ԱՄՆ պետքարտուղարությունը ներկայացրել է ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու վերաբերյալ Վաշինգտոնի դիրքորոշումը, թե նման որոշում կայացնելը պաշտոնական Երևանի իրավասության դաշտում է:
«Սա Հայաստանի կառավարության որոշելիքն է, և մենք հարգում ենք դա։ Ոչինչ չենք տեսել, որը կվկայեր այն մասին, թե Ռուսաստանի ռազմական ներկայությունը նպաստում է Հարավային Կովկասի՝ ավելի խաղաղ և կայուն տարածաշրջան լինելուն»,- «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանն ի պատասխան արձագանքել են ԱՄՆ պետքարտուղարությունից։
#ՀԻՄԱ. ԱԺ-ՈՒՄ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ Է, ԴՐՍՈՒՄ` ՍՐԲԱԶԱՆԻ ԿՈՉՈՎ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ
ՈՒՂԻՂ
Քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու օր առաջ նիկոլը Կապանի թատրոնի շենքում, որը ունի 200 տեղանոց դահլիճ հանդիպել է սյունեցի քպ-ականների հետ, ովքեր արդեն վեց տարի է լավագույն ձևերով տեղավորվել են Սյունիքի տարբեր ոլորտներում աշխատանքների, հիմնականում Քաջարանի պղնձամոլիբդենային հանքում ու բարձր աշխատավարձներից բացի օգտվում են մի շարք հովանավորչություններից:
Բաբայան Նարեկը դրա վառ օրինակն է:
Հանդիպումն եղել է փակ, բայց երեկվա դրանց Ծավ, Ճակատեն, Հանդ արած այցելություններից պարզ է դառնում, որ խնդիր է դրվել այդ 200 հոգուն զուգահեռ մոբիլիզացնել ամբողջ դրանց ծանոթ-բարեկամական ակտիվը:
Իրենց հետ միասին շրջել տալ գյուղից գյուղ ու ստեղծել տպավորություն, որ Ներքին Հանդում (որը դարձել է թերակզի երեք կողմից շրջափակված թշնամով, ընդամենը մեկ հատվածով կպած հայրենիքին) մեկ պաղպաղակի դիմաց ողջունում են, անվերապահորեն աջակցում են նիկոլին և պատրաստ են մեկ պաղպաղակի դիմաց ծախել իրենց հայրենիքը:
Դա կեղծ պրոպագանդա է սյունեցիները ուշի ուշով հետևում էին Արցախի հայաթամանը, Կիրանցի սահմանազատմանը, ամենօրյա ռոժիմով տեսնում են թշնամու դիրքերը:
Նիկոլը թող Սյունիքի սահմանազատումը սկսեր Սև լճի տարածքից, Թասի ճանապարհից, մինչև Ճակատենում պաղպաղակ փարթի անելը դեռ շատ գործեր կար անելու Սիսիանում և Գորիսում:
Ազգակործան պատուհասի նպատակը մեկն է թող չլինի Հայաստան, չի լինի նաև պատիժ:
Ինչպես եղավ Արցախում...
Իրենց ընդդիմադիր երևակայող մամուլին ու գործիչներին խորհուրդ եմ տալիս և հորդորում առանց իմացության քիչ կախվել սյունեցիների համապատասխան տեղերից:
Եթե հնարավորություն և ոգի ունեք զբաղվեց ձեր տերերով, ովքեր ՀՀ հասցրել են այս վիճակին:
Դեռ այսքանը...»:
Աղբյուրը` Անի կաղինյան
Երևանում և Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը 35-36°C է («Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ), ինչը նշանակում է` անհրաժեշտ է մեղմել բարձր ջերմաստիճանի և ուլտրամանուշակագույն ճառագայթների բացասական ազդեցությունն օրգանիզմի վրա:
7 պարզ կանոն` շոգին դիմակայելու և առողջությունը պահպանելու համար.
1. Խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, հատկապես` ժամը 12:00-17:00-ի ընթացքում:
2. Կրել գլխարկ, արևային ակնոց, հովանոց, հագնել սպիտակ կամ բաց երանգների ազատ, օդաթափանց, ցանկալի է բամբակյա կտորից հագուստ:
3. Հրաժարվել կծու, յուղոտ կերակուրներից, նախընտրել ավելի թեթև, դյուրամարս սնունդ:
4. Օգտագործել շատ մրգեր և հում բանջարեղեն:
5. Խմել սովորականից շատ հեղուկներ (օրական մոտ 3 լիտր), հատկապես` ջուր, թան, առանց շաքարի բնական հյութեր և թեյ: Օգտագործվող հեղուկները պետք է լինեն գոլ կամ մի փոքր հովացրած. այսպես դրանք ավելի լավ են հագեցնում ծարավը, չի կարելի հեղուկները շատ սառեցնել:
6. Չչարաշահել կոֆեին և շաքար պարունակող ըմպելիքները` թե՛ տաք, թե՛ սառը վիճակում: Սրտանոթային կամ միզասեռական համակարգի հիվանդություններ ունեցող անձինք հեղուկներ պետք է ընդունեն իրենց բուժող բժշկի հետ խորհրդակցելուց հետո:
7. Երեխաները, հղիները, ծերերը, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք ցանկալի է ցերեկային ամենաշոգ ժամերին քնեն կամ պառկեն, քանի որ պառկած դիրքում հեշտանում է ջերմատվությունը և արյան շրջանառությունը» :
Հունիսի 12-ին ձեռքի վիրավորում ստացած տղամարդու կինը` Նաիրա Սահակյանը գրել է. «Ընկերներ, գրում եմ մի խնդրանքով Եսայու դեպքի հետ կապված։
Ես որոշ վիդեոներ ունեմ, որտեղ երևում է դեպքի պահը, շտապօգնության մեքենայում նստած վիճակը և այլն։
Ուզում եմ խնդրել, որ եթե համացանցում այս ընթացքում դեպքի կատարվելու և դրան հաջորդած րոպեների կադրեր եք տեսել, կամ եթե տեղում եք եղել և նկարել եք, ուղարկեք լինքերը կամ վիդեոները ինձ։ Այս դատան հավաքելը կարևոր է։
Թարմացում Եսայու վիճակի մասին
Այս մի քանի օրվա ընթացքում որոշակի դրական դինամիկա կա։ Մարմնի այրվածքները և քերծվածքներն սկսել են չորանալ, լավանում են։
Ձախ ձեռքը, թեև ափի վնասվածը մեծ է, բայց սկսել է լավանալ։
Աջ ձեռքը, որը ամենաշատն է տուժած, այս պահին թույլ առաջընթաց է գրանցել։ Վերքերը համեմատաբար ավելի դանդաղ են լավանում, քանի որ ծավալը վնասվածների մեծ է։
Փաստաբանի և մնացած հարցերով զբաղվում ենք։ Այս թեմայով մանրամասները կհայտնենք»։
Աղբյուրը` Նաիրա Սահակյան
Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման գործընթացում հնարավոր է հանրաքվե լինի։ Այս մասին Շինուհայրում ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ առայժմ Խորհրդային Միության օրոք գոյություն ունեցած սահմաններն են վերականգնվում, հնարավոր է՝ գա մի պահ, երբ Հայաստանն ու Ադրբեջանը նոր պայմանավորվածություն ձեռք բերեն։
«Կարող է ինչ-որ պահի Հայաստանն ու Ադրբեջանը քննարկեն, թե՝ 100 քառակուսի մենք զիջենք, 100 քառակուսի էլ՝ իրենք, բայց սա պետք է արվի հանրաքվեով»։
Փաշինյանը հայտնել էր, որ Սյունիք այցի ըանթացքում չնախատեսված կանգառ է ունեցել Շինուհայրում։
«Չնախատեսված կանգառ ունեցա Շինուհայրում, ուր բնակիչների հետ խոսեցինք Իրական Հայաստանի, սահմանազատման գործընթացի և մեր անվտանգության կարևոր երաշխիքի՝ լեգիտիմության մասին»,- գրել էր նա։
#ՀԻՄԱ. Ուղիղ Միացում
Սրբազանը Հանրահավաք է Անցկացնում Բաղրամյանում․ ԱԺ-ում Փաշինյանի Հրաժարականն են Պահանջում
Այսօր՝ հունիսի 17-ին, ժամը 18։30-ին տեղի է ունենալու ԱԺ արտահերթ նիստ՝ «Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու անհրաժեշտության մասին» հարցը քննարկելու համար։
Հեղինակը խորհրդարանական ընդդիմությունն է։
Հրապարակվել է ուղերձի տեքստը, որը ներկայացնում ենք այստեղ։

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հայտարարություն է տարածել․
«Առանձին անձինք, քաղաքական գործիչներ, վերլուծաբաններ, լրագրողներ ձգտելով վարկաբեկել, վիրավորել միմյանց կամ իրենց պատվիրատու ուժերի ընդդիմախոսներին ու հակառակորդներին` հաճախ նրանց անվանում են ԱԱԾ գործակալներ՝ թյուր համոզմունք ունենալով, թե իբր գործակալը խիստ բացասական մարդու հավաքական կերպար է:
Նման մոտեցումը պարզապես ժպիտ է հարուցում և, իհարկե, ափսոսանք, որ ընդամենն այդ մակարդակի «վերլուծություններ» են արվում։
Անվտանգության համակարգում առանցքային դերակատարություն ունեցող գործակալի ինստիտուտի վարկաբեկումը թույլ չտալու, հասարակությանը մոլորությունից զերծ պահելու նպատակով հարկ ենք համարում պարզաբանել, թե ով է գործակալը:
Գործակալն այն անձն է, ով կամավորության հենքով գաղտնի համագործակցում է սեփական երկրի հատուկ ծառայությունների կամ իրավապահ մյուս մարմինների հետ, հանդիսանում է գործակալ։ Գերակշիռ դեպքերում այդ անձինք հավաքագրվում են հայրենասիրական մղումներով, իրենց երկրի անվտանգությանը նպաստելու, առկա վտանգները, հանցագործությունները կանխելու, չեզոքացնելու նպատակով։ Նրանք հիմնականում հայրենասեր, գրագետ, պատրաստակամ, ակտիվ մարդիկ են, ովքեր իրենց արժանիքներով չեն զիջում, նույնիսկ շատ դեպքերում ավելին են, քան վերը նշված վարկաբեկող մտքերը հնչեցնողները։
Կարևոր է ընդգծել, որ այլ պետության կամ դրանց հատուկ ծառայությունների հետ համագործակցած, Հայաստանի շահերին վնաս պատճառած անձը, այսինքն՝ պետական դավաճանը, ինչպես նաև քրեական օրենսգրքով նախատեսված այլ հանցագործություն կատարած ՀՀ քաղաքացին չեն կարող լինել գործակալ, նրանց հետ համագործակցությունն անմիջապես դադարեցվում է և ենթակա է քրեական պատասխանատվության ընդհանուր հիմունքներով` բացառությամբ այն դեպքերի, երբ նա իշխանության մարմիններին կամովին հայտնելով կամ այլ ձևով օժանդակել է հետագա վնասը կանխելուն և եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:
Անձը կարող է հավաքագրվել նաև այլ հանգամանքներում: Ի դեպ, եթե նույնիսկ այսօրվա կամ նախորդ իշխանությունների թվում եղել են ԱԱԾ գործակալներ, ինչը հնարավոր է, դա բացարձակապես չի նշանակում, որ նրանք անվտանգային իմաստով սպառնալիք հանդիսացող մարդիկ են, ու դա կարող է հիմք դառնալ նրանց վարկաբեկման համար։
Գործակալական ցանցի առակայությունը և դրա ճիշտ կառավարումն անվտանգ երկիր ունենալու հիմնական երաշխիքներից է: Պարտադիր պետք է հաշվի առնել, որ գործակալական ինստիտուտի վերաբերյալ բացասական հրապարակումները, շահարկումները խիստ վտանգավոր են ու կարող են թե այսօր, թե ապագայում ազդել խիստ կարևոր առաջադրանքների կատարման վրա, այդ թվում գործակալների մոտ առաջացնելով լարվածություն, հուսահատություն, հիասթափություն:
Խստագույնս դատապարտելի է, երբ գործակալի անձի, նրա գործունեության փաստը հավաստող հույժ գաղտնի փաստաթղթերը, տեղեկությունները հրապարակվում են անձնական, քաղաքական ու ընդհանրապես ցանկացած այլ շահեր հետապնդելով: Բոլոր այն պաշտոնատար անձինք, ովքեր թույլ են տվել նման բան, անխտիր պետք է ենթարկվեն քրեական պատասխանտվության»: