Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի ներկայացուցիչները Էր-Ռիադում պայմանավորվել են առանձին բանակցություններ վարել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի թեմայով, սակայն նման խորհրդակցությունների ձևաչափն ու ժամանակը որոշված չեն։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Նա հաստատել է, որ Էր-Ռիադում ռուս-ամերիկյան բանակցությունների ընթացքում քննարկվել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։
«Այո, մենք պայմանավորվել ենք առանձին բանակցություններ վարել այս հարցի շուրջ»,- ասել է Ուշակովը՝ պատասխանելով արևմտյան ԶԼՄ-ների հաղորդագրություններին, որ իրանական խնդիրը բարձրացվել է Էր-Ռիադում:
Նա հավելել է, որ մինչ այժմ Վաշինգտոնից որևէ կոնկրետ համաձայնության ազդանշաններ չեն եղել, թե ինչպես և երբ դա իրականացնել:
ԱՄՆ-ը չի բացառում Ուկրաինային զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարումների վերականգնման հնարավորությունը, եթե Կիևն սկսի խաղաղ բանակցությունները։ Կոնգրեսում՝ լրագրողների հետ զրույցում, այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
«Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հստակ ասել է՝ ցանկանում է, որ ուկրաինացիները նստեն բանակցությունների սեղանի շուրջ: Կարծում եմ, երբ դա տեղի ունենա, շատ հարցեր կդիտարկվեն»,- ասել է նա։
Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Իրանի պետական հեռուստատեսությանը. ՈՒՂԻՂ
Վլադիմիր Զելենսկին Սպիտակ տանը վեճից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է «շտկել ամեն ինչ»։ Նա X սոցիալական ցանցում գրել է, որ Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպումը չընթացավ այնպես, ինչպես պետք է լիներ․
«Ցավում եմ, որ դա տեղի ունեցավ: Ժամանակն է ամեն ինչ ճիշտ անել։
Ոչ ոք ավելի շատ խաղաղություն չի ուզում, քան ուկրաինացիները։ Ես և իմ թիմը պատրաստ ենք աշխատել նախագահ Թրամփի ուժեղ ղեկավարության ներքո՝ կայուն խաղաղության հասնելու համար»։
Անդրադառնալով օգտակար հանածոների և անվտանգության պայմանագրին՝ նա նշել է, որ Ուկրաինան պատրաստ է այն ստորագրել ցանկացած պահի և ցանկացած հարմար ձևաչափով:
«Պատրաստ ենք գործել արագ՝ պատերազմն ավարտելու համար։ Առաջին փուլում կարող են լինել գերիների ազատ արձակում, օդային զինադադար, էներգետիկ և այլ քաղաքացիական ենթակառուցվածքների ռմբակոծման արգելք, և հրադադարը ծովում անմիջապես, եթե Ռուսաստանը նույնն անի։ Իսկապես գնահատում ենք ԱՄՆ-ի օգնությունն Ուկրաինայի ինքնիշխանութան պահպանման հարցում»,- Թերթի փոխանցմամբ՝ հավելել է Զելենսկին։
Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին խստորեն քննադատել է Թուրքիայի արտգործնախարարի վերջին արտահայտություններն Իրանի հասցեին։ Այս մասին, ըստբ Թերթի, գրում է Mehr-ը։
«Որոշ թուրք պաշտոնյաներ պետք է հասկանան, որ անհիմն և միջամտողական հայտարարությունների կրկնությունը չի ծառայի երկու երկրների երկկողմ հարաբերությունների շահերին։ Իրանը ոչ մի երկրի թույլ չի տա անպատասխանատու հայտարարություններով խաթարել իր խորն արմատացած պատմական տարածաշրջանային կապերը։ »,- ասել է Վելայաթին։
Խամենեիի խորհրդականն ընդգծել է, որ Իրանը հնագույն քաղաքակրթությամբ հզոր երկիր է և մշտապես աշխատել է տարածաշրջանային անվտանգության և համագործակցության ամրապնդման ուղղությամբ։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ հավատարիմ է մնացել փոխադարձ հարգանքի և այլ երկրների ներքին գործերին չմիջամտելու քաղաքականությանը։ Մենք ակնկալում ենք, որ թուրք պաշտոնյաները կպահպանեն դիվանագիտական հարգանքը և զերծ կմնան անհիմն մեղադրանքներից»,- ընդգծել է նա։
Պաշտոնյան նաև ընդգծել է Իրանի կարևորությունը տարածաշրջանում՝ նախազգուշացնելով Թուրքիային տարածաշրջանում երկրի դիրքի և ուժի սխալ գնահատականից:
«Եթե Թուրքիայում որոշ գործիչներ կարծում են, որ արտասահմանյան ուժերի ազդեցության տակ գտնվող սխալ դիրքորոշումները կրկնելով՝ կարող են թուլացնել Իրանի դիրքերը տարածաշրջանում, նրանք խորապես սխալվում են»,- ասել է նա։ «Պատմությունն ապացուցել է, որ Իրանն անդրդվելի է իր սկզբունքներում և համապատասխան կերպով կպատասխանի անհարգալից վերաբերմունքի ցանկացած դրսևորման»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թեհրանում Թուրքիայի դեսպան Հիջաբի Քիրլանգիչը հրավիրվել էր Իրանի ԱԳՆ՝ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հայտարարություններից հետո։
Միացյալ Նահանգներն առևտրային պատերազմ սկսեց Կանադայի դեմ, այդ պատճառով էլ Օտտավան պատասխան մաքսատուրքեր սահմանեց Վաշինգթոնի դեմ։ Այս մասին լրագրողներին ասել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։
«Այսօր ԱՄՆ-ն առևտրային պատերազմ սկսեց Կանադայի՝ իր ամենամոտ գործընկերոջ և դաշնակցի դեմ»,- ասել է նա:
Թրյուդոն ասել է, որ Կանադան 25%-ի չափով մաքսատուրքեր է սահմանում 155 մլրդ C$ (107,4 մլրդ դոլար) արժողությամբ ամերիկյան ապրանքների վրա։
«Բացի այդ, մենք վեճերի լուծման պահանջներ ենք ներկայացրել Առևտրի համաշխարհային կազմակերպություն, ինչպես նաև USMCA-ի միջոցով»,- ասել է վարչապետը։
Այգավան գյուղի մոտակայքում՝ բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է երեք քաղաքացի: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
«Նրանցից երկուսի առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Մյուս տուժածի առողջական վիճակը նախնական գնահատվում է ծանր, գտնվում է հետազոտման փուլում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնել էին, որ մարտի 4-ին, ժամը 16։39-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի մոտակայքում՝ բենզալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն։
Նշվում էր, որ ըստ նախնական տվյալների՝ պայթել է հեղուկ գազի գլանատակառը մոտ (25 տոննա)․ կա երկու տուժած։
«Եթե ադրբեջանցի վարորդները հոգեբանական խնդիր ունենան ՀՀ մտնելիս, թուրք վարորդները կփոխարինեն նրանց»,- այս մասին այսօր «Արմլուրի»-ի հետ զրույցում ասել է ՔՊ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը՝ ադրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ եթե ադրբեջանցի վարորդների և բեռնատարների համար կա հոգեբանական բարդություն, այդ բեռնափոխադրումը կարող են կազմակերպել թուրքական բեռնատարները, որոնք մշտապես երթևեկել են և այսօր էլ ակտիվ երթևեկում են Հայաստանի ճանապարհներով:
«Ցանկացած երկրի բեռնատար, եթե մտնում է Հայաստան և Հայաստանից դուրս եկող ցանկացած բեռնատար, եթե մտնում է այլ երկիր, ստուգվում է։ Խոսքը վերաբերում է հոգեբանական խնդրին, ասենք՝ ադրբեջանցի վարորդի հոգեբանական խնդրին, եթե կա այդ խնդիրը, ապա թուրք վարորդներն այդ խնդիրը չունեն, որովհետև իրենք, միևնույն է, Վրաստանի տարածքով միշտ էլ գալիս են Հայաստան և հայ վարորդները Վրաստանի տարածքով գնում են Թուրքիա, սրա մասին է ընդամենը խոսքը»,- ասել է Թորոսյանը:
Կառավարության նիստից առաջ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ ԱՄՆ-ը դադարեցրել է Ուկրաինային տրամադրվող ռազմական ողջ օգնությունը։
«Սահմանից՝ Յասենկայի անցակետից ստացվող հաղորդագրությունները հաստատում են ամերիկյան կողմի հայտարարությունները։ ԱՄՆ-ը դադարեցրել Է Ուկրաինային տրամադրվող ողջ ռազմական օգնությունը, այդ թվում՝ զենքի մատակարարումները, որոնք արդեն գտնվում են Ուկրաինայի ճանապարհին: Իրավիճակը լուրջ է»,- հայտարարել է Տուսկը։
Վարչապետը հիշեցրել է, որ ԱՄՆ-ն հայտարարել Էր Ուկրաինային ամերիկյան օգնությունը դադարեցնելու որոշման մասին, և «հնարավոր է, որ ամերիկյան կողմը սկսի Ռուսաստանին հանել պատժամիջոցներից»:
«Մենք հիմքեր չունենք ենթադրելու, որ դրանք պարզապես խոսքեր են», – ընդգծել է Տուսկը:
«Հաղորդագրությունները, որոնք ստացվում են սահմանից՝ Յասենկայի անցակետից, հաստատում են ամերիկյան կողմի հայտարարությունները։ Դա Ուկրաինային, Լեհաստանին և Եվրոպային ավելի բարդ իրավիճակում է դնում, բայց մենք պետք է դիմակայենք այդ իրավիճակին»,- հավելել է Լեհաստանի վարչապետը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վաղը կմեկնի Թուրքիա։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավարին։
Նշվում է, որ հանդիպման օրակարգում տարածաշրջանային և երկկողմ հարաբերությունների վերաբերյալ հարցեր են։