Մադրիդի «Ռեալը» դուրս եկավ Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ:
«Ժիրոնայի» հետ պատասխան խաղում Արքայական ակումբը մրցակցի դաշտում առավելության հասավ 3:1 հաշվով:
Դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման: Աչքի ընկավ նաեւ իսպանացի կիսապաշտպան Մարկոս Լիորենտեն:
Հիշեցնենք, որ առաջին խաղում «Ռեալը» հաղթել էր 4:2 հաշվով:
0Comments