Գուաիդոն չի կարողանա լքել երկիրը

Վենեսուելայի Գերագույն դատարանի որոշումը

Վենեսուելայի Գերագույն դատարանի որոշմամբ` արգելանք է դրվել երկրի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյի բանկային հաշիվների վրա, հաղորդում է РИА Новости գործակալությունը:

Աղբյուրի փոխանցմամբ` դատարանը նաև Գուաիդոյի գույքի և սեփականության օտարման արգելք է սահմանել:   

Բացի այդ, նրան  արգելվել է,  մինչև հետաքննության ավարտը, դուրս գալ երկրի սահմաններից:

Հիշեցնենք, որ հունվարի 29-ին Վենեսուելայի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյի նկատմամբ: Երկրի գլխավոր դատախազ Տարեկ Վիլյամ Սաաբը Գերագույն դատարանի նախագահին էր փոխանցել քաղաքացի Խուան Գուաիդոյի դեմ սկսված քննությանն առնչվող թղթերը: