Քրիստիան Բեյլը դարձավ 45 տարեկան

Հայաստանում հայտնի աստղի մասին սկսեցին խոսել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմից հետո

Բրիտանական ծագում ունեցող հոլիվուդյան դերասան Քրիստիան Բեյլն այսօր նշում է ծննդյան 45-ամյակը։

Կինոսերները նրան ճանաչում են «Բեթմեն. սկիզբ», «Խավարի ասպետը», «Կռվողը» և այլ ֆիլմերից։ Ի դեպ, վերջինի համար դերասանն արժանացել է «Ոսկե գլոբուս»-ի և «Օսկար»-ի՝ որպես «Երկրորդ պլանի լավագույն դերասան»։

նհբգվո

Հայաստանում հայտնի աստղի մասին սկսեցին խոսել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմից հետո: Բեյլն այնտեղ գլխավոր դերերից մեկն է կերտել:

«Ես ոչինչ չգիտեի Հայոց ցեղասպանության մասին: Դա մեծ ողբերգություն է, որի մասին քիչ են խոսում: Հարկավոր է ուշադրություն դարձնել դրան, որպեսզի նման ողբերգությունները չկրկնվեն»,-ասել է նա:

 ըռհբգե