«Ազատության» լրագրողները տեղափոխվում են Հ1

Պետրոս Ղազարյանը եկած-չեկած կադրային փոփոխություններ է սկսել

Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության տնօրեն Պետրոս Ղազարյանը եկած-չեկած կադրային փոփոխություններ է սկսել։

Ինքը՝ Ղազարյանը, չէր ցանկացել մեզ մանրամասներ ներկայացնել։

Քիչ առաջ Հ1-ի մեկնաբաններից Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքում գրառում է կատարել՝ նշելով, որ ավարտել է աշխատանքը Հ1-ում։

hraparak.am-ի տեղեկություններվ,  Հ1-ի լրատվականում աշխատանքի են անցել նոր իշխանությունների սիրելի «Ազատություն» ռադիոկայանի լրագրողներ Տաթեւ Դանիելյանն ու Անուշ Մուրադյանը։

Դանիելյանը, ըստ մեր տեղեկությունների, եթերում է լինելու Աբրահամ Գասպարյանի հետ։