ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է 7-րդ գումարման ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկի այն արտահայտությանը, թե ՀՀԿ-ն կկորցնի իր ձայների նույնիսկ 4.7 տոկոսը:
«Նախ, արձանագրենք, որ այս մարդիկ մերժում են բազմակարծությունը։
Երկրորդ, բավական է ՀՀԿ ի դարդերով ապրեք։ Եթե ինչ որ մեկը, կամ որևէ քաղաքական ուժ կորցնում ու կորցնելու է տոկոսներ, դա նախ և առաջ Փաշինյանն է և նրա գլխավորած ուժը։ Հենց դրա վառ ապացույցն էր նորանշանակ վարչապետի այսօրվա եթերը …
Հայաստանում բոլոր քաղաքացիները օրենքի առաջ հավասար պետք է լինեն, և ձեր առաջ քաշած, ինչ որ կարելի է Զևսին, չի կարելի եզին սկզբունքն ուղղակի ծիծաղելի է։
Հ.Գ
Գրված է…
Ինչ կցանես, այն էլ կհնձես»,- գրել է Շարմազանովը:
0Comments