Վրաստանը կշարունակի տարանցիկ երկրի իր գործառույթը ռուսական բնական գազի՝ Հայաստան մատակարարման համար: Ինչպես փոխանցում է Интерфакс գործակալությունը, այս մասին ասել է Վրաստանի նախագահ Մամուկա Բախտաձեն կառավարության ուրբաթօրյա նիստին ընդառաջ:
«Բնականաբար, մենք չենք պատրաստվում հրաժարվել տարանցիկ երկրի գործառույթից, քանի որ դա երկրին բավականին մեծ օգուտ է բերում, և մենք շահագրգռված ենք դրանում», - ասել է Բախտաձեն՝ պատասխանելով հարցին, թե արդյոք կլինեն «Գազպրոմ էքսպորտ» ընկերության հետ երկու տարի առաջ կնքված պայմանագրի կետերի վերանայումներ: Պայմանագրի գործունեության ժամկետն արդեն սպառվել է:
Վրաց վարչապետի խոսքով՝ ինչ վերաբերում է նոր պայմանագրին, եթե դրանում որևէ փոփոխություն սահմանվի երկրի տնտեսական զարգացման նախարարությունը ԶԼՄ-ների միջոցով մանրամասնությամբ կտեղեկացնի հանրությանը այդ մասին:
«Գազպրոմ էքսպորտի» հետ բանակցությունները կսկսվեն, երբ կորոշվի ամսաթիվն ու հանդիպման վայրը:
Համաձայն գործող պայմանագրի՝ 2017-ին գազի տարանցիկ մատակարարումը Հայաստան վճարվել է խառը համակարգով՝ մասամբ գումարով, մասամբ հումքով, իսկ 2018-ին՝ միայն գումարային հաշվարկներով:
Ավելի վաղ ռուսական գազի՝ Հայաստան տարանցիկ մատակարարումից Վրաստանն ստանում էր մատակարարվող գազի ընդհանուր ծավալի 10 տոկոսը:
0Comments