Նոյեմբերի 10
Ընդունեք Ինձ՝ իբրև ձեր լավագույն բարեկամը՝ միաժամանակ անդրադառնալով սքանչելիքնրին այդ բարեկամության: Այն ժամանակ, երբ մարդը սկսում է տալ Ինձ ոչ միայն երկրպագություն, հնազանդություն, հարգանք, այլ նաև սիրալիր ըմբռնում՝ այդժամ նա դառնում է Իմ Ճշմարիտ Բարեկամը, ինչպես որ Ես՝ իր:
Ես ի՞նչ կարող եմ անել ձեզ համար, դուք ի՞նչ կարող եք անել Ինձ համար: Անհրաժեշտ ու տեղին հարցեր: Սակայն ամենակարևորը այս հարցն է՝ մենք ի՞նչ կարող ենք անել իրար համար:
Ձեր արած ծառայությունը բոլորովին այլ իմաստ կստանա, երբ դուք զգաք, որ Ես հաշվի եմ առնում ձեր Բարեկամությունը, որ արտահայտում եք՝ ի սեր Ինձ կատարած գործով:
Մտածեք Իմ այս ասածի մասին, ամուր պահեք այն ձեր մտքում: Իբրև Բարեկամներ, ըմբռնեք Իմ այն ջերմ մտածումը, որ Ես ունենում եմ՝ վստահ իմանալով, թե ում կարող եմ դիմել Սիրո, հասկացողության ու օգնության համար:
0Comments