Ուզում եք քննադատել՝ քննադատեք, բայց մի անպատվեք, մի նսեմացրեք Ձեր հային

Էսքան հայհոյանք, մաղձ, զզվանք ու ատելություն հայը հայի հանդեպ չի եղել երբեք

Սարգիս Գրիգորյանն իր էջում գրում է.

«Մեր տան դիմաց ապրող մի ընտանիք կար՝ հարևաններ ովքեր ամեն օր իրար միս էին ուտում, իրենց բոլոր խնդիրներից մենք՝ բնակիչներս տեղյակ էինք...Սկզբում հետաքրքիր էր լսել, հետո կամաց կամաց դա ձանձրացրեց, իսկ վերջում ուղղակի նողկալի էր այդ գզվռտոցը...

Հիմա երբ տեսնում եմ ինչ է կատարվում սոց ցանցերում, ոնց են բաժանվել մարդիկ ճամբարների ու ոնց են իրար նսեմացնում ուղղակի սարսափում եմ...Հայեր ջան այս կրկեսին ամբողջ աշխարհն է հետևում ու հաստատ համոզված եմ նրանք չեն ծափահարում մեզ...Էլ չեմ ասում թշնամի հարևանները ովքեր նույնիսկ ուրախանում եմ մեր «համերաշխ, ուժեղ և միաբան» ժողովրդով...

Հերիք է իրար անպատվեք, հերիք է ատեք, պղծեք Ձեր հայրենակցին...Մի պահ կանգնեք ու մտածեք ինչի՞ կամ ում՞ համար...Կա՞ ադպիսի մեկը կամ մի քանիսը որոնց համար արժի, որ հայը հային վերջին հայհոյանքներով դիմի...Ինձ համար չկան ու չեն լինի...Ուշքի եկեք...Ով որ մեր մեջ ստեղծել է այս ջրբաժանը նա վաղ թե ուշ հաստատ պատասխան է տալու ու ոչ միայն նա այև նրա զավակներն ու թոռները...

Էսքան հայհոյանք, մաղձ, զզվանք ու ատելություն հայը հայի հանդեպ չի եղել երբեք...Ես ապշում եմ երբ տեսնում եմ հայտնի ու կրթված մարդկանց գրառումներ, որոնց մեջ հայոհախառը մեջբերումներ կան...Գոնե դուք մի արեք...Գոնե դուք Ձեր գրառումներով պարտավոր եք հանդարտացնել, խաղաղեցնել մարդկանց ու նաև քարոզել համերաշխություն, հարգանք մեկը մյուսի նկատմամբ, այլ ոչ թե կրակի վրա բենզին լցնել...Սա մեզ տանում է անդունդ ու եթե այսպես շարունակվի ես վախենում եմ որ քաղաքացիական պատերազմի առջև կկանգնենք...Ամոթ է...

Մենք խոշոր եղջերավոր չենք, որ ունենանք մի ցանկություն` արթնանալ, խոտ ուտել, գնալ առուն ջուր խմել ու վերջ...Յուրաքանչյուր առողջ մարդ ունի իր տեսլականը ու մենք պարտավոր ենք հարգել ամեն մեկի կարծիքը, անկախ նրանից դա մեզ դուր կգա թե չէ...Ուզում եք քննադատել՝ քննադատեք, բայց մի անպատվեք, մի նսեմացրեք Ձեր հային...

Իսկ էդ Ֆեյք՝ փողով հայհոյանք գրողներին ես ուղղակի կասեմ՝ ԱԶԳԻ ԴԱՎԱՃԱՆՆԵՐ...Խելքի եկեք քանի դեռ ուշ չի ու կպեք իրար դառնալով մի բռունցք՝ թույլ չտալով հարևաններին մեր վրա ծիծաղել...

Հ.Գ. ՄԵՆՔ ՔԻՉ ԵՆՔ ԱՅՈ ԲԱՅՑ ԿՈՉՎՈՒՄ ԵՆՔ ՀԱՅ

ԿԱՆՔ, ՊԻՏԻ ԼԻՆԵՆՔ ՈՒ ԴԵՌ ՇԱՏԱՆԱՆՔ....մնածեք»: