ուկրաինացիները նստեն բանակցությունների սեղանի շուրջ: Կարծում եմ, երբ դա տեղի ունենա, շատ հարցեր կդիտարկվեն»,- ասել է նա։
Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Իրանի պետական հեռուստատեսությանը. ՈՒՂԻՂ
Վլադիմիր Զելենսկին Սպիտակ տանը վեճից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է «շտկել ամեն ինչ»։ Նա X սոցիալական ցանցում գրել է, որ Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպումը չընթացավ այնպես, ինչպես պետք է լիներ․
«Ցավում եմ, որ դա տեղի ունեցավ: Ժամանակն է ամեն ինչ ճիշտ անել։
Ոչ ոք ավելի շատ խաղաղություն չի ուզում, քան ուկրաինացիները։ Ես և իմ թիմը պատրաստ ենք աշխատել նախագահ Թրամփի ուժեղ ղեկավարության ներքո՝ կայուն խաղաղության հասնելու համար»։
Անդրադառնալով օգտակար հանածոների և անվտանգության պայմանագրին՝ նա նշել է, որ Ուկրաինան պատրաստ է այն ստորագրել ցանկացած պահի և ցանկացած հարմար ձևաչափով:
«Պատրաստ ենք գործել արագ՝ պատերազմն ավարտելու համար։ Առաջին փուլում կարող են լինել գերիների ազատ արձակում, օդային զինադադար, էներգետիկ և այլ քաղաքացիական ենթակառուցվածքների ռմբակոծման արգելք, և հրադադարը ծովում անմիջապես, եթե Ռուսաստանը նույնն անի։ Իսկապես գնահատում ենք ԱՄՆ-ի օգնությունն Ուկրաինայի ինքնիշխանութան պահպանման հարցում»,- Թերթի փոխանցմամբ՝ հավելել է Զելենսկին։
Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին խստորեն քննադատել է Թուրքիայի արտգործնախարարի վերջին արտահայտություններն Իրանի հասցեին։ Այս մասին, ըստբ Թերթի, գրում է Mehr-ը։
«Որոշ թուրք պաշտոնյաներ պետք է հասկանան, որ անհիմն և միջամտողական հայտարարությունների կրկնությունը չի ծառայի երկու երկրների երկկողմ հարաբերությունների շահերին։ Իրանը ոչ մի երկրի թույլ չի տա անպատասխանատու հայտարարություններով խաթարել իր խորն արմատացած պատմական տարածաշրջանային կապերը։ »,- ասել է Վելայաթին։
Խամենեիի խորհրդականն ընդգծել է, որ Իրանը հնագույն քաղաքակրթությամբ հզոր երկիր է և մշտապես աշխատել է տարածաշրջանային անվտանգության և համագործակցության ամրապնդման ուղղությամբ։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ հավատարիմ է մնացել փոխադարձ հարգանքի և այլ երկրների ներքին գործերին չմիջամտելու քաղաքականությանը։ Մենք ակնկալում ենք, որ թուրք պաշտոնյաները կպահպանեն դիվանագիտական հարգանքը և զերծ կմնան անհիմն մեղադրանքներից»,- ընդգծել է նա։
Պաշտոնյան նաև ընդգծել է Իրանի կարևորությունը տարածաշրջանում՝ նախազգուշացնելով Թուրքիային տարածաշրջանում երկրի դիրքի և ուժի սխալ գնահատականից:
«Եթե Թուրքիայում որոշ գործիչներ կարծում են, որ արտասահմանյան ուժերի ազդեցության տակ գտնվող սխալ դիրքորոշումները կրկնելով՝ կարող են թուլացնել Իրանի դիրքերը տարածաշրջանում, նրանք խորապես սխալվում են»,- ասել է նա։ «Պատմությունն ապացուցել է, որ Իրանն անդրդվելի է իր սկզբունքներում և համապատասխան կերպով կպատասխանի անհարգալից վերաբերմունքի ցանկացած դրսևորման»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թեհրանում Թուրքիայի դեսպան Հիջաբի Քիրլանգիչը հրավիրվել էր Իրանի ԱԳՆ՝ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հայտարարություններից հետո։