Պակիստանի Պեշեվարայում սպանվել է Մուլլա Յակուբը՝ «Թալիբան» ահաբեկչական խմբավորման հիմնադիր Մուլլա Օմարի որդին: Այս մասին հայտնում է իրանական պետական Irna գործակալությունը: Գործակալության տվյալներով՝ Մուլլա Յակուբը առեւանգվել է, իսկ հետո անհայտ զինված անձանց կողմից սպանվել:
Սակայն հենց ինքը՝ խմբավորումը, դեռ չի մեկնաբանել Մուլլա Յակուբի մահը:
Անցյալ տարվա նոյեմբերին էլ Պակիստանում սպանվել էր «Թալիբանի հայրը»:
0Comments