Ուկրաինական «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն Ուկրաինայի նախագահի թեկնածու է դարձել՝ հայտնում է «Ուկրաինսկայա պրավդան»։
Թերթի տվյալներով, Ուկրաինայի ԿԸՀ-ն Տիմոշենկոյին գրանցել է որպես երկրի նախագահի թեկնածու։
Նշվում է, որ գրանցվել է Ուկրաինայի նախագահի եւս հինգ թեկնածու։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԿԸՀ-ն, որպես նախագահի թեկնածու, գրանցել է Գերագույն ռադայի պատգամավոր Օլեգ Յաշկոյին։
0Comments