Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մի քանի տասնյակ ազդեցիկ ընկերությունների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ, հանրության որոշ շերտերի դրսևորած բուռն ընդվզումից անկախ, կշարունակի բարեփոխել ֆրանսիական տնտեսությունն ու կխուսափի գիլյոտինով գլխատված ֆրանսիացի արքայի ճակատագրից:
Ինչպես նշում է Reuters-ը, հանդիպումը, որին ներկա են եղել նաև Microsoft-ի, Snapchat-ի և JPMorgan Chase & Co.-ի ղեկավարները, տեղի է ունեցել Վերսալում:
Ուշագրավ է, որ Մակրոնը ելույթ է ունեցել Լյուդովիկոս 16-րդի գլխատման օրը, որը տեղի է ունեցել 226 տարի առաջ:
Ֆրանսիայի նախագահն ամենասկզբում անդրադարձել է թագավորին ու նրա կնոջը՝ կրկին գիլյոտինով գլխատված Մարի Անտուանետին:
«Նրանք այդպիսի վախճան ունեցան, քանի որ հրաժարվեցին բարեփոխումներից»,-ասել է երկրի 41-ամյա ղեկավարը:
Նա վստահեցրել է, որ ոչինչ իրեն չի ստիպի հետ կանգնել բարեփոխումների ճանապարհից:
«Ստեղծված ճգնաժամի լուծումը վերջին 18 ամսվա ընթացքում մեր արածից հետ կանգնելը չէ»,-ընդգծել է նախագահը:
Մակրոնը նախագահ է ընտրվել 2017թ. մայիսին՝ խոստանալով ստեղծել նոր աշխատատեղեր, նվազեցնել հարկերը, հեշտացնել աշխատանքային կարգավորումները, նպաստել ավելի բարձր որակավորում ունեցող աշխատուժի ստեղծմանը:
Մակրոնը կշարունակի բարեփոխումները
Ֆրանսիայի նախագահը ետ չի կանգնի իր խոստումներից
0Comments