Live24
Մայիսի 11, 2025
Live24

Live24

Լուրեր

Իրադարձությունները այնպես արագ են զարգանում, կարող է շատ հետաքրքիր զարգացումներ լինի մոտ օրերս: Այս մասին, այսօր՝ մարտի 4-ին, ԱԺ-ում  լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Ընդհանուր այս թեմայի շուրջ, որ մենք զրուցում ենք, կարող ենք շատ նորություններ տեղի ունենան և ինչ-որ փոփոխություններ տեղի ունենան, օրինակ մեր պատասխանը գնա Ադրբեջանին այս շաբաթվա ընթացքում»,-ասաց նա:

Խոսելով ապաշրջափակման մասին, ԱԺ նախագահն ասաց. «Մենք մշտապես ասում ենք, որ պատրաստ ենք անցակետեր տեղադրել և ճանապարհները բացել։ Սա գործընթաց է, որը չի դադարում: Կարող է այս շաբաթ վարչապետը գա պայմանական, նոր հայտարարություն անի կամ այդ կետերի հետ կապված նոր մեկնաբանություն լինի»:

Իրադարձությունները այնպես արագ են զարգանում, կարող է շատ հետաքրքիր զարգացումներ լինի մոտ օրերս։

Վերջին 13 տարիների ընթացքում շահումով խաղերի և բուքմեյքարական գործունեության ծավալներն ահագնացող տեմպերով աճում են, դրա դիմաց հարկերի տեսակարար կշիռը նվազել է։ Այսօր Ազգային ժողովում աղմկահարույց՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի ներկայացման ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանը։

«Եթե 2010թ․ շրջանառության ծավալները կազմում էին 35 միլիոն դոլար, իսկ հարկերի հարաբերակցությունը՝ 2,6 մլն դոլար, այսինքն՝ 7,2 տոկոս, ապա 2023թ․ գործունեությունն աճել է ավելի քան 440 անգամ։ 2023թ․ ծավալները կազմել են 15,8 միլիարդ դոլար, իսկ հավաքագրվող հարկերը՝ 67 միլիոն դոլար կամ ծավալի 0,4 տոկոսը»,- ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով՝ թեպետ վերջին տարիներին օրենսդրական մի շարք նախաձեռնություններ են եղել, որոնք ուղղված են եղել կրճատելու գործունեության ծավալները, սակայն դրանք այնքան էլ նպատակին չեն ծառայել։

Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում օրինագծի քննարկումը բավականին թեժ մթնոլորտում անցավ։ Հայկ Սարգսյանը վիճեց անգամ թիմակից գործընկերների հետ՝ պնդելով, որ օրինագծի հարցը չպետք է հետաձգվի։ Նա ընդգծեց, որ առաջնորդվում է պետական շահերով, այս նախագծով ոչ մի կոպեկ չի ստանալու, այլ ձեռք է բերելու թշնամիներ` ի դեմս բուքմեյքերական ընկերությունների։

Նրա խոսքով` եթե 2010 թ. շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի, տոտալիզատորի և ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման գործունեության մեջ կատարված խաղադրույքների ծավալը կազմում էր շուրջ 14 մլրդ դրամ, ապա 2023 թ․ այն ավելացել է ավելի քան 440 անգամ՝ հասնելով 6.3 տրլն դրամի։ Սա այն դեպքում, ըստ նրա, երբ հավաքագրվող հարկերն ու տուրքերն աճել են ընդամենը 26 անգամ։

Մարտի 1-ին՝ «Փյունիկ»-«Արարատ-Արմենիա» հանդիպումից առաջ երկրպագուների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ 9 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: 

Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում ասել է ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

Միջադեպի կապակցությամբ  9 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը:

Իրանը կործանարար է անվանել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հայտարարությունները՝ կապված Սիրիայում Թեհրանի քաղաքականության հետ։ Քննադատության պատճառ է դարձել Al Jazeera-ին տված իր հարցազրույցը, որտեղ նա ասում էր, որ Իրանը հսկայական ռեսուրսներ է ծախսել «տարածաշրջանում իր նվաճումների համար»:

Ֆիդանը ակնարկում էր սիրիական հակամարտությունում ներգրավված իրանամետ վստահված խմբերին, այդ թվում՝ Անկարայի կողմից աջակցվող զինյալների դեմ: Նա ընդգծել է, որ «հին սխալները չպետք է կրկնվեն»։

Իրանի արտգործնախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային արձագանքել է այս հայտարարություններին՝ նշելով, որ «որոշ թուրք գործընկերներ պետք է ավելի խորը մտածեն իրենց քաղաքականության հետևանքների մասին»։ Թեհրանը կարծում է, որ տարածաշրջանի երկրների առաջնահերթությունը պետք է լինի իրենց ժողովրդի շահերից բխող անվտանգության համակարգի ստեղծումը։

Բաղայը նաև ընդգծել է, որ չնայած առկա տարաձայնություններին՝ Իրանը մեծ նշանակություն է տալիս Թուրքիայի հետ հարաբերություններին և Անկարայի հետ կիսում է մի շարք ընդհանուր շահեր։

ԴՕԿ կուսակցության ղեկավար, նախկին ռազմական ոստիկան Վարդան Ղուկասյանի միգրացիոն խնդրիներին առնչվող դատական նիստն այսօր մեկ շաբաթով հետաձգվել է: Թե ինչ պատճառաբանությամբ, փաստաբան Լևոն Բաղդասարյանը չմանրամասնեց, հայտնում է Ազատությունը։

Պարզ չէ նաև, թե արդյոք մինչև հաջորդ դատական նիստը ԴՕԿ կուսակցության նախագահը կշարունակի մնալ ձերբակալվածների ժամանակավոր պահման վայրում:

Վարդան Ղուկասյանի գործով դատավարությունը նախատեսված էր Լաս Վեգասում:

«Հանրապետական» կուսակցության գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը ճիշտ չի համարում մեկնաբանել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին վերագրվող հայտարարությունները։

«Թույլ տվեք՝ ես չմեկնաբանեմ Բաքվի բանտերում, Բաքվի ռեժիմի կողմից ճմնշումների տակ գտնվող մեր հայրենակիցների նմանատիպ հայտարարությունները, որովհետև ինչքան էլ ես Արայիկ Հարությունյանի հետ ունենամ քաղաքական տարաձայնություններ, այնուամենայնիվ, նա Բաքվի բանտում է, գերի»,- ասաց Շարմազանովը։

Նրա խոսքով՝ մեր ամոթն է, որ նրանք բոլորն այնտեղ են, և մենք պայքարում ենք, որ առանց բացառության հայ գերիներն օր առաջ վերադառնան Հայաստան։

Մյուս կողմից Շարմազանովն իր հիացմունքն է հայտնում Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի հանդեպ, ով, գտնվելով ադրբեջանակն գերության մեջ, իր ցուցմունքում հստակ նշեց, որ դատարանը չի կարող նման գործ քննել, որովհետև սա Արցախի ինքնորոշման պայքար է, և որևէ պետության դատարան չի կարող իրենց դատել։

Նշենք, որ ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ մարտի 3-ին Բաքվի հերթական շինծու դատական նիստի ժամանակ ցուցմունք էր տվել նաև Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանն ու ասել, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ցանկացել է նամակ գրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, սակայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դա թույլ չի տվել։

Կրկին ըստ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած հաղորդագրության՝ Արայիկ Հարությունյանն իբր հայտարարել է, թե տեղյակ չի եղել 2020 թվականի ամռանը Տավուշում տեղի ունեցած իրադարձությունների մասին, պատկերացում չի ունեցել, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ: Հարությունյանի խոսքով՝ ինքը «նոր մարդ» է եղել և 2020 թվականի ամռանը սկսել է այցելել առաջնագիծ՝ տեղում ծանոթանալու իրավիճակին։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումների՝ Հարությունյանը նշել է, որ բանակի մասին ողջ տեղեկատվությունն իրեն տրամադրել է հայկական «մամուլի ծառայությունը» (թե կոնկրետ որ կառույցի մասին է խոսքը, չի հստակեցվում, -խմբ.): Նա իբր նաև խոստովանել է, որ այն ժամանակ մի քանի հրապարակային հայտարարություններ է արել (որոնք տեղադրվել են սոցցանցի իր էջում), ինչի համար հիմա զղջում է։

Թուրքիայի դեսպան Հիջաբի Քըրլանգըչ կանչվել է Իրանի ԱԳՆ` Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի՝ Իրանի հասցեին հնչեցրած մեղադրանքների պատճառով: Այս մասին, ըստ Թերթի, հայտնում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի թելեգրամյան ալիքը:

Ֆիդանն Al Jazeera-ին հարցազրույցում Իրանից պահանջել էր փոխել տարածաշրջանային քաղաքականությունը՝ ընդգծելով, որ «եթե Իրանը չի ցանկանում, որ մարդիկ քարեր նետեն իր վրա, ինքն էլ պետք է դրանք ուրիշների վրա չնետի»:

Իրանի ԱԳՆ-ի Միջերկրական տարածաշրջանի և Արևելյան Եվրոպայի հարցերով գլխավոր տնօրենը, դիմելով թուրք դիվանագետին, ընդգծել է.«Հաշվի առնելով մեր երկրների ընդհանուր շահերը և տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակը՝ անհրաժեշտ է խուսափել անհիմն հայտարարություններից և անիրատեսական վերլուծություններից, որոնք կարող են հանգեցնել երկկողմ հարաբերություններում տարաձայնությունների և լարվածության»։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի կարողանա վերադառնալ Օվալաձև աշխատասենյակ, քանի դեռ չի համաձայնում քննարկել խաղաղության համաձայնագրի մանրամասները. այս մասին Fox News-ին ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը:

Նրա խոսքով՝ այդ համաձայնագիրը «ոչ մեկին չի երջանկացնի, և կողմերից յուրաքանչյուրը՝ թե՛ ռուսները, թե՛ ուկրաինացիները, պետք է հրաժարվի ինչ-որ բանից»։

Վենսը հավելել է, որ «Զելենսկին իր պոռթկումով ակնհայտ դժկամություն է դրսևորել խաղաղության գործընթացին մասնակցելու հարցում, թեև հանդիպման առաջին կես ժամում Թրամփը փորձում էր հարթել սուր անկյունները, բայց Ուկրաինայի նախագահն ամեն ինչ արել է՝ նրան բախման հրահրելու համար»։ 

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին Սպիտակ տանը թեժ լեզվակռիվ է տեղի ունեցել Թրամփի, փոխնախագահ Ջեյ Դի Վենսի  և Զելենսկու միջև, ինչի հետևանքով Ուկրաինայի ղեկավարը վաղաժամ լքել է Սպիտակ տունը՝ առանց որևէ փաստաթուղթ ստորագրելու: ԱՄՆ նախագահը Զելենսկուն մեղադրել է «երրորդ համաշխարհային պատերազմի հետ խաղաղու, ԱՄՆ-ի օգնությունը չգնահատելու և հրադադար չցանկանալու համար»։ Ավելի ուշ Թրամփը հայտնել է, որ «Զելենսկին պատրաստ չէ խաղաղության»։ 

ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու միջև տեղի ունեցած բախումից հետո Կիևը կորցրել է ռազմական օգնության իր բոլոր ամենաջերմ կողմնակիցներին, ինչը նշանակում է, որ շտապ անհրաժեշտ է նստել բանակցությունների սեղանի շուրջ: Այս մասին, ըստ Լուրերի, Fox News հեռուստաալիքի եթերում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

«Իմ ուղերձը՝ ուկրաինացիներին, նախագահ Զելենսկիին. դուք պետք է նստեք բանակցությունների սեղանի շուրջ և ընդունեք, որ Դոնալդ Թրամփը միակ հնարավոր տարբերակն է», - ասել է քաղաքական գործիչը։

ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահները հրապարակավ վիճաբանել են փետրվարի 28-ին Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ։ Սպասվում էր, որ պետությունների ղեկավարները համաձայնության կգան հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ։ Սակայն ճեպազրույցի ժամանակ ամերիկացի առաջնորդը կշտամբել է իր ուկրաինացի գործընկերոջը ԱՄՆ-ի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար՝ ասելով, որ Ուկրաինան «մեծ դժվարությունների մեջ է» և առանց ամերիկյան ռազմական տեխնիկայի հակամարտությունը կավարտվի երկու շաբաթից։

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է առողջության համապարփակ ապահովագրությանը և հարցին, թե ապահովագրական ի՞նչ փաթեթ է առաջարկվում նախագծով:

Նախարարը տեղեկացրել է, որ առանձնացրել են մեր երկրում ամենից հաճախ հանդիպող հիվանդություններն ու դրանց կանխարգելման, վաղ հայտնաբերման, բուժման և վերականգնման համար անհրաժեշտ բուժօգնության ծառայությունների ցանկն են կազմել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ֆոտո

ՀՀ-ն նպատակահարմար չի համարել զորախումբ ուղարկել Մոսկվա. Նազելի Բաղդասարյան

Պուտինն ու Լուլա դա Սիլվան հանդիպման ժամանակ կքննարկեն BRICS-ի թեման

Հայաստանն ունի տարածաշրջանում ամենաթանկ բենզինը

Եթե Ռուսաստանը հաղթի, Փաշինյանը կրկին կփորձի ջերմացնել հարաբերությունները․ Շարմազանով

Ադրբեջանին բաժին է ընկնում ԵՄ գազի ընդհանուր ներմուծման ընդամենը մոտ 3%-ը

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավորներ կան

Տվյալները բացարձակապես մտացածին են. Ավանեսյանը՝ «London Times»-ի հրապարակման մասին

ԱՄՆ-ի հետ բանակցությունները կանցկացվեն Օմանում. Իրանի արտգործնախարարը հաստատել է

Բացառիկ կադրեր․ Ինչպես են 1945 թվականին հայ զինվորները քոչարի պարում Բեռլինում Ռեյխստագի պատերի մոտ

«Ակնհայտ սուտ պնդում է»․ Փաշինյանի խոսնակը պարզաբանում է տարածել

Եմենցի հուսիթները հարձակվել են Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանի վրա

Հայաստանում բանջարեղենը թանկացել է 17.9%-ով, միրգը` 7.9%-ով

Հնդկաստանում դադարեցնում են դեպի Ադրբեջան տուրփաթեթների վաճառքը՝ Պակիստանին աջակցելու համար

Չե'մ լսել, որ վարչապետը «համբալ» է ասել, չե'մ հավատում. Լուսինե Բադալյան (տեսանյութ)

Երևան-Գյումրի ավտոճանապարհին 65-ամյա վարորդը «Toyota Alphard»-ով բախվել է քարերին և գլխիվայր շրջվել․ կան վիրшվորներ