ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ հայտարարել է, որ ընտրում է 27-ամյա Քերոլայն Լիվիթին Սպիտակ տան մամուլի քարտուղար։
«Քերոլայնը խելացի է, կոշտ եւ ապացուցել է, որ բարձրարդյունավետ կոմունիկատոր է։ Ես լիովին համոզված եմ, որ նա կօգնի մեր ուղերձը հասցնել ամերիկացի ժողովրդին, քանի որ մենք ցանկանում ենք նորից Ամերիկան դարձնել մեծ»,- ըստ news.am-ի՝ նշված է Թրամփի հայտարարությունում։
Լիվիթը Թրամփի ընտրարշավի ազգային մամուլի քարտուղարն էր ընտրությունների ժամանակ, իսկ ընտրությունների օրվանից անցումային թիմի ներկայացուցիչ է։
Նա առաջադրվել է Կոնգրեսում Նյու Հեմփշիրից 2022թ.՝ տանուլ տալով Դեմոկրատական կուսակցության գործող ներկայացուցիչ Քրիս Պապասին։ Լիվիթը նաեւ զբաղեցրել է մամուլի քարտուղարի օգնականի պաշտոնը Թրամփի առաջին նախագահական ժամկետի ժամանակ։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Սթիվեն Չունգին առաջադրում է Սպիտակ տան հաղորդակցությունների գծով տնօրենի պաշտոնում։
0Comments