Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Թուլուզի 11-րդ պարաշյուտային բրիգադ այցի ժամանակ խոստացել է թռչել պարաշյուտով: Այդ մասին հաղորդում է La Depeche-ը:
«Ես դա կանեմ, խոստանում եմ»,- ասել է Մակրոնը:
Ինչպես նշում է թերթը, նախագահը ոգևորված է եղել պարաշյուտիստների ցուցադրական վարժանքներով: Բրիգադի հրամանատարը կատակել է, թե զինվորականները շատ կցանկանային, որ նախագահից բացի պարաշյուտով թռչեր նաև վարչապետ Էդուարդ Ֆիլիպը:
0Comments