Live24
Նոյեմբերի 05, 2025
Live24

Live24

Լուրեր

Կոլումբիայի փոխնախագահ Ֆրանսիա Մարկեսը հայտնել է, որ հունիսի 16-ին անհայտ զինված անձինք գնդակոծել են այն ավտոմեքենան, որում գտնվել են իր ընտանիքի անդամները. ոչ ոք չի տուժել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում:

«Հայրս, իմ վեցամյա եղբորորդու և անվտանգության երկու աշխատակիցների հետ միասին, հարձակման է ենթարկվել Տիմբա քաղաքից ոչ հեռու գտնվող Սուարես Կալի մայրուղու վրա… Նրանք չեն վնասվել, նրանց հետ ամեն ինչ կարգին է», - ասվում է փոխնախագահի հաղորդագրության մեջ։

Մարկեսը երկրի դատախազությանը խնդրել է հետաքննություն սկսել հարձակման փաստով: Փոխնախագահը մտահոգություն է հայտնել անվտանգության հետ կապված իրադրության կապակցությամբ Վալիե դել Կաուկայի դեպարտամենտում, որտեղ տեղի է ունեցել հարձակումը։

Ըստ տեղի լրատվամիջոցների՝ ավտոմեքենան, որով ընթանում էին փոխնախագահի ազգականները, գնդակոծվել է չորս անգամ:

Սուրեն Պետրոսյանը երկրում չէ, մի երկու օրով բացակայելու է։ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։

Նրա խոսքով՝ Սուրեն Պետրոսյանի հետ խոսել են հունիսի 12-ին ԱԺ-ի մոտ տեղի ունեցած իրադարձություններից հետո նրա խորհրդավոր անհետացման մասին։

«Բերման ենթարկվելու, առևանգման բնութագիր ունի։ Ասաց՝ սև մեքենա էր, կարծեմ՝ ներկայացել են ԱԱԾ-ից»,- ասաց Սրբազանը։

Նրա տեղեկություններով՝ մեքենան նստելուց հետո Հրազդանի ուղղությամբ են գնացել։ Ո՞րն է եղել այդ ամենի նպատակը։ Սրբազանը հստակ չգիտի, կարծում է՝ շարժման, իր մասին տեղեկություններ ստանալու համար։

Նշենք, որ հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում ընթացող հանրահավաքի ժամանակ ոստիկանների և շարժման կողմնակիցների միջև տեղի ունեցավ բախում, ոստիկանները լուսաձայնային նռնակներ էին շպրտում քաղաքացիների ուղղությամբ։
Այդ ընթացքում Պետրոսյանը խորհրդավոր կերպով անհետացավ, որևէ մեկը նրան չէր տեսել։ Նրա մասին շուրջ 1 օր լուր չկար, ի վերջո հունիսի 13-ին նա կապ հաստատեց ընտանիքի հետ, իսկ քիչ ավելի ուշ պաշտոնական էջում գրեց, որ քաղաքացիական հագուստով 4 անձ իրեն առևանգել են ու տարել անհայտ ուղղությամբ։

Շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանն էլ հայտարարեց, որ Պետրոսյանին առևանգել են, և ամենայն հավանականությամբ` դրանք ուժայիններ են։

Եթե ​​Կիևը հրաժարվի ուկրաինական հակամարտությունը լուծելու համար Վլադիմիր Պուտինի կողմից առաջ քաշված խաղաղ առաջարկներից, ապա հաջորդ պայմաններն ավելի բարդ և դաժան կլինեն։

Այս նախազգուշացումն արել է Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները։

Անցյալ շաբաթ Ռուսաստանի ղեկավարը հայտարարեց բանակցությունների համար Մոսկվայի պատրաստակամության մասին՝ նախանշելով մի շարք պայմաններ։

Դրանց թվում են Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին միանալու ծրագրերից հրաժարվելը և զինված ուժերի դուրսբերումը Ռուսաստանի նոր շրջաններից՝ ԼԺՀ, ԿԺԴՀ, Խերսոնի, Զապորոժիեի շրջաններից։

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 17-ին, կազմել է 388.78 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.29 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 416.42 դրամ (աճել է 0.85 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 492.55  դրամ (նվազել է 1.03 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.37 դրամ (նվազել է 0.03 դրամով):

 Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 385-387  դրամով, վաճառվում է 391-394 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 408-413 դրամով, վաճառվում է 422-427 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 3.85-4.28 դրամով, վաճառվում է 4.42-4.81 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 387 դրամով, վաճառվում՝ 390,5 դրամով:

Եվրոն գնվում է 417 դրամով, վաճառվում է 421 դրամով:

Ռուբլին գնվում է 4.22 դրամով, վաճառվում է 4.32 դրամով:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն որոշում է ընդունել արձակել ռազմական կաբինետը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Jerusalem Post պարբերականը:

Նեթանյահուն այս մասին հայտարարել է Ազգային անվտանգության կաբինետի նիստի ժամանակ։

Ըստ հրապարակման՝ Նեթանյահուն նիստի ժամանակ ասել է, որ ռազմական կաբինետը ձևավորվել էր նախարար Բենի Գանցի խնդրանքով, իսկ նրա հեռանալուց հետո դրա կարիքն այլևս չկա։

Իսրայելական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ այս մարմնի արձակումն անսպասելի չէր, քանի որ անցյալ շաբաթ Իսրայելի ռազմական կաբինետի նախարար Բենի Գանցը կաբինետը լքելու իր որոշման մասին հայտարարեց վարչապետի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։

Ռազմական նոր կաբինետ չի լինի։ Ակնկալվում է, որ այժմ Նեթանյահուն Գազայի հատվածում գործողության վերաբերյալ որոշումներ կկայացնի Իսրայելի ազգային անվտանգությունը ղեկավարող նախարար Իթամար Բեն Գվիրի հետ առանձին հանդիպումների ժամանակ։ Այդ որոշումներին այնուհետև պետք է հավանություն տա Իսրայելի անվտանգության կաբինետի ավելի լայն կազմը:

Նեթանյահուն Իսրայելի ռազմական կաբինետն ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ձևավորել էր 2023 թվականի հոկտեմբերին՝ Իսրայելի վրա պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հարձակումից հետո։ Այս կաբինետում ընդդիմադիր քաղաքական գործիչներից ամենից աչքի ընկնողը հենց Գանցն էր։

2023 թ․ հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով Իսրայելում 1200 մարդ էր զոհվել, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ Նրանց մի մասը վերադարձվել է նոյեմբերին հաստատված մեկ շաբաթյա հրադադարի ընթացքում։ Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների ընթացքում, ըստ Գազայի հատվածի իշխանությունների, զոհվել է ավելի քան 37 000 պաղեստինցի։

Մայիսի վերջին տեղի ունեցած հեղեղումներից հետո Վրաստանի հետ երկաթուղային հաղորդակցությունը խափանվել էր, սակայն երկաթուղայինները կարողացան կարճ ժամանակում վերականգնել ենթակառուցվածքները:

Հունիսի 24–ից երկու օրը մեկ կգործի Երևան-Բաթում-Երևան գնացքը։ Տեղեկությունը հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը։

Նշենք, որ Երևան–Բաթում տոմսերի արժեքը սկսվում է 14 445 դրամից։

Հիշեցնենք` մայիսի վերջին տեղի ունեցած հեղեղումներից հետո Վրաստանի հետ երկաթուղային հաղորդակցությունը խափանվել էր, սակայն երկաթուղայինները կարողացան կարճ ժամանակում վերականգնել ենթակառուցվածքները:

Հայաստանն արտաքին աշխարհի հետ կապող միակ երկաթուղու երթևեկության արագ վերականգնման գործում հայ մասնագետներին ակտիվ աջակցություն ցուցաբերեցին «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի տարբեր ստորաբաժանումների ռուս գործընկերները։

Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Վանի նահանգում Թուրքիայի և Իրանի միջև կառուցված սահմանային պատի վրա եռաշերտ փշալարեր են ամրացվել:

Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշվում է նաև, որ ավարտվել են պատի 173կմ երկարությամբ հատվածի շինաշխատանքները, իսկ փշլարարերն ամրացվել են միայն 163 կմ հատվածի վրա:

Թուրքական լրատվականները զուգահեռ հայտնում են, որ պատը կառուցվում է անօրինական միգրացիան ու Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորումների անդամների կողմից սահմանահատման դեպքերը կանխելու նպատակով:

 Լիանա Գրիգորյանը հետախուզվում է

 

Հայաստան է ժամանել ԱՄՆ պետքարտուղարի կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ Ռիչարդ Վերման, նա Երևանում կմասնակցի Տեղական ինքնակառավարման օղակում ժողովրդավարության հարցերին նվիրված հայ-ամերիկյան համաժողովին։

Նա X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել․ «Բարև, Երևան։ Հաճելի է լինել Հայաստանում՝ առաջ մղելու ԱՄՆ-Հայաստան գործընկերության հիմնական նպատակները՝ մեր երկրների համար ավելի լավ ապագայի ուղղությամբ աշխատելու համար։

Իհարկե, սպասում եմ նաև համեղ տոլմայի և լավաշի»,-իր գրառման մեջ նշել է Ռիչարդ Վերման:

ԵՄ երկրների ղեկավարները հունիսի 17-ի երեկոյան Բրյուսելում ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ հանդես կգան Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի լիազորությունները երկրորդ հնգամյա ժամկետով երկարացնելու օգտին: Այս մասին հաղորդում է Financial Times-ը՝ վկայակոչելով մի շարք դիվանագետների ու պաշտոնատար անձանց։

Նշվում է, որ Բրյուսելում երեկոյան կայանալիք մասնավոր ընթրիքի ընթացքում ԵՄ 27 երկրների ղեկավարներն իրեն քաղաքական աջակցությունը կհայտնեն ֆոն դեր Լայենի լիազորությունների երկարաձգմանը, և իսկ արդեն հունիսի 27-28-ին կայանալիք պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ նրա թեկնածությունը պաշտոնապես կհաստատվի։

Այնուհետև Ուրսուլա ֆոն դեր Լայենը պետք է ստանա նորընտիր Եվրախորհրդարանի պատգամավորների ձայների մեծամասնությունը, որպեսզի մնա իր պաշտոնում։

Թերթի աղբյուրների տվյալներով՝ հունիսի 17-ի երեկոյան Բրյուսելում ոչ պաշտոնական հանդիպմանը նաև կքննարկվեն Եվրամիության խորհրդի ղեկավարի և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցչի թեկնածությունները։ Աղբյուրները որպես Եվրախորհրդի ղեկավարի պաշտոնի թեկնածու նշում են Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիու Կոշտային, որը կփոխարինի Շառլ Միշելին, իսկ եվրոպական դիվանագիտության ղեկավարի պաշտոնի համար` Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասին, որը կփոխարինի Ժոզեպ Բորելին։

65-ամյա Ուրսուլա ֆոն դեր Լայենը Եվրահանձնաժողովը ղեկավարում է 2019 թվականից։ Նա առաջին կինն է այս պաշտոնում։ Մինչ այդ նա զբաղեցրել է Գերմանիայի ընտանիքի գործերի նախարարի և պաշտպանության նախարարի պաշտոնները։ ԵՀ-ում ֆոն դեր Լայենի պաշտոնն ընտրովի է, նրա առաջին ժամկետն ավարտվում է այս տարի։

 
 

Ֆոտո

Ուկրաինան խորտակվող Եվրոպայի պարանոցին կախված քար է․ Զախարովա

Մենք չենք կիսում ընկալումը, թե մեր Սահմանադրության մեջ Ադրբեջանի համար մտահոգիչ որևէ դրույթ կա, հետևաբար չենք ընդունում սա որպես բանակցային օրակարգ. Միրզոյան

Հեգսեթը հայտարարել է թմրանյութեր տեղափոխող հերթական նավակի ոչնչացման մասին

Վիզաների ազատականացման գործընթացը կարևոր փուլ է մտնում. ՆԳՆ

Սերժ Սարգսյանի գործով հերթական դատական նիստը՝ հակակոռուպցիոն դատարանում (ուղիղ)

Հարգելի՛ Վրաստանի կառավարություն, դուք ձեր ժողովրդին չեք մոտեցնում ԵՄ-ին, այլ ավելի եք հեռացնում նրանց. ԵՄ հանձնակատար

Տեղումներ չեն սպասվում. եղանակի տեսություն

ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել 2026 թվականի «գլխագինը». «Ժողովուրդ»

Ես չեմ տեսնում խաղաղություն, ուղղակի չեմ տեսնում. Սերժ Սարգսյան

Հայաստանը և Թուրքիան համաձայնության են եկել ավելացնել չվերթների քանակը. Միրզոյան

ԱՄՆ ամենածանրաբեռնված օդանավակայաններից մեկում բոլոր չվերթները դադարեցվել են ռումբի սպառնալիքի պատճառով

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 5-ին

Հունգարիան թույլ չի տա Ուկրաինային անդամակցել ԵՄ-ին. Հունգարիայի ԱԳՆ

Bitcoin-ի արժեքը կտրուկ նվազել է

Մամդանին հինգ ամսում երկու անգամ հեռացրել է Նյու Յորքի ամենախորհրդանշական քաղաքական դինաստիաներից մեկի ժառանգորդին