Ներքին գործերի նախարարությունը հորդորում է մանիպուլացնող հրապարակումներով կասկածելի ինչ-որ դրվագներ չփորձել փնտրել կարևորագույն ծառայությունների՝ Ոստիկանության և Փրկարար ծառայության ղեկավարների կենսագրություններում։
Բանն այն է, որ մամուլում հրապարակումներ են հայտնվել, ըստ որոնց՝ իբր ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանի և Փրկարար ծառայության պետ Կամո Ցուցուլյանի կենսագրականներում որոշ տարեթվերի բացակայում են տվյալները, թե այդ ժամանակահատվածում նրանք ինչով են զբաղվել:
Այս պահին Տաշիրի շրջակայքում առկա է պտտահողմ: Այդ մասին ասված է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանի Ֆեյսբուքի էջում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունիսի 18-ին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ ինտենսիվ:
Հիշեցնենք, որ նախօրեին Ստեփանավանի շրջակայքում և Լոռու մարզի Արմանիս գյուղում ևս պտտահողմեր էին դիտվել:
Ուկրաինան պետք է հաղթի Ռուսաստանի հետ պատերազմում, որպեսզի կարողանա միանալ Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ):
Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
«Առաջին հերթին նրանք պետք է հաղթեն այս պատերազմում», - ասել է Քիրբին՝ մեկնաբանելով Ուկրաինայի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու հեռանկարները։
Քիրբիի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շարունակում է կարծել, որ Ուկրաինան ապագայում պետք է անդամակցի ՆԱՏՕ-ին։
«Նախագահը հայտարարել է, որ հավատում է ՆԱՏՕ-ի ներկայությանն Ուկրաինայի ապագայում: Բայց դեռ շատ բան կա անելու, մինչև նրանք կարողանան միանալ դաշինքին, ինչպես և ցանկացած անդամ՝ նախքան դաշինքին միանալը: Այնուամենայնիվ, նախագահը հաստատապես հավատում է, որ ՆԱՏՕ-ն կա Ուկրաինայի ապագայում»,- նշել է Քիրբին։
Բացի այդ, նա հավելել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար Կիևը պետք է աշխատի Ուկրաինայում կոռուպցիան արմատախիլ անելու համար։
«Կոռուպցիան անհանգստության տեղիք է տալիս, սակայն, իհարկե, ցանկացած երկիր, որը ցանկանում է միանալ դաշինքին, պետք է այլ գործողություններ ձեռնարկի»,- ասել է Քիրբին։
Նա նաև հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի ընդլայնման որոշումը կայացնում են նրա բոլոր անդամները։
«ԱՄՆ-ն չի կարող կախարդական կերպով դա անել», - խոստովանել է Քիրբին:
Ուր գնում ենք, ասում են՝ եկեք խաչքար դնենք: Այս մասին Սիսիանի ավագ դպրոցի աշակերտների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ինչքա՞ն խաչքար դնենք, հասկացանք՝ 1, 2, 10, 50, 100: Եկեք ամեն մեկի վզից մի հատ խաչքար կախենք, ասենք քարշ տվեք երեխեք, սա ձեր առաքելությունն է:
Մեծ խաչքարեր կախենք երեխաների ոտքից, ասենք դե քարշ տվեք, որովհետև Վարդան Մամիկոնյանի սերունդներն եք դուք:
Մեր նահատակները զոհվել են, որ երեխաների վզերից խաչքարերը կախենք հա՞, ոչ զոհվել են, որ ապրեն, որ կյանքը վայելեն, որ կյանքից հաճույք ստանան:
Այս փոփոխությունն է հիմա տեղի ունենում Հայաստանում»,- ասաց նա:
Որևէ իշխանական քմահաճույքով, ցանկությամբ կամ իրենց գծած սցենարով մենք չենք գնալու:
Այս մասին ՀՅԴ գրասենյակում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
«Մանդատները վայր դնելը մեր օրակարգում կա և դրա հետևանքը պետք է լինի Նիկոլ Փաշինյանի հեռացման ամբողջական փաթեթի իրացումը, որի ուղղությամբ էլ տարբեր սցենարներ կան»,- նշեց նա:
Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Վարժական հավաքներ հայտարարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը։
Որոշման նախագծի համաձայն՝ նախատեսվում է 2024թ. սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ, սահմանվում են վարժական հավաքների անցկացման նպատակները, ներգրավվող պահեստազորայինների կազմերը, ընդհանուր թիվը և մասնագիտությունները, յուրաքանչյուր մասնագիտությամբ հավաքների ժամկետները և պահեստազորայինների թիվը»:
Հիմնավորման մեջ նշված է, որ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման վարժական հավաքների անցկացման անհրաժեշտությամբ:
«Պահեստազորային պատրաստության շրջանակներում վարժական հավաքների անցկացումը պլանավորված է ՀՀ կառավարության 2023 թվականի համապատասխան որոշմամբ, դրանց նպատակն է զորքերի համալրումն ավելի պատրաստված և անհրաժեշտ զինվորական հաշվառման մասնագիտություն ունեցող պահեստազորայիններով, ինչպես նաև պահեստազորում հաշվառված քաղաքացիների մասնագիտական պատրաստվածության որակի բարձրացումը` պահեստազորում կուտակելով համապատասխան զինվորական հաշվառման մասնագիտություն ունեցող պահեստազորայիններ:
Ուկրաինայի իշխանությունները դեռ կարող են ընդունել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ խաղաղ կարգավորման առաջարկները, հակառակ դեպքում ռուսական զորքերի հարձակումը կշարունակվի, և իրավիճակը կփոխվի ոչ հօգուտ Կիևի։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«Եթե խոսեմ միանգամայն ուղիղ և անկեղծ, կարծում եմ, որ նախագահն ամեն ինչ ասել է այս մասին, որ յուրաքանչյուր հաջորդ առաջարկ, որը արվելու է Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի ներկայիս իշխանություններին, անկախ նրանից, թե ինչպես ենք վերաբերվում նրանց, լինելու է նախորդից ավելի վատ: Հետևաբար, այժմ նրանք հնարավորություն ունեն ընդունելու նման առաջարկը, որը ձևակերպել է Վլադիմիր Պուտինը, և, ամեն դեպքում, փորձել խաղաղություն հաստատել՝ վերջ տալով հակամարտության այս հատվածին»,- ասաց նա։
Հակառակ դեպքում, շարունակել է Մեդվեդևը, Ռուսաստանի հարձակողական գործողությունները կշարունակվեն։
«Իսկ թե որտեղ կավարտվի այն սանիտարական գոտու սահմանը, որի մասին խոսել է մեր երկրի նախագահը, դժվար է ասել: Այդ ամենը ձեռնտու չի լինի ուկրաինական ներկայիս իշխանություններին հնարավորություն: Այնպես որ նրանք պետք է շտապեն, քանի դեռ նման հնարավորություն կա»,- հավելեց նա:
Ներկայացված ապացույցների մեջ մի փաստաթուղթ կար, որտեղ նշված էր, որ ՀՅԴ անդամներից մեկը, ըստ ձայնագրության, իբր ամսի 12-ին պետք է գրոհեին ԱԺ շենքի վրա: Այս մասին յսօր՝ հունիսի 18-ին, ՀՅԴ-ի դեմ սկիզբ առած բռնաճնշումների թեմայով ասուլիսում ասաց փաստաբան Մկրտիչ Դավթյանը՝ հավելելով, որ այդ ձայնագրությունը տարածել է «New Armenia» բլոգը, որը վարչապետի կամ իրենց կողմից ստեղծված բլոգ է:
«Ի վերջո, քննիչն ընդունեց, որ որեւէ ձայնագրության մեջ չկա, որ Գերասիմ Վարդանյանը նման արտահայտություն է արել: Դատարանին խնդրեցի, որ շինծու փաստ է արձանագրվել: Նաեւ գրել էին, որ գնում ենք անկարգություններ իրականացնելու: Արձանագրվեց, որ այդ մասն էլ չկա ձյնագրության մեջ:
Ես դատարանում վիճարկել եմ նաեւ մեղադրանքի իրավական հիմքը, որ հավաքի մասնակիցները ցանկացել են մտնել պետական նշանակություն ունեցող շենք, եւ նկարագրում էին այդ հորինված փաստարկի հանգամանքները: Ես հարց բարձրացրեցի, որ եթե հունիսի 12-ին հավաքի մասնակիցները ցանկանային գրոհել ԱԺ-ի շենքը, կգրոհեին Բաղրամյան փողոցից, որտեղ ոստիկանների մի շարք էր կանգնած, ի տարբերություն Դեմիրճյան փողոցի, որտեղ հռոմեական լեգեոնների վահաններով զինված 4-5 շարք կանգնած էին, հետեւում էլ կարմիր ու սեւ բերետավորները»,-ասաց նա:
Մկրտիչ Դավթյանի խոսքով, ասում են՝ ՀՅԴ-ն փողեր է բաժանել. «Այտեղ ձայանգրության մեջ մի տեղ իրենք էլ են նշել, որ 60 հոգուն 150 հազար դրամ, բայց նաեւ ամրապնդել են հանգամանքը, որ յուրաքանչյուրին 10-12 հազար փող են տվել: Դատարանին դիմեցի, ասացի՝ 10 անգամ 60 հոգու, անում է 600 հազար: Պետք է բաժներին 600 հազար: Հիմա ո՞րն է այստեղ ճիշտ:
Իմ պաշտպանյալները նշել են, որ իրենք որևէ մեկին նյութապես չեն շահագրգռել հավաքներին մասնակցելու նպատակով»,-ասաց փաստաբանը:
Նա նկատեց, որ աբսուրդ է, որ ՀՅԴ-ն ժողով է անում, որոշում է կառույցի այն անդամները, որոնք ի վիճակի են գալ հավաքի, մեքենաներ չունեն, ապահովում են մեքենաներով ու ասում են՝ մեքենաները լիցքավորեք, այդ 10-12 հազար դրամը լիցքավորման համար է, յուրաքանչյուր մեքենայով՝ 5 հոգի. «Կուսակցական ընկերները, որ գնում են, համարել են նյութապես նրանց շահագրգռել։
Այսինքն, մարդն ուզում է գնալ, հնարավորություն չունի, եթե գալիս, նստում է մեքենան, գնում, համարում են՝ անձնապես շահագրգռել են նրան»։
Փաստաբանը նաև պատմեց մեկ այլ փաստի մասին. «Պաշտպանյալը, որին քննել են այդ պահի դրությամբ, փաստաբան է պահանջել, ասել են՝ առաջին անգամ հարցաքննվելու ժամանակ փաստաբան պետք չէ։ Հետո սկսվել է հարցաքննությունը, նորից է պահանջել փաստաբան, նորից ասել են՝ պետք չէ։ Ակնհայտ համոզմունք է ձևավորվում, որ քաղաքական պատվեր է կատարել քննչական մարմինը։ Ոստիկանությունն ավելի հեռուն է գնացել. իմ պաշտպանյալը գտնվել է ձերբակալման վայրում, աշխատակիցն ասել է, այն էլ ՀՅԴ-ականի, դու այդ պաշտպանյալից հրաժարվի, ինքը քեզ լավ տեղ չի տանում, ինքը Դաշնակցական է, բայց ես կուսակցական չեմ», -ասաց Մկրտիչ Դավթյանը:
Կիրանցում նոր ճանապարհը կառուցելուց և ամբողջական սահմանազատումն ավարտելուց հետո իմ այգուց սահմանը հեռու է լինելու մաքսիմում 50 մետր:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կիրանցի բնակչուհի Գոհար Վարդանյանը:
«Որոշել եմ իմ այգում փոքրիկ սրճարան, գրադարան կամ նմանատիպ ինչ որ բան կառուցել, և առաջին հերթին հրավիրել բոլոր այն մարդկանց (իրենց երեխաների հետ) ովքեր մեզ այս օրերին համոզում էին, որ պետք է ուրախ լինենք, որ 50 մետր էն կողմ Ադրբեջան է»,- գրել է նա: