Հունվարի 10-ը Ղազախստանում սգո օր է հայտարարվել

Մանրամասներ

ա

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը որոշել է հունվարի 10-ը համազգային սգո օր հայտարարել՝ ի հիշատակ երկրում անկարգությունների հետևանքով զոհվածների, հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Բերիկ Ուալին։

Ղազախստանում իրադրությունն աստիճանաբար հանդարտվում է, չնայած Ալմաթիում դեռևս կրակոցներ են հնչում, գրում է РИА Новости-ն: Հանրապետության ներքին գործերի նախարարությունը հայտնել է երկրում անկարգությունների պատճառով 4404 մարդու ձերբակալության մասին: Ըստ նախնական տեղեկությունների՝ ձերբակալվածների թվում կան օտարերկրացիներ։

Հետաքննություն է սկսվել հեղուկ գազի մանրածախ վաճառքով զբաղվող 180 ձեռնարկատերերի նկատմամբ։

Միաժամանակ Ալմաթիում ամբողջությամբ վերականգնվել է «Միր» և «Միր 24» հեռուստաալիքների հեռարձակումը, հայտնում է «Միր 24» հեռուստաալիքը։